Jump to content

Ստի հայտնագործումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստի հայտնագործումը
անգլ.՝ The Invention of Lying
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և ֆենթեզի ֆիլմ
Թվական2009, հուլիսի 8, 2010[1] և հոկտեմբերի 2, 2009[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիկի Ջերվեյս[3][4] և Մեթյու Ռոբինսոն
ՊրոդյուսերԴան Լին, Լինդա Օբստ և Ռիկի Ջերվեյս
Սցենարի հեղինակՌիկի Ջերվեյս և Մեթյու Ռոբինսոն
ԴերակատարներՌիկի Ջերվեյս[5][6][4], Ջոնա Հիլ[6][4], Ռոբ Լոու[6][4], Ջենիֆեր Գարներ[6][4], Լուի Սի Քեյ[6], Քրիստոֆեր Գեսթ[6], Թինա Փեյ[6], Ջեֆրի Թեմբոր[6], Ռոզ Ռայան[6], Ջոն Հոդջման[6], Ջիմմի Սիմփսոն[6], Ֆիոննուլա Ֆլենագան[6], Ջեյսոն Բեյթման[6], Սթիվեն Մերչանթ[6], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[6], Էդվարդ Նորթոն[6], Մարտին Սթար[6], Ruben Santiago-Hudson?[6], Ստեֆանի Մարչ[6], Էշլի Աթքինսոն[7], Բոբի Մոյնիհան[7], Էրիկ Անդրե[7] և Մեթյու Ռոբինսոն[7]
ՕպերատորԹիմ Սուրղտադտ
ԵրաժշտությունTim Atack?
ՄոնտաժՔրիս Գիլլ
ԿինոընկերությունWarner Bros., Universal Studios, Radar Pictures և Media Rights Capital
Տևողություն100 րոպե
Բյուջե18 500 000 $[8]
Շահույթ32 406 507 $[9][10] և 18 451 251 $[10]
Պաշտոնական կայքէջ

Ստի հայտնագործում (անգլ.՝ The Invention of Lying), ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ։

Ֆիլմի գործողությունները կատարվում են մի աշխարհում, որտեղ սուտ ընդհանրապես գոյություն չունի։ Մարդիկ միշտ ասում են այն, ինչ մտածում են։ Այդ երկրում գովազդը ոչինչ չի չափազանցնում, իսկ գեղարվեստական ֆիլմերը պարզապես պատմական իրադարձությունների ստույգ նկարագրություններ են, որ կարդում են էկրանի առաջ։

Ֆիլմի գլխավոր հերոսը Մարկ Բելիսոնն է՝ սցենարիստ, ում բոլորը համարում են անհաջողակ։ Նույն կարծիքին է նաև Աննա Մաքդուգլասը, ով համաձայնել է ժամադրության գնալ Մարկի հետ։

Հաջորդ օրը Մարկին ազատում են աշխատանքից որպես ամենաանհաջողակ աշխատակցի։ Նա պիտի վճարի բնակարանի վարձը, բայց իր բանկային հաշվին կա ընդամենը 300 դոլար։ Մարկը գնում է բանկ ու հանկարծ որոշում ասել, թե իր հաշվին կա 800 դոլար։ Այդ աշխարհում, որտեղ ոչ ոք չի ստում, վստահում են Մարկին՝ մտածելով, թե համակարգիչն է սխալ։ Մարկն ստանում է իր ասած գումարը։

Սովորելով ստել՝ Մարկն սկսում է բոլորովին նոր կյանք. գրում է սցենար, որ ճանաչվում է լավագույնը ստուդիայում, Աննան սկսում է լավ վերաբերվել Մարկին։ Մարկն իր մեռող մորը պատմում է, թե ինչ լավ կյանք է նրան սպասում մահվանից հետո։ Այդպիսով նա դառնում է այդ աշխարհի առաջին կրոնի հիմնադիրը։

Ֆիլմն արժանացել է տարբեր գնահատակաների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմին տրված 171 գնահատականներից դրական են 57%-ը[11]։

Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից արժանացել է 58 միավորի[12]։

Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 3.5 աստղ (հնարավոր 4-ից)[13]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նախնական տարբերակում ֆիլմի անվանումը եղել է «Ճշմարտության հակառակ կողմը» (This Side of the Truth)[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.kinokalender.com/film7683_luegen-macht-erfinderisch.html
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt1058017/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130873.html
  5. http://www.metacritic.com/movie/the-invention-of-lying
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 http://www.imdb.com/title/tt1058017/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 7,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. http://www.comingsoon.net/news/interviewsnews.php?id=58292l
  9. http://www.the-numbers.com/movies/2009/INVLY.php
  10. 10,0 10,1 Box Office Mojo — 1999.
  11. «The Invention of Lying Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8–ին-ին.
  12. «The Invention of Lying Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8–ին-ին.
  13. «The Invention of Lying :: rogerebert.com :: Reviews». 2009 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8–ին-ին.
  14. Gervais, Ricky (2009-03). «Week sixty-three - April 2009». Ricky Gervais... Obviously. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]