Ստոյան Տրումիչ
Ստոյան Տրումիչ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1912 |
Ծննդավայր | Տիտել, Սերբիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1983 (71 տարեկան) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ստոյան Տրումիչ (սերբ.՝ Стојан Трумић, հուլիսի 29, 1912, Տիտել, Սերբիա - հոկտեմբերի 16, 1983), սերբ նկարիչ և մանկավարժ։
Կյանք և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստոյան Տրումիչը ծնվել է 1912 թվականի հուլիսի 29-ին Տիտելում, որտեղ սովորել է տարրական դպրոցում։ Ավարտել է Պանչևոյի միջնակարգ դպրոցը։ 1934-1940 թվականներին սովորել է Բելգրադի թագավորական արվեստի դպրոցում։ Նրա դասախոսներն են եղել նկարիչներ և պրոֆեսորներ Բետա Վուկանովիչը, Յովան Բիելիչը և Միլան Բուտոզանը։ Ավարտելուց հետո դարձել է «Դեսետորո» («Տասը») խմբի անդամներից մեկը։ Բիտոլայում նշանակվել է գծագրության պրոֆեսոր, իսկ պատերազմի տարիներին փոխել է բնակության վայրը՝ ապրել է Ռումայում, Պանչևոյում[1], Պետրոգրադում (Զրենյանին), Կիկինդա քաղաքում, իսկ պատերազմից հետո դարձել է գծագրության պրոֆեսոր Մ. Պանչևոյում[2], Նա հիմնադրել է «Pančevo 5» արվեստի խումբը և երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եղել է ուսումնական ճամփորդության Փարիզում։ Եղել է նորարար որպես նկարիչ և քննադատել է գրագողությունը[3]։
Թոշակի անցնելուց հետո նա շարունակել է նկարել և իր ներդրումն ունենալ արվեստաբանության ասպարեզում։
Ստոյան Տրումիչի գեղանկարչության մեջ առանձնացնում ենք ինտիմիզմի ժամանակաշրջանները, գեղանկարչության տոնային պատկերացումները դեպի կոլորիստական կազմակերպությունը, ձևի էքսպրեսիոնիզմը և գույնը՝ ձևի կոլորիստական սինթեզի նկատմամբ։ իր կարիերայի սկզբում նա կրել է Միլան Կոնջովիչիազդեցությունը, սակայն հետագայում նա նոր ուղղություններ է որոնել[4]։
Ստոյան Տրումիչը մահացել է 1983 թվականի հոկտեմբերի 16-ին և թաղվել Վոյվոդինայի Տիտել քաղաքի ընտանեկան դամբարանում[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հռոմի «Լեոնարդո դա Վինչի» ակադեմիայի անդամ,
- Իտալիայի «Եվրոպա» ակադեմիայի անդամ,
- Vuk մրցանակի դափնեկիր
- Արծաթե շողերով ժողովրդի համար վաստակի շքանշանակիր, հայրենի Տիտելում։
- Նրա անունը կրում են Տիտելի Ազգային գրադարանը և հուշասրահը[6][7]։
«Տասը» խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դեսետորո» («Տասը») նկարչական խումբը միասին ցուցադրվել է 1940 թվականին Բելգրադում և Զագրեբում։ Խմբի կազմում են եղել Դանիցա Անտիչը, Բորիվոյ Գրույիչը, Նիկոլա Գրովացը, Դուշան Վլաջիչը, Միլիվոյ Նիկոլաևիչը, Յուրիցա Ռիբարը, Լյուբիցա Սոկիչը, Ստոյան Տրումիչը, Ալեքսա Չելեբոնովիչը և Բոգդան Շուպուտը[8]։ Խումբը բաղկացած էր երկու կանանցից և ութ տղամարդկանցից, բոլորը ակադեմիական նկարիչներ են եղել, համալսարանական կրթությամբ մտավորականներ։ Նրանք պատկանել են սոցիալական տարբեր շերտերի՝ բանվոր դասակարգից մինչև բուրժուազիա։ Այս խմբի ընդհանրությունն այն է եղել, որ նրանք բոլորը նկարիչներ են եղել և Յովան Բիելիչի աշակերտները։ Այս արվեստագետներից ոմանք զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում, իսկ նրանք, ովքեր ողջ են մնացել, հետպատերազմյան ժամանակաշրջանի նշանակալի արվեստագետներ են դարձել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. Arsić, B. Krstić-Blaga, Stojan Trumić, Novi Sad 1987.
- Trifunović, Lazar (1973), "Serbian painting 1900 - 1950" - Synthesis Library (in: (language: Serbian)). YU-Belgrade: Nolit. p. 533
- Protić, Miodrag B., "Serbian painting of the XX century", Volume 1. - Library of Synthesis. YU-Belgrade: Nolit, (1970).
- Živković, Stanislav, "Umetnička škola u Beogradu 1919—1939", SANU, Beograd (1987)
- Čelebonović A., "Contemporary Painting in Yugoslavia", Yugoslavia, Belgrade, (1965)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Крстић, Нина (2003). Наивна уметност у Србији. ISBN 9788670253414.
- ↑ «Stojan Trumic». Maletic Gallery (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Крстић, Нина (2003). Наивна уметност у Србији. ISBN 9788670253414.
- ↑ «Umetnost». 1967.
- ↑ «Галерија слика Стојан Трумић».
- ↑ :: Народна библиотека „Стојан Трумић“ ::, Приступљено 25. 4. 2013.
- ↑ Vojvodina, Arhiva Արխիվացված 2010-12-22 Wayback Machine Wayback|url=http://www.vojvodina.com/naslovna/arhiva7/061226.html Արխիվացված 2010-12-22 Wayback Machine |date=20101222031932, Приступљено 25 April 2013.
- ↑ [Projekat Rastko] Aleksa Celebonovic: Povest o vizuelnom, Приступљено 25 April 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Library "Stojan Trumić", Accessed April 25, 2013. Vojvodina, Archive Archived on the website Wayback Machine (December 22, 2010), Accessed April 25, 2013. [Project Rastko] Aleksa Čelebonović: History of the Visual, Accessed April 25, 2013.
|