Վադի Մուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վադի Մուսա
Wadi Musa, Jordan.jpg
Կոորդինատներ: 30°18′0″ հս․ լ. 35°30′0″ ավ. ե. / 30.30000° հս․. լ. 35.50000° ավ. ե. / 30.30000; 35.50000
Երկիր Հորդանան Հորդանան
Մարզ Մաանի մարզ
ԲԾՄ 850±1 մետր
##Վադի Մուսա (Հորդանան)
Red pog.png

Վադի Մուսա (արաբ․՝ وادي موسى‎‎), քաղաք Հորդանանի Թագավորության[1] հարավարևմտյան հատվածում՝ Մաանի մարզում: Համարվում է Մաանի մարզի երկրորդ ամենախոշոր քաղաքը, վարչական կենտրոն Մաան քաղաքից հետո։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք դավանում են իսլամ: Քաղաքի պաշտոնական լեզուն արաբերենն է։

Քաղաքը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 250 կմ հեռավորության վրա։ Քաղաքից 100 կմ հեռավորության վրա է գտնվում Հորդանանի միակ նավահանգստային քաղաքը՝ Ակաբան:

Քաղաքում կան ավելի քան 50 հյուրանոցներ և շատ զբոսաշրջային ռեստորաններ։ Քաղաքի տնտեսության կարևորագույն ճյուղը զբոսաշրջությունն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի Պետրայի կենտրոնական բյուրոյի տվյալների համաձայն՝ Վադի Մուսա քաղաքի և շրջակա 18 գյուղերի բնակչությունը միասին կազմում էր 23 840 մարդ։ Տղամարդիկ կազմում են քաղաքի բնակչության 51,56, իսկ կանայք՝ 48,44 տոկոսը[2]:

Բնակչության 93,5 %-ը հորդանանցի արաբներն են։ 2009 թվականի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմում էր 26,100 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]