Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոն»
Արտաքին տեսք
Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոն» | |
---|---|
Տեսակ | թատրոն |
ռեժիսորներ | Լևոն Քալանթար, Ստեփան Քափանակյան |
Երկիր | Վրաստան |
Գտնվելու վայրը | Թբիլիսի, Վրաստան |
Հիմնադրման ամսաթիվ | 1921 թվականի մայիս |
Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոն», բացվել է 1921 թվականի մայիսին Թիֆլիսում «Հույսի» կործանումը» ներկայացմամբ։ Թատրոն-ստուդիայի ղեկավարներն էին Լևոն Քալանթարը և Ստեփան Քափանակյանը։ Ստուդիայում սովորող և աշխատող երիտասարդները նոր ուղիներ էին փնտրում արվեստում և ցանկանում էին ստեղծել նոր ժողովրդական թատրոն։ Թատրոնի սաներից էին Սուրեն Քոչարյանը, Արմեն Գուլակյանը, Սարգիս Աբովյանը, Արշավիր Կորկոտյանը, Աստղիկ Աղասյանը և այլն[1]։
Թատրոնում բեմադրված ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
- Ալֆոնս Դոդեի «Սպիտակ մեխակը»
- Դելլա Գրացիայի «Կատաստրոֆա»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.