Վաչագան Քաջ
Վաչագան Ա Քաջ | |
---|---|
Աղվանից արքա | |
Իշխանություն | անհայտ – 301 թվական |
Մահացել է՝ | 301 |
Երկիր | Աղվանք |
Ազգություն | անհայտ |
Հարստություն | Արշակունիների հարստություն |
Տոհմ | Պարթև Արշակունիներ |
Հայր | Վաղարշ Ե Պարթև |
Երեխաներ | Վաչե Արշակունի |
Հավատք | Զրադաշտականություն |
Վաչագան Ա, հայտնի է նաև որպես Վաչագան Քաջ, Աղվանքի թագավորության արքա, որը կառավարել է մինչև 301 թվականը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության՝ Վաչագան Քաջը սերվում է Արշակունիների արքայատոհմից։ Մասնավորապես, պատմիչը գրում է[1]․
Վաչագան Ա-ն ի սկզբանե ստանձնել է Բուն Աղվանքնի (որի կազմում Պարսկաստանի վարած քաղաքականության արդյունքում ներառվել էին նաև հայոց Ուտիք և Արցախ նահանգները) վերահսկողությունը։ Հայտնի է, որ վերջինիս պապը եղել է պարսից թագավոր Վաղարշ Զ-ն, մինչդեռ Խորենացու հաղորդմամբ՝ վերջինս ունեցել է հայկական ծագում։ Վաչագան Քաջը գլխավորել է մարզպանական Հայաստանի պայքարն ընդդեմ Սասանյանների լծի։ Շուտով օժանդակություն է ստացել կայսերական Հռոմից՝ կռվելով պարսից արքունիքի սատարմամբ Աղվանից գահին հավակնող Փարասմանի դեմ։ Ամենայն հավանականությամբ, Վաչագանը Աղվանքի գահը ստացել է 298-ին՝ Նվարսակի պայմանագրի կնքումից հետո։ Մահացել է 301 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Վաչեին, ում իշխանությունը սակայն տարածվում էր միայն Բուն Աղվանքի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սվազյան, Հ. Ս. (1972) Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» աղբյուրները. Պատմա-բանասիրական հանդես, համար 3 . էջեր 195-206.