Վահագն Մկրտչյան
Վահագն Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1925 (98 տարեկան) Սարդարապատ, Հայաստան |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Հայպետհրատ, Հայֆիլմ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1983) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վահագն Արշակի Մկրտչյան (նոյեմբերի 26, 1925, Սարդարապատ, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագն Մկրտչյանը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 16-ին, Սարդարապատ գյուղում։ 1942-1943 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1945 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952 թվականին «Սովետահայ գեղարվեստական արձակը հետպատերազմյան շրջանում թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում։ 1947-1950 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղարը, 1955-1961 թվականներին՝ գլխավոր խմբագիր Հայպետհրատում, 1962-1963 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության գիտության և հրատարակչությունների վարչության պետ, 1964-1967 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, 1967-1974 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1972-1974 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրենը, 1974 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտորը[1]։ 1996 թվականից ապրել է ԱՄՆ-ում[2]։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շիրազի պոեզիայի պոետիկան, Երևան, 1958։
- Ռափայել Պատկանյան, Երևան, «Հայաստան», 1966, 82 էջ։
- Գրողի աշխարհի արձագանքն է, Երևան, «Հայաստան», 1968, 341 էջ։
- Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը». պրոբլեմատիկա և պոետիկա, Երևան, «Սոցետական գրող», 1977, 142 էջ։
- Չորս պրոբլեմ Դ. Դեմիրճյանի ստեղծագործություններից, Երևան, «Լույս», 1977, 40 էջ։
- Արվեստի ճշմարտություն Ա կյանքի ճշմարտություն. Ե.. 1986:
- Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1987:
- Համո Սահյանի բանաստեղծական բնափիլիսոփայությունը, Ե., 1989[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 322։
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Մկրտչյան, Վահագն Արշակի (1989). Համո Սահյանի բանաստեղծական բնափիլիսոփայությունը. Հայաստան. ISBN 9785540010160.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Մկրտչյան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարդարապատ գյուղում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ