Վասաբի (ֆիլմ)
Վասաբի ֆր.՝ Wasabi | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Ճապոնիա |
Ժանր | կատակերգական էքշն ֆիլմ |
Թվական | 2001 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժերար Կրավչիկ |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն |
Դերակատարներ | Ժան Ռենո, Ռյոկո Հիրոսուե, Միշել Մյուլեր, Կարոլ Բուկե, Յոսի Օիդա, Christian Sinniger?, Ֆաբիո Ձենոնի, Լյուդովիկ Բերտիյո, Միշել Սկորնո և Էլոդի Ֆրենկ[1] |
Երաժշտություն | Էրիկ Սեռա |
Պատմվածքի վայր | Տոկիո և Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ և Ճապոնիա |
Կինոընկերություն | EuropaCorp |
Տևողություն | 94 րոպե |
Վասաբի, ֆրանսիական մարտաֆիլմ-կատակերգություն, ռեժիսոր՝ Ժերար Կրավչիկ, սցենարիստ և պրոդյուսեր՝ Լյուկ Բեսսոն: Ֆիլմում նկարահանվել են Ժան Ռենոն, Միշել Մյուլլերը և Ռյոկո Հիրոսյուն: Ֆիլմը թողարկվել է Wasabi, la petite moutarde qui monte au nez (Վասաբի՝ մանանեխ, որը խփում է քթիդ) վերնագրով:
Ֆիլմի վերնագիրը բացատրվում է այն տեսարանով, որտեղ գլխավոր հերոսը՝ Հյուբեր Ֆիորենտինին (Ժան Ռենո) ուտում է մատուցած ամբողջ վասաբին՝ առանց ցնցվելու:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի կին (հետագայում պարզվեց, որ նա տրանսվեստիտ է), ով պարում է գիշերային ակումբի մշտական հաճախորդներին զվարճացնելու համար, ենթարկվում է բռնության ֆրանսիական ոստիկանության կոմիսար Հյուբեր Ֆիորենտինիի (Ժան Ռենո) կողմից. վերջինս կտրուկ հարվածում է կնոջ դեմքին: Ֆիորենտինին նրան ձեռնաշղթաներով դուրս է հանում ակումբից՝ հարձակվելով մյուս հաճախորդների վրա, ովքեր մոտ էին գալիս՝ ազատելու կնոջը կամ փակելու նրա ճանապարհը: Ցավոք, այդ հաճախորդներից մեկը հենց կոմիսարի որդին էր:
Ֆիորենտինիին մեղադրում են իր նպատակներին հասնելու համար կիրառած բռնի և ոչ ավանդական մեթոդների համար և ազատում են ծառայությունից: Չնայած իր հաջողություններին և հաճելի առօրյային՝ ինչը ներառում է հանցագործության դեմ պայքարելը, գոլֆ խաղալը և գեղեցիկ կնոջ (Բուկետի) ուշադրությանն արժանանալը՝ Հյուբերը չի կարողանում մոռանալ իր միակ սիրուն՝ Միկոյին. Միկոն լրտես էր Ճապոնիայից, ում կոմիսարն առաջին անգամ հանդիպել էր 19 տարի առաջ: Միկոյի մահվան մասին տեղեկացնելուց հետո՝ վերջինիս փաստաբան Իշիբաշին (Հարուհիկո Հիրատա) Ֆիորենտինիին հրավիրում է Ճապոնիա՝ Միկոյի կտակի ընթերցման նպատակով:
Ֆիորենտինին իմանում է, որ նրան է հանձնվել Յումիի (Հիրոսյու) խնամակալությունը: Յումին կրակոտ, հիասքանչ, բայց տարօրինակ դեռահաս աղջիկ է՝ ով պետք է գտնվի Ֆիորենտինիի խնամակալության տակ՝ մինչև 2 օրից դառնա չափահաս (Ճապոնիայում չափահաս են համարվում 20 տարեկանից): Յումին, չճանաչելով իր հորը, արդեն ատում էր նրան՝ լքված լինելու պատճառով: Ֆիորենտինին հասկանում է, որ Յումին իր դուստրն է, բայց չի խոստովանում՝ վախենալով կորցնել նրան:
Ֆիորենտինին բացահայտում է, որ Միկոն «կեղտոտ խաղ»-ի զոհ է դարձել: Պարզվում է՝ Միկոն ունեցվածք է գողացել Յակուձայից, որն անցնելու է Յումիին չափահաս դառնալուց հետո: Ֆիորենտինին դիմում է Մոմոյի՝ Տոկյոյում ապրող իր նախկին հետախույզ գործընկեոջ (Միշել Մյուլլեր) օգնությանը: Վերջինս օգնում է Ֆիորենտինիին Միկոյի մահվան ուսումնասիրությունները շարունակելու և Յումիին Յակուձայից պաշտպանելու հարցում՝ նրան 2 մետաղե ճամպրուկ զենք մատակարարելով: Յակուձան փորձում է հարձակվել Յումիի վրա կամարակապ սրահում, բայց Ֆիորենտինին, ուսումնասիրելով նրանց դիրքերը, սպանում է բոլորին:
Ավելի ուշ՝ Յակուձայի կողմից գերեվարվելուց հետո Յումին բացահայտում է, որ Ֆիորենտինին իր հայրն է: Յումիին փախցնելուց հետո, հենց Յակուձան պատրաստվում է սպանել Ֆիորենտինիին, վերջինս, օգտագործելով գոլֆի գնդակներ, ազատվում է իրեն սպանել ցանկացողներից: Նախկին գործընկերների օգնությամբ Ֆիորենտինին և Մոմոն ազատում են Յումիին այն ժամանակ, երբ փորձում էին գումար հանել Յումիի բանկային հաշվից, իսկ բանկի անձնակազմի ու հաճախորդների փոխարեն բանկում իրենց գործընկերներն էին: Յումիի փրկության ժամանակ՝ հրազենային կռվի արդյունքում Յակուձայի բոլոր անդամները սպանվում են Ֆիորենտինիի կողմից: Ամեն ինչ ավարտվում է առանց բարի կողմի զոհերի:
Ծանր փորձություններից հետո Ֆիորենտինին վերադառնում է Ֆրանսիա. նա խոստացել էր Յումիին, որ կվերադառնա 1 ամսից: Բայց ինքնաթիռի վայրէյք կատարելուց առաջ ներս են մտնում մի խումբ մաքսավորներ՝ 2 մետաղե ճամպրուկներով՝ խնդրելով դրանց տիրոջն արձագանքել:
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Ռենո՝ Հյուբեր Ֆիորենտինի
- Ռյոկո Հիրոսյու՝ Յումի Յոշիմիդո
- Միշել Մյուլլեր՝ Մորիս՝ «Մոմո»
- Կարոլ Բուկե՝ Սոֆիա
- Լյուդովիկ Բերտիլո՝ Ժան-Բապտիստ #1
- Յան Էփշտեյն՝ Ժան-Բապտիստ #2
- Միշել Սկուրնո՝ Վան Էյք
- Քրիստիան Սինիգեր՝ Սքուալ
- Ժան-Մարկ Մոնտալտո՝ Օլիվիե
- Ալեքսանդր Բրիկ՝ Իռեն
- Ֆաբիո Զենոնի՝ Ջոսի
- Վերոնիկ Բալմ՝ Բեթի
- Ժակ Բոնդու՝ Դել Ռիո
- Յոշի Օիդա՝ Տականավա
- Հարուհիկո Հիրատա՝ Իշիբաշի
- Յուկի Սաքայ՝ Միկո
- Կինշիրո Օյամա՝ ճապոնական կոմիսար
- KEE՝ Ռյուիչի
- Հիրոկո Մակի՝ Ացուկո Նականո
- Էդիլբերտո Ռուիս՝ Գուակամոլե
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Ճապոնիայում՝ Տոկիոյում:
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վասաբի» ֆիլմի վերաբերյալ կան հակասական կարծիքներ. «Rotten Tomatoes» կայքում կարծիքների 43%-ը դրական է: Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմը 4 բալանոց համակարգով գնահատել է 1,5՝ մեկնաբանելով. «Ռենոն անում է այն ինչ կարողանում է, ֆիլմը հումորից կտրուկ անցում է կատարում դաժանություն և հակառակը, իսկ Ռյոկո Հիրոսյուն ստիպում է մեզ մտածել՝ արդյոք նա միշտ է այդպիսին թե ոչ:»[2] «Metacritic» կայքում ֆիլմը 100 բալից ստացել է 53 բալ՝ հիմնված 15 կինոքննադատների կարծիքների վրա[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ebert, Roger (2002-10-18). «Wasabi Movie Review & Film Summary (2002)». Ebert Digital LLC. Վերցված է 2013-08-03-ին.
- ↑ «Wasabi». Metacritic. Վերցված է July 26, 2015-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Wasabi»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Wasabi(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Wasabi»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Wasabi(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ճապոնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2001 ֆիլմեր
- EuropaCorp ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ճապոնական մարտաֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր ոստիկանների մասին
- Ճապոնական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ճապոնական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ճապոներեն ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Ճապոնական ֆիլմեր