Վաչե Հարությունյան
Վաչե Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | 1898[1] կամ 1900 |
Ծննդավայր | Կոշ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1986 |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թեմական դպրոց (1920) և Երևանի պետական համալսարան (1925) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Հայաստանի կրթության և գիտության նախարարություն և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն |
Պարգևներ | |
Վաչե Հարությունյան Վիքիդարանում |
Վաչե Հարությունյան (Վաչագան Գևորգի Հարությունյան, 1898[1] կամ 1900, Կոշ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1986), հայ դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1900 թվականի ապրիլի 4-ին, Կոշ (այժմ՝ ՀԽՍՀ Աշտարակի շրջանում) գյուղում։ 1920 թվականին ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1925 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1925-1926 թվականներին աշխատել է Էջմիածնի գավլուսբաժնի տեսուչ, 1926-1928 թվականներին՝ Գառնի գյուղի երիտդպրոցի տնօրեն, 1928-1930 թվականներին՝ դասատու Ստեփանավանի մանկավարժական տեխնիկումում։ 1935-1948 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարությունում։ 1964-1948 թվականներին միաժամանակ եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գրական մասի վարիչը։ 1949-1960 թվականներին եղել է ժողովրդական ստեղծագործության հանրապետական տան թատերական բաժնի վարիչ, միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում։ 1960 թվականից եղել է կենսաթոշակառու։ Նրա դրամաներից բեմադրել են. «Մաքառում» (1930), «Ֆրոնտում» (1932), «Հրդեհ Արագածում» (1933), «Ջալիլ» (1936), «Անպարտելին» (1939), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի հեքիաթի, 1939), «Հովվի աղջիկ» (1940), «Հայրենական դարպասի մոտ» (1944), «Մոլորվածը» (1946), «Տարերքից զորավորը» (1949), «Փառքի ճամփին» (1960), «Մեսրոպավանում» (1964), «Գիշերային ղողանջ» (1968), «Ասք վերածնության» (1969), «Մարդը» (1970), «Արագածի արծիվը» (1978): Վաչե Հարությունյանը խուլ և համրերի դպրոցի 3-րդ դասարանի համար կազմել է «Մայրենի լեզու» ընթերցարան (1955)[2][3]:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեսների ժողովածու (ժողովածուի մեջ տեղ է գտել Վաչե Հարությունյանի «Անմահության ճանապարհին» պիեսը), Ե, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ։
- Տարերքից զորավորը, Ե., Հայպետհրատ, 1950։
- Անմահության ճանապարհին, Ե., Հայպետհրատ, 1952։
- Լեռնաշխարհում, Ե., Հայպետհրատ 1959։
- Դրամաներ, գիրք Ա, Ե., «Հայաստան», 1965։
- Ղափլանը, Ե., «Սովետական գրող», 1977, 42 էջ։
- Պատմվածքների ժողովածու, Ե., «Սովետական գրող», 1978, 180 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրամատուրգ Վաչե Հարությունյան, Հովակիմյան, Բախտիար Մարդանի, Երևան։ Նահապետ, 2012, ISBN 978-9939-803-76-0[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF:%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5_%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 243։
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հարությունյան, Վաչե Գևորգի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Դրամատուրգ Վաչե Հարությունյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Հարությունյան» հոդվածին։ |