Jump to content

Ստրադուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրադուն
Երկիր Խորվաթիա
Գտնվում էԴուբրովնիկ

Ստրադուն (խորվ.՝ Stradun, իտալ.՝ Stradone), Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի պատմական կենտրոնի գլխավոր փողոց։

Ստրադունը, ինչպես պատմական քաղաքի բոլոր փողոցները, հետիոտնային է։ 1468 թվականին այն սալարկել են կրաքարով։ Փողոցն ունի մոտ 300 մ երկարություն[1][2]։

Հնում ներկայիս փողոցի տեղում եղել է ճահճացած ջրային հոսանք, որը բաժանում էր Ռագուզան Դուբրավայից, մինչև 9-րդ դարում նրանք միավորվել են մեկ քաղաքում[3]։ Ստրադունը ձգվում է ամբողջ քաղաքով արևելքից արևմուտք՝ կապելով արևմտյան մուտքը, որը կոչվում է Վրատա Պիլա, արևելյան մուտքին՝ Վրատա Պլոչեին։ Փողոցի երկու ծայրամասերում կան 15-րդ դարի շատրվաններ՝ Մեծ Օնոֆրիո շատրվանը արևմտյան մասում և Փոքր Օնոֆրիո շատրվանը արևելյան հատվածում։ Քաղաքային զանգակատունը գտնվում է արևմուտքում, իսկ ֆրանցիսկյանների վանքի զանգակատունը՝ արևելքում[4]։

Մեծ Օնոֆրիո շատրվան

Ստրադունը քաղաքի գլխավոր փողոցն է դարձել 12-րդ դարում։ Նրա ժամանակակից տեսքը հիմնականում ձևավորվել է 1667 թվականի երկրաշարժից հետո, որի հետանքով շինությունների մեծ մասը քանդվել է։ Մինչև երկրաշարժը տները կառուցված չեն եղել մեկ միասնական ոճով, ինչպիսին նրանք ներկայումս են։ Հաճախ կիրառվել են կամարաշարեր և արհեստական հարդարանք[2]։ Երկրաշարժից և դրան հաջորդած հրդեհից հետո օրենք է ընդունվել, որով սահմանվել է քաղաքի հետագա պլանավորումը։

Այս պլանի շնորհիվ՝ Ստրադունի՝ 17-րդ դարի բոլոր շենքերը համապատասկանում են մեկ մոդելի. առաջին հարկում գտնվում են խանութներ՝ դեպի գլխավոր փողոց ելքերով։ Դռներն ու պատուհանները նույն շրջանակներով են՝ կիսակլորավուն կամարներով։ Օրվա ընթացքում դռները փակ են մնում, և ապրանքը հաճախորդներին վաճառվում է պատուհանագոգերից, որոնք կրպակի տեղ են ծառայում[5]։ Երկրորդ հարկերում բնակելի տարածքներ են, իսկ երրորդ հարկերում՝ մնացած սենյակները։ Խոհանոցները 1667 թվականի երկրաշարժից հետո ձևավորվել են երրորդ հարկի տակ՝ հնարավոր հրդեհի տարածումը կանխելու նպատակով։

20-րդ դարի վերջերին Ստրադունը և հարակից որոշ փողոցներ տուժել են Դուբրովնիկի պաշարման արդյունքում, սակայն նրանց մեծ մասը վերանորոգվել է[5][6]։

Ստրադունում են տեղակայված Դուբրովնիկի տեսարժան բազմաթիվ շինություններ, որոնց շնորհիվ փողոցը զբոսաշրջային հանրաճանաչ ուղղություն է։ Ամեն տարի՝ փետրվարի 3-ին, Ստրադունով երթ է կազմակերպվում սուրբ Վլասի պատվին, որը Դուբրովնիկի հովանավոր սուրբն է[7]։ Ստրադունում կազմակերպվում են նաև համերգներ, նշվում է Նոր տարվա գիշերը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Dubrovnik Attractions». wordtravels.com. Globe Media Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 Olson, Karen Torme; Olson, Sanja Bazulic Frommer's Croatia. — 2010. — С. 70—72. — ISBN 9780470541289
  3. «Stradun (street, Dubrovnik, Croatia)». Britannica.com Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Stradun (Placa) glavna ulica u Dubrovniku». meetdubrovnik.com (Croatian). Itineris d.o.o. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Stradun, Croatia Travel Guide». Croatialogue.com. 2009 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. Fabijančić, Tony Croatia: Travels in Undiscovered Country. — 2003. — С. 134. — ISBN 0-88864-397-7
  7. «Festival of St. Blaise». Dubrovnik Tourist Board. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «LS Adriatic - About us». LS Adriatic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրադուն» հոդվածին։