Ստեֆանի Նիզնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանի Նիզնիկ
անգլ.՝ Stephanie Niznik
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1967(1967-05-20)[1]
ԾննդավայրBangor, Մեն, ԱՄՆ
Մահացել էհունիսի 23, 2019(2019-06-23)[2][3] (52 տարեկան)
Մահվան վայրԷնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԼիթլտոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԴյուքի համալսարան և John Bapst Memorial High School?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Ստեֆանի Լին Նիզնիկ (անգլ.՝ Stephanie Lynne Niznik, մայիսի 20, 1967(1967-05-20)[1], Bangor, Մեն, ԱՄՆ - հունիսի 23, 2019(2019-06-23)[2][3], Էնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի[4]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանի Լին Նիզնիկը ծնվել է 1967 թվականի մայիսի 20-ին ԱՄՆՄեն նահանգի Բանգոր քաղաքում։ Եղել է ընտանիքի ավագ երեխան և ունեցել է կրտսեր եղբայր՝ Դևիդը։ Եղել է գերազանցիկ և փոխանակմամբ ուսանողուհի, Ազգային արժանիքների կրթաթոշակային ծրագրի կրթաթոշակառու։ Դյուկի համալսարանում ստացել է Անջեր Բ. Դյուկի կրթաթոշակ։ Հրավիրվել է մասնակցելու Ջեքսոնի լաբորատորիայի գենետիկական հետազոտությունների ամառային ծրագրին։ Նրա նպատակը եղել է գենետիկ դառնալը, բայց վերջում որոշել է զբաղվել դերասանական վարպետությամբ։ Գերազանց ավարտել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքի Դյուկի համալսարանը։ Ստացել է գիտական աստիճան թատերական վարպետության և ռուսաց լեզվի բնագավառում։

1994-2009 թվականներին Նիզնիկը նկարահանվել է 38 ֆիլմերում և հեռուստասերիալներում[5]։ Առավել հայտնի է «Այրիի սերը» հեռուստասերիալում կատարած Նինա Ֆինի դերով։ Մյուս աշխատանքների շարքում Նիզնիկն ունեցել է նաև հրավիրված դերեր այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Դոկտոր Քուին, կին բժիշկը», «Պրոֆայլերը», «Sliders», «Ռազմաիրավաբանական ծառայություն», «Ֆրեյզեր», «Դարաշրջան», «Աստղային ճանապարհ։ Էնթերփրայզ», «Անհետացածը» և «Ախտորոշումը՝ սպանություն»։ Նաև խաղացել է 1995 թվականի «Անհետացող որդին» մարտաֆիլմի և 2007 թվականի «Վայրի կյանք» դրամայի գլխավոր դերերից մեկը։ Հայտնվել է նաև «Աստղային ճանապարհ։ Ապստամբություն» և «Դրախտային հաճույք» ֆիլմերում, ինչպես նաև «Կորուսյալները» հեռուստասերիալում։

2008 թվականին Նիզնիկը դարձել է «Four Winds Heart-Centered Healing»-ի համահիմնադիրներից մեկը[6]։

2019 թվականի հունիսի 23-ին Նիզնիկը մահացել է Կալիֆոռնիա նահանգի Էնսինո տարածքում, իր 52-ամյակից մեկ ամիս անց[7]։ Լոս Անջելեսի կորոների զեկույցի համաձայն՝ մահը վրա է հասել լյարդի քրոնիկ հիվանդության և ալկոհոլի քրոնիկ օգտագործման հետևանքով։ Նա ունեցել է մայր, խորթ հայր, եղբայր և բազմաթիվ հարազատներ։ Մահվան պահին ապրել է երկու շների՝ Նուկլեուսի և Ջեյքի հետ[8]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Դրախտային հաճույք Exit to Eden Դիանա
1995 ս Ուրացողը Renegade Լորի Հեյես
1995 ս Նա գրել է սպանությունը Murder, She Wrote Դորի Սոնդերս
1996 ֆ Սիրելի Աստված Dear God Էմանդա Մեն
1996 ս Ժամապահը The Sentinel Մեգի Բրայս
1997 ս Դոկտոր Քուին, կին բժիշկը Dr. Quinn, Medicine Woman Վարդ
1997 ս Sliders Դեբրա Քերբոլ
1997 ս Ռազմաիրավաբանական ծառայություն JAG «Հոբո» լեյտենանտ Գրին
1998 ս Պրոֆայլեր Profiler Սյուզան Մոս
1998 ֆ Աստղային ճանապարհ։ Ապստամբություն Star Trek: Insurrection Պերիմ
1998—2000 ս Ախտորոշումը՝ սպանություն Diagnosis: Murder Քեյթլին Սուինի / Լորա Քեյն
1999 ս Դետեկտիվ Նեշ Բրիջես Nash Bridges Ռայլի Պարկեր
1999 ֆ Որտեղ ասես, միայն ոչ այստեղ Anywhere But Here մատուցողուհի
2001 հֆ Դարաշրջան Epoch բժիշկ Կ. Ս. Չաբան
2002 ս Աստղային ճանապարհ։ Ձեռնարկություն Star Trek: Enterprise ուրվական
2002—2008 ս Այրիի սերը Everwood Նինա Ֆինի
2007 ս Գրեյի անատոմիա Grey's Anatomy Քերոլ
2007 ս Անհետացածը Traveler Քեյթ
2008 ս Էլայ Սթոուն Eli Stone Դելիա Սլեյթեր
2009 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք NCIS Շերոն Բելոուս
2009 ս Կորուսյալները Lost բժիշկ Էվելին Արիզա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 52 évesen váratlanul meghalt az NCIS és a Star Trek színésznője
  3. 3,0 3,1 3,2 Stephanie Niznik, Who Played Nina on Everwood, Dead at 52
  4. Stephanie Niznik IMDb.com
  5. Stephanie Niznik - IMDb
  6. Stephanie Niznik - Biography - IMDb
  7. «Stephanie Niznik, Who Played Nina on Everwood, Dead at 52». TVLine. 2019 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  8. Everwood and Star Trek: Insurrection Actress Stephanie Niznik Dead at 52