Jump to content

Սև ամպը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ամպը
The Black Cloud
ՀեղինակՖրեդ Հոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՄիացյալ Թագավորություն
Հրատարակումներ կամ թարգմանություններ1957
Կազմի հեղինակDesmond Skirrow?
ՀրատարակիչHeinemann
Հրատարակման տարեթիվ1957
OCLC795508734

Սև ամպ, գիտաֆանտաստիկ բրիտանական վեպ է աստղագիտության մասին` գրված Ֆրեդ Հոյլի կողմից։ Հրատարակվել է 1957 թվականին։ Պատմվում է հսկայական մոլեկուլային ամպերի մասին, որոնք մտնում են արևային համակարգ և պատրաստվում են ոչնչացնել կյանքի մեծ մասը մոլորակի վրա` արգելելափակելով արևի ճառագայթները։

1964 թվականին աստղաֆիզիկներին հայտնի է դառնում, որ աստղագազի կամ աստղափոշու զանգված է շարժվում։ Սկզբում կարծվում է, թե գունդ է, որ շարժվում է դեպի Արևային համակարգ։ Ամպը, եթե գտնվեր Երկրի և Արևի միջև, կարող էր ոչնչացնել կյանքի մեծ մասը երկրի վրա` արգելափակելով ճառագայթները` վերացնելով ֆոտոսինթեզը։ Աստղագետները և ուրիշ գիտնականներ համախմբվում են Nortonstow-ում` Անգլիայում ` հաղորդելու բրիտանական կառավարությանը հետևանքների մասին։ Սակայն ամպն անսպասելի կանգ է առնում մոտեցման չափերով և անցնում է հանգստի վիճակի Արևի շուրջը` առաջ բերելով կատաստրոֆիկ կլիմայական փոփոխություններ Երկրի վրա, հսկայական չափի մարդկային կորուստ և տառապանք։ Սկզբում թվում էր, թե ամպն անհնար էր կառավարել, հետո հասկանում են, որ դա կենսակերպ է գիտական աստիճանով։ Գիտնականները փորձում են շփվել ամպերի հետ, և ամեն ինչ ստացվում է։ Ամպերը, պարզվում է, որ գազանման սուպերմարմիններ են, շատ անգամ ավելի խելացի, քան մարդիկ։ Ամպը վերակարգավորում է իրեն` թույլ տալով արևի լույսին վերադառնալ երկիր, և մարդկությունը պահպանվում է։ Թեև նրա վտանգավոր ազդեցությունը մարդկության վրա դադարել էր, բայց որոշ կառավարություններ, չվստահելով ամպերին, պատրաստում են նրանց դեմ միջուկային գրոհ։ Երբ գիտնականները հայտնում են ամպին այդ մասին, նա ետ է ուղարկում հրթիռները։ Աստղագետները հարցնում են ամպին, թե նա ինչպես է առաջացել, վերջինս պատասխանում է, որ ինքը միշտ է եղել։ Անձերից մեկը ավելացնում է, որ դա կապ չունի «Մեծ Պայթյունի» թեորիայի հետ։ Ամպը հայտարարում է, որ եղել են նաև այլ չափերի ամպեր, ավելի ինտելեկտուալները, որոնք դադարել են կապի մեջ մտնել և, հնարավոր է, անհայտացել են։ Այդպես, ինչպես երևում է, բազմաթիվ անգամներ եղել է նախկինում, և դա ամպերի վաղնջական գաղտնիքն է։ Մի քանի օրվա ընթացքում այդ երկու գիտնականները շփվում են ամպի հետ, որպեսզի. ծանոթանան ամպագիտության այդ հսկայական պահեստին օդային ազդանշանների միջոցով և առավել լիարժեք տեղեկատվություն ստանան տիեզերքի մասին, բայց փորձերի ընթացքում մահանում են։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսատեսի կարծիքով վեպում իրադարձությունները նկարագրված են «սքանչելի և հետաքրքրաշարժ», չնայած «թեթևակի տագնապին», որը կապված է զոհված գիտնականների հետ [1] : Ս․Գալը հայտարարել է, որ ինքը չէր ակնկալում, որ Հոյլը, լինելով արձակագիր, կարող էր այդպիսի տիեզերաբանական թեորիաներ ներկայացնել բարձր որակով, և որ Հոյլի գրիչը օժտված է նաև հումորով[2]։ Վեպը ստեղծված էր առավել վարպետորեն և համոզիչ, քան ստեղծված պատմություններից շատերը[3]․ այն գիտության մասին երբևէ գրված լավագույն վեպերից մեկն էր[4]։

,

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «New Novels». The Spectator. 1957 թ․ հոկտեմբերի 4. էջ 456. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  2. "Galaxy's 5 Star Shelf", Galaxy Science Fiction, December 1958, p.100
  3. "In the Balance". If. December 1958, pp.109-10
  4. Brandon Robshaw (2010 թ․ նոյեմբերի 21). «The Black Cloud, By Fred Hoyle». The Independent.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]