Վադի Մուսա
Քաղաք | ||
---|---|---|
Վադի Մուսա | ||
Երկիր | Հորդանան | |
Մարզ | Մաանի մարզ | |
Համայնք | Մաանի մարզ | |
ԲԾՄ | 1139 մետր | |
| ||
Վադի Մուսա (արաբ․՝ وادي موسى), քաղաք Հորդանանի Թագավորության[1] հարավարևմտյան հատվածում՝ Մաանի մարզում։ Համարվում է Մաանի մարզի երկրորդ ամենախոշոր քաղաքը, վարչական կենտրոն Մաան քաղաքից հետո։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք դավանում են իսլամ։ Քաղաքի պաշտոնական լեզուն արաբերենն է։
Քաղաքը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 250 կմ հեռավորության վրա։ Քաղաքից 100 կմ հեռավորության վրա է գտնվում Հորդանանի միակ նավահանգստային քաղաքը՝ Ակաբան։
Քաղաքում կան ավելի քան 50 հյուրանոցներ և շատ զբոսաշրջային ռեստորաններ։ Քաղաքի տնտեսության կարևորագույն ճյուղը զբոսաշրջությունն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի Պետրայի կենտրոնական բյուրոյի տվյալների համաձայն՝ Վադի Մուսա քաղաքի և շրջակա 18 գյուղերի բնակչությունը միասին կազմում էր 23 840 մարդ։ Տղամարդիկ կազմում են քաղաքի բնակչության 51,56, իսկ կանայք՝ 48,44 տոկոսը[2]։
Բնակչության 93,5 %-ը հորդանանցի արաբներն են։ 2009 թվականի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմում էր 26,100 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Visiting Moses' Well
- ↑ «2004 Census» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադի Մուսա» հոդվածին։ |
|