Jump to content

Վադիմ Գալիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Գալիգին
բելառուս․՝ Вадзім Паўлавіч Галыгін
Ծնվել էմայիսի 8, 1976(1976-05-08) (48 տարեկան)
ԾննդավայրԲորիսով, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲելառուսի ռազմական ակադեմիա
Քաղաքացիություն Բելառուս
Մասնագիտությունդերասան, հաղորդավար, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, երգիծաբան, հեռուստատեսային պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի խաղացող և սցենարիստ
ԺանրերՈՒՀԱ և հումոր

Վադիմ Պավլովիչ Գալիգին (բելառուս․՝ Вадзі́м Па́ўлавіч Галы́гін, ռուս.՝ Вадим Павлович Галыгин, մայիսի 8, 1976(1976-05-08), Բորիսով, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բեռառուս և ռուս դերասան, հեռուստահաղորդավար, խոսքային ժանրի արտիստ, հանդես է եկել ТНТ ալիքի Comedy Club հաղորդումում, եղել է СТС ալիքի «Очень русское ТВ» հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար, «Галыгин. РУ» սերիալի պրոդյուսեր։

Բեմական կեղծանունը՝ Վադիկ «Ռեմբո» Գալիգին։ Նախկինում մասնակցել է ՈՒՀԱ-ին, աշխատել է բելառուսական հեռուստատեսությունում։ Երրորդ սերնդի դերասան և հեղինակ է։ Նկարահանվում է «Էլդորադո» խանութների ցանցի (Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում), «Sulpak» խանութների ցանցի (Ղազախստանում), ինչպես նաև «life:) Беларусь» բջջային օպերատորի գովազդային հոլովակներում (այդ թվում՝ անպատշաճ բառապաշարով հոլովակներում, որ տարածվել են համացանցում)։ Մասնակցում է Ռուսական ռադիոյի նախագծերին։

2009 թվականին Օլգա Շելեստի հետ վարել է Муз-ТВ մրցանակաբաշխությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Գալիգինը ծնվել է 1976 թվականի մայիսի 8-ին Բորիսովում, որտեղ ավարտել է № 7 միջնակարգ դպրոցը։ Զբաղվել է մարզական սպորտային կողմնորոշմամբ[1]։

1993 թվականին ընդունվել է Մինսկի ռազմա-հրամանատարական բարձրագույն ուսումնարան։

1997 թվականին ավարտել է Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիան, որ ստեղծվել էր երկու ուսումնարանների հիմքի վրա և մեկնել է ծառայության Բելառուսի Հանրապետության զինված ուժերում լեյտենանտի կոչումով և առաջին ինքնագնաց հրետանային դիվիզիոնի մարտկոցի ավագ սպայի պաշտոնով[2]։

Հետագայում ծառայել է Մինսկում՝ 120-րդ դիվիզիայում, ապա տեղափոխվել Ռազմական ակադեմիա, որտեղից էլ զորացրվել է պահեստային ավագ լեյտենանտի կոչմամբ։ Ծառայել է բանակում ևս մեկ տարի, որի ընթացքում աշխատել է Միսնկի «Альфа радио» ռադիոկայանում (նրա հիմնադրումից սկսած)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Գալիգինն ամուսնացած է եղել մոդել Դարյա Օվեչկինայի հետ, որը յոթ տարվա համատեղ կյանքից հետո հեռացել է անհայտ օդեսացու մոտ[3]։ Հետագայում Գալիգինն ամուսնացել է Օլգա Վայնիլովիչի (1986) հետ[4], որը նախկին երգչուհի և մոդել է Բելառուսից[5]։

Առաջին ամուսնությունից Վադիմ Գալիգինն ունի դուստր՝ Տաիսիան (ծնվել է 2000 թվականի մայիսի 24-ին)[6], երկրորդ ամուսնությունից՝ որդի՝ Վադիմ Գալիգին կրտսերը։

Ըստ իր խոսքերի՝ ունի լեհական արմատներ[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001-2002 – FM и ребята – շրջիկ գործակատար (10-րդ սերիա) / Ֆելիքս (45-48-րդ սերիաներ)
  • 2001 – Писаки – ոստիկան
  • 2007 – Наша Belarussia
  • 2008 – Շատ ռուսական դետեկտիվ (ռուս.՝ Очень русский детектив) – պաթոլոգոանատոմ Յացեկ Գրաբովսկի
  • 2009 – Կատակներ ընդմիջմանը (ռուս.՝ Приколы на переменке) – կամեո
  • 2010 – Галыгин.ру – իր ֆերում
  • 2010 – Մեր տնային խանութը (ռուս.՝ Наш домашний магазин) – կամեո, հրավիրված աստղ ապրանքների գովազդման համար
  • 2013 – Երալաշ (ռուս.՝ Ералаш) – տղայի հայր (№ 270 «Ошибочка вышла…»)
  • 2013 – Деффчонки – տաքսու վարորդ (57 սերիա)
  • 2014 – Չորս արքայադուստրերի գաղտնիքը (ռուս.՝ Тайна четырёх принцесс) – խորհրդական
  • 2014 – Залётчики – ռեժիսոր
  • 2018 – Zомбоящик – եգիպտացի
  • 2018 – Կանայք ընդդեմ տղամարդկանց։ Ղրիմյան արձակուրդ (ռուս.՝ Женщины против мужчин: Крымские каникулы) – Վադիմ Պավլովիչ, հյուրանոցի կառավարիչ

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Подарок (Վադիմ Գալիգին և «Леприконсы» խումբ)
  • На пляж (Отпетые мошенники խմբի հետ)
  • 8 марта (Ленинград խմբի հետ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вадим Галыгин о еде, как всегда шутит
  2. «Галыгин Вадим Павлович на сайте www.rusactors.ru».
  3. Вадим Галыгин остался один, starslife.ru
  4. «Шоумен Вадим Галыгин женился на экс-солистке группы «Топлесс» Ольге Войнилович». аргументы ру.
  5. «Ольга Вайнилович / ольга войнилович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  6. «Вадим Галыгин в Instagram: «Доча! Любимая!!! Пусть всё хорошее кружится вокруг тебя!!! Будь счастлива❤️❤️❤️ Люблю тебя очень😘😘😘 #др #доченька #holiday #family #love #19»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  7. «Галыгин и Таш - интервью в Челябинске — Вокруг ТВ». www.vokrug.tv. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադիմ Գալիգին» հոդվածին։