Վանն Նատ
Վանն Նատ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1946[1] կամ հունվարի 7, 1946[2] |
Ծննդավայր | Battambang Province, Կամբոջա |
Մահացել է | սեպտեմբերի 5, 2011[3] (65 տարեկան) |
Մահվան վայր | Պնոմպեն, Կամբոջա[2][2] |
Քաղաքացիություն | Կամբոջա |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, քանդակագործ և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vannnath.com |
Vann Nath Վիքիպահեստում |
Վանն Նատ (քմեր. វ៉ាន់ណាត, ապրիլի 5, 1946[1] կամ հունվարի 7, 1946[2], Battambang Province, Կամբոջա - սեպտեմբերի 5, 2011[3], Պնոմպեն, Կամբոջա[2][2]), կամբոջացի նկարիչ, գրող և իրավապաշտպան։ «Անվտանգության 21-րդ բանտում» նստած և կենդանի մնացած 7 կալանվորներից մեկը։ Հայտնի է որպես Կամբոջայում Կարմիր Քմերների ռեժիմի ոճրագործություններին և ցեղասպանության հանցագործություններին նվիրված աշխատանքների հեղինակ։ Նա «Կամբոջական բանտի դիմանկարը։ Մեկ տարի Կարմիր Քմերների S-21 բանտում» (անգլ.՝ A Cambodian Prison Portrait: One Year in the Khmer Rouge's S-21 Prison) գրքի հեղինակն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանն Նատը ծնվել է 1946 թվականին, Կամբոջայի հյուսիս-արևմտյան Բաթամբանգ նահանգում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը անհայտ է, ինչը բնորոշ է Կամբոջայի գյուղացիների մեծամասնությանը, ովքեր չունեն ծննդյան վկայականներ։ Նա մեծացել է աղքատ գյուղացիական ընտանիքում, երկու եղբայրների և ավագ քրոջ հետ միասին։ Նրա ծնողները բաժանվել են, և ընտանիքը գոյատևել է միայն «noop bangchop» կոչվող արիշտա վաճառելով։ Նատ ընտանիքն այնքան աղքատ էր, որ Վաննը չկարողացավ արժանապատիվ կրթություն ստանալ։ Գրագիտություն Վանն Նատը սովորել է Վաթ Սոպի մեհյանում։ Նատը հրապուրվեց գեղանկարչությամբ, երբ սովորում էր մեհյանում։
Ես հետաքրքրվեցի նկարչությամբ, երբ սկսեցի այցելել մեհյան և տեսա այնտեղի մարդկանց, ովքեր նկարում էին տաճարի պատերին։ |
Բայց գեղանկարչությամբ զբաղվելու փոխարեն Վաննը որպես վանական ծառայեց 17-ից մինչև 21 տարեկան դառնալը։
Յուրաքանչյուր ընտանիք ունի որդի… և նրանցից մեկը պետք է գնա վանք, քմերի մոտ ամոթալի էր համարվում վանական ծառայող որդի չունենալը։ |
Քրոջ մահից հետո Նատը թողեց ծառայությունը և անցավ աշխատանքի, որպեսզի իր ընտանիքին կերակրի։ 1965 թվականին ընդունվեց գեղանկարչության մասնավոր դպրոց[5]։ Դպրոցը հեռու էր տնից, բայց նա չէր կարող հեծանիվ ձեռք բերել։ Նրանց կյանքը ծանր էր, միայն մայրն էր աշխատում, սակայն նա արդեն ծերացել էր և ընտանիքին աջակցելու համար ստիպված էր վճարել գեղանկարչության դպրոցում սովորելու ուսման վարձը։ Դրանից հետո դպրոցի ղեկավարությունը թույլ տվեց, որ Նատն աշխատի այնտեղ ուսման վարձը վճարելու փոխարեն, և միայն երկու տարի անց Նատը սկսեց եկամուտ ստանալ իր աշխատանքների վաճառքից։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի գարնանը Կամբոջայում իշխանության եկան Պոլ Պոտի քմերական կարմիրները՝ հաստատելով ահաբեկչության և ցեղասպանության ռեժիմ[6]։ Մշակույթի և արվեստի բոլոր աշխատողները հայտարարվեցին «ժողովրդի թշնամի» և ենթակա էին անհապաղ ոչնչացման։ Վանն Նատին հաջողվեց թաքցնել իր մասնագիտությունը։
1978 թվականի հունվարի 7-ին, երբ Վանն Նատը իրենց հայրենի Բաթամբանգ նահանգում մյուս կամբոջացիների հետ բրնձի դաշտում աշխատում էր, հանկարծ եկան «Կարմիր քմերականները» (Կամբոջայի կոմունիստներ) և նրան տարան Կանդալ Վաթ բուդդիստական տաճար, որը կոմունիստների կողմից օգտագործվում էր որպես հետաքննության կենտրոն։ Մեկ շաբաթ անց Վաննին նստեցրին բեռնատար մեքենա և տեղափոխեցին «Անվտանգության 21-րդ բանտ» (S-21): Նրանք լուսանկարեցին Վաննին և չափեցին նրա հասակը։ Այդ ժամանակվա լուսանկարը ներկայումս պահվում է Կամբոջայի փաստաթղթերի կենտրոնում։
Հակառակ նկարչի սպասումներին, S-21-ում մահացան քսան հազար կամբոջացիներ. Վանն Նատը յոթ փրկվածներից մեկն էր։
Հիվանդությունը և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարատև հիվանդությունից հետո` 2011 թվականի սեպտեմբերի 5-ին, 66 տարեկան հասակում Վաննը մահացավ, իրենից հետո թողնելով դստերը՝ Սիմենին և բազմաթիվ պայծառ ու տպավորիչ նկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.liberation.fr/monde/2011/01/22/s-21-pour-toile-de-fond_709156
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Deutsche Nationalbibliothek Record #142792039 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/8743009/Vann-Nath.html
- ↑ https://www.univ-paris8.fr/Docteurs-honoris-causa
- ↑ Vann Nath - Paint Propaganda or Die - The Art History Archive
- ↑ Grant, Zalin (2009). "Vann Nath: Eyewitness to genocide". Pythia Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-11-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանն Նատ» հոդվածին։ |
|