Վահե Սամուելյան
Վահե Սամուելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Վահե Հմայակի Սամուելյան (հունվարի 25, 1935, Հալեպ, Սիրիա), հայ դերասան, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահե Սամուելյանը ծնվել է 1935 թվականին Հալեպում։ Սովորել է Մեսրոպյան դպրոցում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1947 թվականին դպրոցական թատրոնում, կատարելով Հիսուսի դերը (աչքերը կապույտ լինելու համար), իսկ մեծ հորեղբոր կազմակերպած «Պատվի համար»-ում խաղացել է Վարդանի դերը։
1956 թվականից աշխատել է Հայ երիտասարդաց ընկերակցության թատերախմբում (ՀԵԸ), «Գերմանիկ Վասպարական» թատերախմբում բեմադրել է «Անին ծախվեցավ» պիեսը, կազմակերպել է Հայ երիտասարդաց ընկերակցության ուսանողական թատրոնը, որտեղ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը», Ալեքսանդր Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր» պիեսները։
Սամուելյանի թատերական գործունեությունը հիմնականում ընթացել է Հայ երիտասարդաց ընկերակցության թատերախմբում, որը 1961 թվականից կրում է Պետրոս Ադամյանի անունը։ Երկար տարիներ եղել է թատերախմբի ատենապետը[1]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է և մեծ հաջողություն է գտել առանձնապես կատակերգական և բնութագրական դերերում՝
- Գիքո («Պեպո»),
- Կիսլար («Պաղտասար աղբար»),
- Բոլդին («Օշին Պայլ»),
- Ագնոստրոս («Եզովպոս»),
- Ֆերեկիս («Պահանջվում է ստախոս»),
- Պլանչլի («Շոկոլադե զինվորը»),
- Վալերիոս («Ագահը»,
- Չուբուկով («Առաջարկություն»),
- Տոպազ (համանուն պիեսում),
- պրոֆեսոր («Գնա մեռի, արի սիրեմ»),
- Ռուֆ Էլպի («Իմ սիրտը լեռներում է») և այլն։
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրել է «Պաղտասար աղբար». «Շողոքորթը», «Քաղաքավարության վնասները», «Մենք հայերեն չենք գիտեր» ը և այլ պիեսներ, հոդվածներով հանդես է եկել մամուլում, երկարամյա բեղմնավոր գործունեաթյան համար պարգևատրվել է «Պետրոս Ադամյան» թատերախմբի արծաթե և ոսկե հուշամեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բախտիար Հովակիմյան, Թատերական օրացույց, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2005