Սարգիս Աբովյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Աբովյան (այլ կիրառումներ)
Picto infobox masks.png
Սարգիս Աբովյան
Ծնվել է1900
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1931
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Սարգիս Աբովյան (Սարգիս Բախշիի Աստվածատրյան, 1900, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1931), հայ դերասան, ռեժիսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1917 թվականին անդամակցել է Թիֆլիսում կազմակերպված հայ աշակերտա-ուսանողական դրամատիկական ընկերությանը, մասնակցել «Ժլատ ասպետ», «Չար ոգի», «Հույսի կործանումը» ներկայացումներին, հանդես գալով կարևոր դերերով։ 1921 թվականին Լևոն Քալանթարի և Ստ. Քափանակյանի «Որոնումներ» թատրոնի կազմում եկել է Երևան, աշխատել նորաստեղծ Պետական թատրոնում։ Ապա մեկնել է Մոսկվա, սովորել Ա. Խաչատրյանի ստուդիայում, որի ղեկավարությունը հետագայում անցել է Ռուբեն Սիմոնովին։ Ստուդիան ավարտելուց հետո հրավիրվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), որպես Պետական երկրորդ թատրոնի ռեժիսոր, ուր բեմադրել է «Ինգա», «Ռելսերը զրնգում են» և այլ պիեսներ։ Մահացել է 1931 թվականին 31 տարեկանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 563։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 9-10։