Սովորել է նախ Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանում։ Աշխատել է որպես իրավաբան։ Եռանդուն մասնակցություն է ունեցել Մոսկվայի հայ համայնքի մշակութային կյանքին։ 1905 թվականին հրատարակել է կադետական ուղղության «Չաս» («Час») և «Պարուս» («Парус») թերթերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մոսկվայում կազմակերպված հայկական կոմիտեի նախագահը։ Այդ կոմիտեի առաջարկությամբ և օժանդակությամբ Վ. Բրյուսովը հրատարակել է «Հայաստանի պոեզիան...» («Поэзия Армении», 1916) ժողովածուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 193)։