Jump to content

Վայրի պայմաններում (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի պայմաններում
անգլ.՝ Into the Wild
ՀեղինակՋոն Կրակաուեր
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրկենսագրություն
ԹեմաChristopher McCandless?
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդEiger Dreams?
ՀաջորդInto Thin Air?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչVillard? և Companhia das Letras?
Հրատարակման տարեթիվ1996
OCLC228415084

«Վայրի պայմաններում» (անգլ.՝ Into the Wild), 1996 թվականի վավերագրական վեպ, որը գրել է Ջոն Կրակաուերը։ Գիրքը գրվել է Կրակաուեր հոդվածի հիման վրա։ 2007 թվականին ռեժիսոր Շոն Փենը գրքի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմը։

Վայրի պայմաններում գիրքը միջազգային բեսթսելլեր է, որը հրատարակվել է 14 լեզուներով[1]։ Գիրքն ընդգրկված է բազմաթիվ դպրոցների և քոլեջների ուսումնական ծրագրերում[1]։ Վեպը դրական արձագանքներ է ստացել շատ գրախոսների կողմից, մինչդեռ Ալյասկայի լրագրող Քրեյգ Մեդրեդն այն նկարագրել է որպես «հորինվածք»[2]։

Վեպը պատմում է Քրիստափոր Մաքքենդլեսի իրական պատմությունը։ Մի երիտասարդ, որն ապրում էր հարուստ ընտանիքում, մերժում էր հարուստին բնորոշ հատկանիշները և իր գումարով բարեգործություններ էր կատարում։ Օրերից մի օր նա դառնում է աղքատ թափառաշրջիկ։ Վերջին երկու տարիների ընթացում (1990–1992 թվականներին) Ալեքսանդր անունով հերոսը մեկնում է ԱՄՆ և Մեքսիկա, աշխատում է տարբեր տեղերում, հանդիպում է տարբեր մարդկանց, որոնք փոխում են իր կյանքը, մինչև վերջապես լինում է Ալյասկայում։ Այստեղ նա ապրում է անապատում` մի հին ավտոբուսի մեջ։ Չորս ամիս անց Քրիստափորը մահանում է սովից Դենալի ազգային պարկի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Formats and Editions of Into the wild». WorldCat.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «The fiction that is Jon Krakauer's 'Into The Wild'». Alaska Dispatch News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]