Սևան Մալիքյան
Սևան Մալիքյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Bath School of Art and Design? և Կիպրոսի արվեստի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Սևան Մալիքյան (անգլ.՝ Sevan Malikyan, սեպտեմբերի 4, 1972, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ծագումով հայ բրիտանացի էքսպրեսիվ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևան Մալիքյանը ծնվել է 1972 թվականին Լոնդոնում[1]։ Սևանի հայրը՝ Գևորգ Մալիքյանը բրիտանահայ դերասան է[2], որը ծնվել է 1943 թվականի հունիսին Դիարբեքիրում։ 1963 թվականին դրամատիկական կրթաթոշակով նա մեկնել է Մեծ Բրիտանիա և սովորել Ռոուզ Բրյուֆորդի դրամատիկական դպրոցում։ Սևանի մայրը` Մայդա Մալիքյանը (ծնված 1947 թվականի օգոստոսին) Նիկոսիայից է (Կիպրոս)։ 1959 թվականին նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Լոնդոնում վարսահարդարի մասնագիտություն սովորելու։ Այնտեղ էլ նրանք ծանոթացել են[3]։
Արվեստանոցային նկարիչ Սևանը իր սերնդի երիտասարդ անվանի նկարիչներից մեկն է՝ բազմաթիվ ցուցահանդեսներով[1][2]։ Սևանը գեղարվեստական կրթությունն ստացել է Լոնդոնում, Բաթի արվեստի և դիզայնի դպրոցից ստացել է բակալավրի կոչում կերպարվեստի ոլորտում[1]։ Հետագայում նա սովորել է Կիպրոսի արվեստի քոլեջում, 2009 թվականին ավարտել է ասպիրանտուրան կերպարվեստի գծով և ստացել 16 տարեկանից բարձր անձանց դասավանդելու դիպլոմ[4]։ 2010 թվականից Սևանը մեծահասակների նկարչության ուսուցիչ է Կոռնարոյի արվեստի ինստիտուտում[5]։
Սևան Մալիքյանի աշխատանքները գտնվում են Կիպրոսի, Շվեդիայի, Իտալիայի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Riverside Studios, Brick Lane Gallery և Mall Galleries, Լոնդոն (Դիանա Բրուքս մրցանակի կարճ ցուցակ)
- Fine Art Company Inc London, Group Show Selected Works, 2005
- Brick Lane Gallery London, Group Show Figurative paintings, 2006
- Fine Art Company Inc London, Group Show Selected Works, 2007
- Aspelia Gallery, Լառնակա, 2008[4]
- «Նկարչություն ներսում», Kypriaki Gonia Gallery, Լառնակա, 2011
- Անցում աբստրակցիայի միջով, Gloria Gallery, Նիկոսիա, 2014
- Cornaro Art Institute, Նոր նկարներ, Լառնակա, 2016
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Sevan Malikyan, Bio(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 Aug 2, Araz Tavitian |; Culture | 0 |, 2016 | (2016 թ․ օգոստոսի 2). «Sevan Malikyan British Armenian Expressive Artist» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
{{cite web}}
:|first2=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Sevan Malikyan» (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հուլիսի 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 4,0 4,1 Painting within - Sevan Malikyan
- ↑ Sevan Malikyan(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սևան Մալիքյան(չաշխատող հղում)
- ՍԵՎԱՆ ՄԱԼԻՔՅԱՆ. Բոսորագույն գլխարկով մերկը Արխիվացված 2022-07-07 Wayback Machine