Յովան Բիելիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յովան Բիելիչ
Ծնվել էհունիսի 30, 1884(1884-06-30)[1][2] կամ 1886[3]
ԾննդավայրԿոլունիչ, Բոսանսկի Պետրովաց (համայնք), Ունա-Սանա կանտոն
Վախճանվել էմարտի 12, 1964(1964-03-12)[2][4] կամ 1964[3]
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  ՀՍՖՀ
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[3]
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԶավակներՍևերին Բիելիչ
 Jovan Bijelić Վիքիպահեստում

Յովան Բիելիչ (սերբ.՝ Јован Бијелић, հունիսի 30, 1884(1884-06-30)[1][2] կամ 1886[3], Կոլունիչ, Բոսանսկի Պետրովաց (համայնք), Ունա-Սանա կանտոն - մարտի 12, 1964(1964-03-12)[2][4] կամ 1964[3], Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավացի սերբ գեղանկարիչ, գծանկարիչ, նկարազարդող։ Միջպատերազմական շրջանի ամենահայտնի հարավսլավացի նկարիչներից մեկը, Հարավսլավիայի և Սերբիայի կոլորիստական էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչ։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1963)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում գեղանկարչություն է սովորել Սարաևոյում Յան Կարել Յանևսկու մոտ, այնուհետև 1909-1913 թվականներին Կրակովի գեղարվեստի ակադեմիայում եղել է Թեոդոր Աքսենտովիչի, Լեոն Վիչուլկովսկու, Յուզեֆ Պանկևիչի աշակերտը, ավելի ուշ՝ 1913-1914 թվականներին հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիայի դասընթացներին Փարիզում, իսկ 1915 թվականին՝ Պրահայում։

1919 թվականից որպես նկարչության ուսուցիչ ապրել և աշխատել է Բելգրադում, ապա որպես բեմանկարիչ և նկարիչ՝ Բելգրադի ազգային թատրոնում։ Արվեստանոցին կից կազմակերպել է գեղանկարչության դպրոց, որին տարբեր ժամանակներում հաճախել են Դանիցա Անտիչը, Պավլե Վասիչը, Դուշան Վլայիչը, Նիկոլա Գրաովացը, Միոմիր Դենիչը, Պեջա Միլոսավլևիչը, Ջորջե Պոպովիչը, Յուրիցա Ռիբարը, Ալեքսա Չելեբոնովիչը և ուրիշներ։

Յովան Բիելիչը Հարավսլավիայի արվեստի խմբերի հիմնադիրներից և անդամներից է («Նկարիչների խումբ», «Ֆորմա», «Ազատ և անկախ»)։ 1912 թվականից մասնակցել է հարավսլավացի նկարիչների մոտ 200 խմբակային ցուցահանդեսների, 1919 թվականից կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ երկրում և արտասահմանում։ Զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ և թարգմանություններով (8 հրատարակված պատմվածք, մեկ ձեռագիր և մեկ թարգմանություն)։

Նկարչի ստեղծագործական ժառանգությունը բաղկացած է 981 կտավից, 103 ջրաներկից, 52 գունամատիտներով նկարներից, 676 գծանկարից (մատիտ, փայտածուխ, թանաք), 19 գրքի նկարազարդում և 94 թատերական բեմանկարներից։ Բիելիչի կտավները պահվում և ցուցադրվում են Ազգային թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Նովի Սադի Պավել Բելյանսկու հուշահամալիրի հավաքածուում, Սերբիայի այլ թանգարաններում ու պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Ունի բազմաթիվ մրցանակներ և պարգևներ, այդ թվում՝ Առաջին աստիճանի Աշխատանքային շքանշան (ՀՍՖՀ), Հոկտեմբերյան մրցանակ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության «Հուլիսի յոթի» մրցանակ և այլն։

Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանատան՝ Վաստակավորների (Մեծերի) ծառուղում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսանսկի Պետրովաց քաղաքում ստեղծվել է «Յովան Բիելիչի հուշահամալիր թանգարանը», որը հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://en.isabart.org/person/158500
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Review of international affairs: Volume 5; Volume 5 Savez novinara Jugoslavije, Socijalistički savez radnog naroda Jugoslavije, Savez udruženja novinara – 1954 "the teacher of the "middle generation", Jovan Bijelic, with his rich palette."
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յովան Բիելիչ» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]