Վադիմ Բոգիև
Արտաքին տեսք
Վադիմ Բոգիև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 27, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Anatoly Margiyev? |
Հասակ՝ | 166 սանտիմետր |
Վադիմ Իոսիֆովիչ Բոգիև (ռուս.՝ Вадим Иосифович Богиев, դեկտեմբերի 27, 1970, Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ըմբիշ, Ատլանտայի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վաստակավոր վարպետ (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վադիմ Բոգիևը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 27-ին Հարավային Օսիայի Ցխինվալ քաղաքում, օսերի ընտանիքում։ Ավարտել է Ցխինվալի № 6 դպրոցը։ Ըմբշամարտով զբաղվել սկսել է 10 տարեկանից, առաջին մարզիչը եղել է Թիմուր Սանակոևը, որը Վադիմին սովորեցրել է ազատ ոճի ըմբշամարտի հիմունքները։ Հետագա տարիներին նա մարզվել է Անատոլի Մարգիևի մոտ։ 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո Վադիմը որոշել է թողնել մեծ սպորտը 26 տարեկանում։ Ամուսնացած է, ունի հինգ երեխա՝ երեք որդի և երկու դուստր։
Սպորտային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական խաղերի չեմպիոն (1996)
- Եվրոպայի եռակի չեմպիոն (1994, 1995, 1996)
- Աշխարհի գավաթակիր (1992)
- Ռուսաստանի չեմպիոն (1993)
- «Իվան Յարիգին» գրան-պրի սերիայի մրցաշարի երկակի հաղթող
- Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Ուլան Բատորում (1989)
- Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Ավստրիայում (1988)
- Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Լեհաստանում (1988)
- ԽՍՀՄ երիտասարդական առաջնության հաղթող (1988)
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան (6 հունվարի, 1997 թվական) – հայրենիքին մատուցած ծառայությունների և 1996 թվականի 26-րդ Օլիմպիական խաղերում ունեցած սպորտային բարձր ձեռքբերումների համար[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վադիմ Բոգիև
- Վադիմ Բոգիևի կենսագրությունը wrestrus.ru կայքում(չաշխատող հղում)
- Վադիմ Բոգիև – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Վադիմ Բոգիևի էջը International Wrestling Database կայքում (անգլ.)
|