Աստղիկ Աղասյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հոկտեմբերի 15 (27), 1899[1] |
|---|---|
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | մարտի 7, 1984 (84 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասանուհի և ռեժիսոր |
| Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Աստղիկ Ալեքսեյի Աղասյան (հոկտեմբերի 15 (27), 1899[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 7, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական գործունեությունն սկսել է 1917 թվականին՝ որպես Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատրոնի դերասանուհի։ Խաղացել է Մարգարիտ ([իրվանզադեի «Պատվի համար»), Մեդա (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Նինա (Ն. Լերմոնտովի «Դիմակահանդես») և այլն։ 1921-1924 թվականներին՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասանուհի (Կեկել, Աունդուկյանի «Պեպո»։ 1929 թվականին մասնակցել էր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադրմանը, ուր 1931-1963 թվականներին աշխատել էր որպես ռեժիսոր։
Բեմադրել է՝ «Գիքոր» (ըստ Հ. Թումանյանի), Ա. Սահինյանի «Փոքր բակի մեծ հոգսերը» և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ Աղասյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։ |