Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՍտեփանակերտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Հիմնադրված1956
Բացված1956
ՍեփականատերԱդրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցացիա
Տարողություն12 000
Տնային թիմՂարաբաղ ՖԱ և FC Qarabagh Khankendi?[1]
Քարտեզ
Քարտեզ
 Stepanakert Republican Stadium Վիքիպահեստում

Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ, բազմանպատակ մարզահամերգային մարզադաշտ Արցախի Հանրապետությունում։ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի և Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային մարզադաշտն է։ Մարզադաշտը կառուցվել է 1955-1956 թվականներին։ Վերանորոգումից հետո մարզադաշտը տեղավորում է 1500 մարդ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին կառուցված մարզադաշտն սկզբում կրել է Իոսիֆ Ստալինի անունը։ Այնուհետև անձի պաշտամունքի վերացումից հետո մարզադաշտը կոչվել Ստեփան Շահումյանի անունով։ Մարզադաշտն ամբողջությամբ վերանորոգվել է 2004-2005 թվականներին և վերանվանվել Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ։ 2015 թվականին կատարված վերջին վերանորոգումից հետո մարզադաշտի բնական խոտածածկը փոխարինվել է արհեստական տորֆով[3]։

Անցկացվող հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերից Արցախի ֆուտբոլային ակումբներն սկսել են մասնակցել ներհայաստանյան ֆուտբոլային մրցույթներին։ Արցախի ֆուտբոլի լիգան հիմնվել է 2009 թվականին։ Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ձևավորվել է 2012 թվականին և առաջին հանդիպումն անց է կացրել Աբխազիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ, Սուխումում. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[4][5]։ Պատասխան խաղն անց է կացվել Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում, 2012 թվականի հոկտեմբերի 21-ին. խաղն ավարտվել է 3-0 հաշվով՝ Արցախի հավաքականի հաղթանակով։ Իր գոյության առաջին իսկ օրերից մարզադաշտը դարձել է տեղի «Լեռային Արցախ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։

2015 թվականին մարզադաշտում անցկացվել են 6-րդ Համահայկական խաղերի ֆուտբոլային խաղերը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sportinfo.az/idman_xeberleri/qarabag/183005.html
  2. А. Е. Тер-Саркисянц / Современная политическая и этнокультурная ситуация в Нагорном Карабахе // Исследования по прикладной и неот- ложной этнологии. — М., ИЭА РАН, 2008. — Вып. 203. — 32 с
  3. The Republican stadium after renovation
  4. «Artsakh vs Abkhazia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. Նոր ձևավորված Հայաստանի երկրորդ հավաքականը կխաղա Աբխազիայի թիմի հետ
  6. Аrtsakhpress The 6th an-Armenian football match to be held in Artsakh