Սպինալ նեղացում
Սպինալ նեղացում | |
---|---|
Տեսակ | Պարանոցային, կրծքային, գոտկային[1] |
Պատճառ | Օստեոարթրիտ, ռևմատոիդ արթրիտ, ողնաշարի ուռուցքներ, վնասվածք, Պեջետի հիվանդություն, սկոլիոզ, սպոնդիլոլիսթեզ, ախոնդրոպլազիա[2] |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ, թմրածություն, թուլություն վերջույթներում[3] |
Բուժաքննություն | բժշկական վիզուալիզացիա |
Բժշկական մասնագիտություն | Օրթոպեդիա, նյարդավիրաբուժություն |
Հոմանիշներ | Սպինալ ստենոզ |
Ախտորոշում | Հիմնված է ախտանիշների և բժշկական պատկերավորման վրա[4] |
Տարբերակիչ ախտորոշում | Ձիու պոչի համախտանիշ, օստեոմիելիտ, ծայրամասային անոթային խանգարում, ֆիբրոմիալգիա[5] |
Բուժում | Դեղորայք, վարժություններ, վիրահատություն[6] |
Բարդություններ | Անմիզապահություն, անկղապահություն, սեռական գերծառույթի խանգարումներ[3] |
Սկիզբը | Աստիճանական[3] |
Հանդիպման հաճախականություն | Մարդկանց մինչև 8%-ը[4] |
Spinal stenosis Վիքիպահեստում |
Սպինալ նեղացում, ողնաշարային խողովակի կամ նյարդային խողովակների նեղացումը, որի պատճառով ճնշվում են ողնուղեղը և նյարդերը[6]։ Ախտանիշները կարող են ներառել ցավը, թմրածությունը, թուլությունը վերին և ստորին վերջույթներում[3]։ Ախտանիշները սովորոաբար աստիճանական են և թուլանում են առաջ թեքվելուց[3]։ Ծանր ախտանիշներից են անմիզապահությունը, անկղապահությունը և սեռական գործառույթի խանգարումը[3]։
Պատճառներից են օստեոարթրիտը, ռևմատոիդ արթրիտը, ողնաշարի ուռուցքները, վնասվածքները, Պեջետի հիվանդությունը, սկոլիոզը, սպոնդիլոլիսթեզը և ախոնդրոպլազիան[2]։ Այն դասակարգվում է ըստ ողնաշարի ախտահարված հատվածի՝ պարանոցային, կրծքային և գոտկային[1]։ Գոտկային նեղացումը պարանոցային նեղացումից հետո ամենահաճախն է հանդիպում[1]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների և բժշկական պատկերավորման տվյալների վրա[4]։
Բուժումը իր մեջ ներառում է դեղերը, վիրահատությունը, կորսետների օգտագործումը[6]։ Օգտագործվող դեղամիջոցներն են՝ ՈՍՀԲԴ, ացետամինոֆեն, ստերոիդների ներարկում[7]։ Հատուկ վարժությունները նույնպես կարող են օգտակար լինել[3]։ Կարող է խորհուրդ տրվել ակտիվության որոշակի սահմանափակում[6]։ Վիրահատություն կատարվում է այն դեպքում, երբ այլ բուժման միջոցները անարդյունավետ են։ Սովորաբար կատարվում է լամինէկտոմիա[7]։
Սպինալ նեղացում առաջանում է մարդկանց մոտ[4]։ Այն ավելի հաճախ առաջանում է 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ[8]։ Կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է հավասար հաճախականությամբ[9]։ Այս վիճակի առաջին նկարագրությունը տրվել է 1803 թվականին՝ Անտոնի Պորտալի կողմից[10]։ Այս հիվանդգին վիճակի մասին նկարագրություններ եղել են Հին Եգիպտոսի ժամանակ[10]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախակի դիտվող
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանգնեած ժամանակ անհարմարության զգացում (94 %)
- Ցավ/անհարմարության զգացում ուսերում, ձեռքում, ափում (78 %)
- Երկկողմանի ախտանիշներ (68 %)
- Թմրածություն՝ վնասման մակարդակին կամ դրանից ներքև (63 %)
- Թուլություն՝ վնասման մակարդակին կամ դրանից ներքև (43 %)
- Ցավ կամ թուլություն՝ հետույքում/միայն ազդրում (8 %)
- Ցավ կամ թուլություն ծնկից ներքև (3 %)[11]
Նյարդաբանական խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարանոցային միելոպաթիա[12]՝ համախտանիշ է, որը առաջանում է ողնուղեղի պարանոցային մասի ճնշումից։ Դրա պատճառով լինում է թմրածություն ձեռքերում, հավասարակշռության խախտում, անմիզապահություն, անկղապահություն և թուլություն, որը կարող է բերել պարալիզի (շարժման լրիվ անկարողության)։
- Նյարդերի ճնշում[13]՝ բերում է թմրածության։
- Նյարդաբանական ընդմիջվող կաղություն[11][14][15]՝ բնորոշվում է ստորին վերջույթի թմրածությամբ, թուլությամբ, ցավով[14], որը կարող է ճառագայթել ստորին վերջույթի այլ հատվածներ երկար կանգնած մնալու դեպքում[11]։ Ողնաշարի ուղղվելուց ախտանիշները հայտնվում են, իսկ ծալվելու ժամանակ վերանում են։ Նստած և պարկած ժամանակ ախտանիշները լինում են նվազագույն ախտանիշներ[11] ։
- Ռադիկուլոպաթիա (ցավով կամ առանց ցավի)[14]՝ նյարդաբանական վիճակ է՝ կապված նյարդարմատների ճնշման հետ, որի հետևանքով լինում է թուլություն, զգայության և ռեֆլեքսների խանգանում։
- Ձիու պոչի համախտանիշ[16] - Ստորին վերջույթի ցավ, թուլություն, թմրածություն, որը կարող է ներառել շեքը, հետույքը։ Կարող է դիտվել նաև անմիզապահություն, անկղապահություն։
- Մեջքի ստորին հատվածի ցավ[11][15]՝ միջողնային սկավառակի կամ հոդերի վնասման պատճառով[17]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պատճառներից յուրաքանչյուրը կարող է բերել ողնաշարի անցքերի նեղացման։
- Ողնաշարի կապանները կարող են հաստանալ (դեղին կապաններ)[18][19]
- Ոսկրային հավելյալ աճեր կարող են առաջանալ, որոնք ուղղվում են դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր
- Միջողնային սկավառակների ճողվածքները կարող են ուղղվել դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր[20]
- Միջողնային սկավառակի դեգեներատիվ հիվանդությունը առաջացնում է ողնաշարային խողովակի նեղացում[21]
- Հոդավորումները խախտվում են
- Ողնաշարի կոտրվածքներ, որոնք հաճախ են հանդիպում օստեոպորոզի ժամանակ[22]
- Հոդերի վրա առաջանում են կիստաներ, որոնք առաջացնում են նյարդերի ճնշում
Արթրիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օստեոարթրիտ
- Ռևմատոիդ արթրիտ—սպինալ խնդիրների շատ ավելի հազվադեպ պատճառ է
Բնածին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ողնաշարային խողովակը ծնվելուց շատ նեղ է
- Ողնաշարի կառուցվածքի խանգարումները կարող են բերել ողնաշարային խողովակի նեղացման
Ողնաշարի անկայունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեկ ողը սահում է մյուսի վրա (սպոնդիլոլիսթեզ)
Վնասվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատահարները և վնասվածքները կարող են ողնաշարի կառուցվածքում առաջացնել խախտումներ, իսկ պայթյունային կոտրվածքների պատճառով ոսկորների կտորները կարող են խրվել ողնաշարային խողովակի մեջ[23]։
- Պարանոցային միելոպաթիայով հիվանդները պատահարի մեջ հայտնվելու դեպքում ունեն ողնաշարը վնասելու ավելի մեծ ռիսկ[24]։
Ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փափուկ հյուսվածքի ոչ նորմալ աճը կարող է առաջացնել բորբոքում։
- Հյուսվածքի աճը դեպի ողնաշարային խողովակ, որը ճնշում է ողնուղեղը, նյարդերը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահաճախ հանդիպող տեսակներն են պարանոցային սպինալ նեղացումը՝ պարանոցի մակարդակին և գոտկային սպինալ նեղացումը՝ գոտկային շրջանի մակարդակին։ Կրծքային սպինալ նեղացումը ավելի հազվադեպ է դիտվում[25]։
Գոտկային նեղացման դեպքում մեջքի ստորին հատվածի նյարդերը ճնշվում են, որը կարող է բերել նստանյարդի ճնշման ախտանիշների (թուլություն, թմրածքություն, որը ճառագայթում է դեպի մեջք, հետույք և ոտքեր)։
Պարանոցային սպինալ նեղացումը կարող է լինել ավելի վտանգավոր, երբ ճնշում է ողնուղեղը։ Պարանոցային հատվածի նեղացումը կարող է բերել միելոպաթիայի, որի ժամանակ լինում է մարմնի թուլություն և պարալիզ (շարժման անկարողություն)[26]։ Սպինալ նեղացման այսպիսի ծանր դրսևորումները բացակայում են գոտկային նեղացման ժամանակ։ Ողնուղեղը վերջանում է չափահաս մարդու գոտկային վերին ողի մակարդակին, դրանից հետո շարունակվում է որպես նյարդաթելերի խուրձ՝ ձիու պոչ[27]։ Պարանոցային սպինալ նեղացումը ճնշում է գործադրում ողնուղեղի վրա՝ պարանոցի մակարդակին։ Այն հաճախ առաջանում է քրոնիկ դեգեներացիայի պատճառով[28], բայց կարող է լինել նաև բնածին և վնասվածքային։ Բուժումը հաճախ վիրահատական է[28]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպինալ նեղացում ախտորոշելու համար հետազոտվում է ամբողջ ողնաշարը։ Ախտորոշումը սկսում են հիվանդության պատմության ուսումնասիրումից և ֆիզիկալ հետազոտություններից։ Ռենտգեն և մագնիսառեզոնանսային հետազոտությունները կատարվում են խնդրի հստակ տեղակայումը պարզելու համար։
Հիվանդության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդության պատմությունը հետազոտության ամենակարևոր մասն է, քանզի այն բժշկին կարող է տալ տվյալ սուբյեկտիվ ախտանիշների, հնարավոր պատճառների մասին[29]։
Ֆիզիկալ հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպինալ նեղացումով հիվանդի հետազոտությունը կարող է տալ բժշկին տեղեկություն՝ նյարդի ճնշման հստակ տեղակայման մասին։ Մի քանի յուրահատուկ նշանների վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել, որոնցից են զգացողության խանգարումը, թմրածությունը, ռեֆլեքսների խանգարումը և ցանկացած տեսակի մկանային թուլությունը[29]։
ՄՌՇ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնիսառեզոնանսային շերտագրությունը դարձել է սպինալ նեղացման ախտորոշման ամենահաճախ կիրառվող եղանակը։ ՄՌՇ-ն օգտագործում է էլեկտրամագնիսական ալիքներ՝ ողնաշարի պատկերները ստանալու համար։ ՄՌՇ-ն ավելի շատ հյուսվածքներ է ցույց տալիս, ներառյալ նյարդերը, մկանները և կապանները, որոնք համակարգչային շերտագրությունով և ռենտգեն հետազոտությունով ավելի վատ են երևում
Համակարգչային շերտագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոտկային շրջանում կատարվում է պունկցիա և ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ ներարկվում է կոնտրաստ նյութ։ Ռենտգենյան հետազոտությունով և համակարգչային շերտագրությունով երևում է ողնաշարային խողովակի նեղացումը։ Այն հատկապես տեղեկատվական է ողնաշարային խողովակների գրպանիկների նեղացումը տեսնելու համար։ Այն նաև անհրաժեշտ է իրականացնել այն մարդկանց դեպքում, որոնց հակացուցված է կատարել մագնիսառեզոնանսային շերտագրություն, օրինակ՝ արհեստական ռիթմավարների առկայության դեպքում։
«Կարմիր» ազդանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տենդ
- Գիշերային ցավեր
- Քայլքի խանգարում
- Կառուցվածքային խանգարում
- Չբացատրվող քաշի կորուստ
- Նախկինում ունեցած կարցինոմա
- Ուժեղ ցավ պարկելու դեպքում
- Վերջերս ունեցած վնասվածք՝ կասկածելի կոտրվածքով
- Նյարդաբանական ծանր կամ հարաճող խանգարման առկայությունdeficit[16]
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը լինում է վիրահատական կամ ոչ վիրահատական։ Դեռ հստակ ապացուցված չէ, թե այդ երկու եղանակներից որն է արդյունավետ գոտկային սպինալ նեղացման բուժման համար[30]։
Ոչ վիրահատական բուժումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ վիրահատական եղանակների արդյունավետությունը պարզ չէ, քանզի դրանք դեռ լավ ուսումնասիրված չեն[31]։
- Ուսուցանում հիվանդության և ախտանիշները թուլացնելու եղանակների մասին
- Ցավը և բորբոքումը հանող դեղամիջոցներ, որոնցից են ացետամինոֆենը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ)
- Ֆիզիկական աշխատանք՝ ընդհանուր առողջությունը ամրապնդելու համար, օրինակ՝ հեծանիվ վարել, երբ առաջ թեքվելը վարելու ժամանակ կարող է թուլացնել ախտանիշները։ Քայլելը և լողը նույնպես կարող են օգտակար լինել
- Ավել քաշից ազատվել՝ հիվանդության ախտանիշները թուլացնելու և ընթացքը դանդաղեցնելու համար
- Ֆիզիոթերապիա՝ սեփական կարիքները հոգալու հնարավորությունները լավացնելու համար[32]։ Հատուկ ձգման վարժությունները կարող են թուլացնել ցավերը և մնացած ախտանիշները։
- Գոտկային էպիդուրալ ստերոիդների կամ անզգայացնողների ներարկումը արդյունավետությունը շատ քիչ ապացույցներ ունի[31][33][34]։
Վիրահատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոտկային դեկոմպրեսիվ լամինէկտոմիա՝ այս վիրահատության ժամանակ հեռացվում է ողնաշարային խողովակը ծածկող ոսկորի հատվածը և հաստացած կապանները՝ նյարդերի վրա եղած ճնշումը վերացնելու նպատակով։ Մարդկանց 70-90 %-ի մոտ լինում է դրական արդյունք[35]։
- Արհեստական իմպլանտ՝ այս դեպքում կիրառվում է հատուկ U-նման իմպլանտ, որի տեղադրվում է մեջքի ստորին հատվածի երկու ոսկորների միջև։ Այն պահպանում է ողնաշարը ստաբիլ դիրքում դեկոմպրեսիվ վիրահատությունից հետո։ Իմպլանտը ապահովում է երկու ոսկորների միջև եղած ճիշտ տարածությունը, ինչի շնորհիվ նյարդերը ազատ տեղակայվում են և գնում են դեպի իրենց կողմից նյարդավորվող հատվածները[36]։
- Պարանոցային միելոպաթիայի դեպքում կատարվող վիրահատությունը կատարվում է առջևից կամ հետևից՝ կախված մի քանի գործոններից, որոնցից են ճնշման հատվածը և պարանոցի դիրքը։
- Առաջային պարանոցային սկավառակի հեռացում և միաձուլում՝ վիրահատական միջամտություն է պարանոցային հատվածի ախտահարման դեպքում։ Սկավառակի ճնշող հատվածները հեռացվում են և ողնաշարի դիրքը կայունացնում։
- Հետին մուտքի դեպքում պետք է հատել ողնաշարի հետին մասնիկները։ Եղանակներից են լամինէկտոմիան, լամիէկտոմիան և միաձուլումը, լամինոպլաստիկան։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- NAMCS-ի տվյալներով ԱՄՆ-ում բժշկի դիմելու 3.9 % դեպքերը 29.964.894-ից կապված են մեջքի խնդիրների հետ[37]։
- անգլ.՝ Longitudinal Framingham Heart Study-ն հայտնաբերել է, որ տղամարդկանց 1%-ի և կանանց 1.5%-ի մոտ հայտնաբերվում է ողերի սահում միմյանց նկատմամբ 54 տարեկանին մոտ։ Հետագա 25 տարիների ընթացքում տղամարդկանց 11%-ի և կանանց 25%-ի մոտ լինում է ողների դեգեներատիվ սահում միմյանց նկատմամբ[38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Canale, S. Terry; Beaty, James H. (2012). Campbell's Operative Orthopaedics E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1994. ISBN 978-0323087186.
- ↑ 2,0 2,1 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Domino, Frank J. (2010). The 5-Minute Clinical Consult 2011 (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 1224. ISBN 9781608312597.
- ↑ Ferri, Fred F. (2017). Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1202. ISBN 9780323529570.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 7,0 7,1 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Lumbar Spinal Stenosis». OrthoInfo - AAOS. 2013 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 10,0 10,1 Boos, Norbert; Aebi, Max (2008). Spinal Disorders: Fundamentals of Diagnosis and Treatment (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 21–22. ISBN 9783540690917.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Mazanec D. J.; Podichetty V. K.; Hsia A. (2002). «Lumbar Canal Stenosis: Start with nonsurgical therapy». Cleveland Clinic Journal of Medicine. 69 (11): 909–917. doi:10.3949/ccjm.69.11.909.
- ↑ «What is CSM?». Myelopathy.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Cervical Radiculopathy (Pinched Nerve)». AAOS. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Costantini A.; Buchser E.; Van Buyten J. P. (2009). «Spinal Cord Stimulation for the Treatment of Chronic Pain in Patients with Lumbar Spinal Stenosis». Neuromodulation. 13 (4): 275–380. doi:10.1111/j.1525-1403.2010.00289.x. PMID 21992882.
- ↑ 15,0 15,1 Goren A.; Yildiz N.; Topuz O.; Findikoglu G.; Ardic F. (2010). «Efficacy of exercise and ultrasound in patients with lumbar spinal stenosis: A prospective randomized controlled trial». Clinical Rehabilitation. 24 (7): 623–631. doi:10.1177/0269215510367539. PMID 20530650.
- ↑ 16,0 16,1 Doorly, T. P., Lambing, C. L., Malanga, G. A., Maurer, P. M., Ralph R., R. (2010). Algorithmic approach to the management of the patient with lumbar spinal stenosis. Journal of Family Practice, 59 S1-S8
- ↑ Mazanec, D. J., Podichetty, V. K., Hsia, A. (2002) Lumbar Clinic Journal of Medicine 69 (11).
- ↑ Park JB, Lee JK, Park SJ, Riew KD, "Hypertrophy of ligamentum flavum in lumbar spinal stenosis associated with increased proteinase inhibitor concentration," J Bone Joint Surg Am. 2005 Dec;87(12):2750-7.
- ↑ ligamentum flavum, Physio-Pedia.com
- ↑ "Herniated Disk," Mayo-Clinic.org
- ↑ "Degenerative Disk Disease," Mayfieldclinic.com
- ↑ "Causes of Spinal Compression Fractures,", WebMD
- ↑ «Spinal stenosis Causes». Mayo Clinic. 2012 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Wu, Jau-Ching; Ko, Chin-Chu; Yen, Yu-Shu; Huang, Wen-Cheng; Chen, Yu-Chun; Liu, Laura; Tu, Tsung-Hsi; Lo, Su-Shun; Cheng, Henrich (2013 թ․ հուլիսի 1). «Epidemiology of cervical spondylotic myelopathy and its risk of causing spinal cord injury: a national cohort study». Neurosurgical Focus. 35 (1): E10. doi:10.3171/2013.4.FOCUS13122. PMID 23815246.
- ↑ Vokshoor A (2010 թ․ փետրվարի 14). «Spinal Stenosis». eMedicine. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «CSM Symptoms». Myelopathy.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Waxman, SG (2000). Correlative Neuroanatomy (24th ed.).
- ↑ 28,0 28,1 Meyer F, Börm W, Thomé C; Börm; Thomé (2008 թ․ մայիս). «Degenerative cervical spinal stenosis: current strategies in diagnosis and treatment». Dtsch Arztebl Int. 105 (20): 366–72. doi:10.3238/arztebl.2008.0366. PMC 2696878. PMID 19626174.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 29,0 29,1 Cluett, Jonathan, M.D. (2010) Spinal Stenosis - How is Spinal Stenosis Diagnosed? Արխիվացված 2012-01-29 Wayback Machine
- ↑ Zaina, F; Tomkins-Lane, C; Carragee, E; Negrini, S (2016 թ․ հունվարի 29). «Surgical versus non-surgical treatment for lumbar spinal stenosis». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD010264. doi:10.1002/14651858.CD010264.pub2. PMID 26824399.
- ↑ 31,0 31,1 Ammendolia, C; Stuber, KJ; Rok, E; Rampersaud, R; Kennedy, CA; Pennick, V; Steenstra, IA; de Bruin, LK; Furlan, AD (2013 թ․ օգոստոսի 30). «Nonoperative treatment for lumbar spinal stenosis with neurogenic claudication». The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD010712. doi:10.1002/14651858.CD010712. PMID 23996271.
- ↑ «Lumbar Spinal Stenosis-Treatment Overview». WebMD. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Manchikanti, L; Kaye, AD; Manchikanti, K; Boswell, M; Pampati, V; Hirsch, J (2015 թ․ փետրվար). «Efficacy of epidural injections in the treatment of lumbar central spinal stenosis: a systematic review». Anesthesiology and Pain Medicine. 5 (1): e23139. doi:10.5812/aapm.23139. PMC 4350165. PMID 25789241.
- ↑ Chou, R; Hashimoto, R; Friedly, J; Fu, R; Bougatsos, C; Dana, T; Sullivan, SD; Jarvik, J (2015 թ․ օգոստոսի 25). «Epidural Corticosteroid Injections for Radiculopathy and Spinal Stenosis: A Systematic Review and Meta-analysis». Annals of Internal Medicine. 163 (5): 373–81. doi:10.7326/M15-0934. PMID 26302454.
- ↑ Malamut, edited by Joseph I. Sirven, Barbara L. (2008). Clinical neurology of the older adult (2nd ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 220. ISBN 9780781769471.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «coflex Interlaminar Technology - P110008». FDA. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Spinal Stenosis Details». Spinalstenosis.org. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Treatment of Degenerative Lumbar Spinal Stenosis, Evidence Report/Technology Assessment, No. 32. (2001). In AHRQ Archive. Retrieved 2/29/2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Uvm.edu
- Ncbi.nlm.nih.gov
- Questions and Answers about Spinal Stenosis - US National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպինալ նեղացում» հոդվածին։ |
|