Սպրեդ (սննդատեսակ)
Սպրեդ (անգլերեն` to spread - տարածել բառից), կարագին ոչ լիարժեքորեն փոխարինող և ցածր արժեք ունեցող սննդամթերք, որի բաղադրությունն իրենից ներկայացնում է կաթնային յուղի համակցությունը բուսական յուղի տարբեր տեսակների հետ։
Սփրեդ ապրանքային դասը վաղուց է եղել շուկայում, սակայն անվանման մաս էր կազմում «կարագ» բառը, «համակցված կարագ», «лёгкое масло», «мягкое масло» և այլն։ Տերմինը լայն տարածում գտավ ԱՊՀ շուկայում դրա վերաբերյալ ռուսական ազգային ստանդարտի ԳՈՍՏ-ի ստեղծմամբ (ГОСТ Р 52100-2003, «սփրեդներ և հալեցված խառնուրդներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ОКС 67.200.10. գործում է 2004 թ. Հուլիսի 1-ից )։
Սփրեդ բառը առաջացել է անգլերեն spread-տարածել, քսել բառից և անգլերենում այն կիրառվում է նկարագրելու համար ցանկացած արտադրանք, որը կարելի է տարածել հացի վրա՝ կարագ, ջեմ, մեղր, աջիկա և այլն։ Սակայն այլ լեզուներում, այդ թվում նաև հայերենում սփրեդ ընդունված է անվանել սերուցքա-բուսական յուղերի կոնկրետ տեսակը։
Ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԳՈՍՏ Р 52100-2003, «սփրեդներ և հալեցված խառնուրդներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի սփրեդները բաժանվում են 3 ենթատեսակների.
- Սերուցքա-բուսական, որոնք պարունակում ոչ պակաս, քան 50% կաթնային յուղեր և առավել մոտ են սերուցքային կարագին
- Բուսա-սերուցքային, որոնք պարունակում են 15-49% կաթնային յուղեր
- Բուսա-ճարպային, որոնք չեն պարունակում կաթնային յուղեր, բացառապես բուսական են, և գրեթե նույնացվում են մարգարինի հետ։
Ըստ յուղայնության սփրեդները լինում են.
- 1. Բարձր յուղայնությամբ, որոնց մեջ յուղերը կազմում են 70-90%,
- 2. Միջին յուղայնությամբ, որոնց մեջ յուղերը կազմում են 50-69.9%
- 3. Ցածր յուղայնությամբ, որոնց մեջ յուղերը կազմում են 39-49.9%
Տարբերությունը մարգարինից
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարինի և սփրեդի հիմնական տարբերությունն այն է, որ սփրեդների բաղադրության մեջ հստակ սահմանափակում է դրած հիդրոգենացված յուղերի և տրանս-իզոմերների քանակության վրա։ ԳՈՍՏ-ի ընդունումից հետ սփրեդի վրա արգելվում է գրել կարագ, պետք է հստակ նշվի դրա պատկանելությունը վերոնշյալ 3 տեսակներից որևէ մեկին և պետք է նշվի բուսական և կաթնայուղի տոկոսը բաղադրության մեջ։ Տրանս-իզորմերների քանակը սփրեդներում չպետք է գերազանցի 8%-ը ինչը կարգավորվում է Մաքսային միավորումների տեխնիկական կանոնակարգերով։
Սննդային կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր է, թե սփրեդի բաղադրության մեջ ինչ բուսական յուղեր են օգտագործվում, հիմնականում օգտագործվում են արմավենու և արևածաղկի յուղեր։
Ի տարբերություն սերուցքային կարագի սփրեդը պատրաստվում է վերջինիս բուսական յուղեր ավելացնելով, ուստի այն պարունակում է ավելի քիչ խոլեստերին, և հագեցված է վիտամիններով (A, D, E)։
Սփրեդում գերակշռում են չհագեցած ճարպաթթուներ (մոնոթթուներ, կամ պոլիթթուներ), մինչդեռ կարագում գերակշռում են հագեցած թթուները։ «Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը» 2005 թ. հորդորել է մարդկանց նվազեցնել հագեցած ճարպաթթուների օգտագործումը, որոնք կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թարգմանված Ռուսերեն Վիքիպեդիայի համանուն հոդվածից (ռուսերեն)