Սպինալ նեղացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպինալ նեղացում
LUMBAR TREFOIL CANAL.JPG
ՏեսակՊարանոցային, կրծքային, գոտկային[1]
Ենթադասbone deterioration disease?[2]
ՊատճառՕստեոարթրիտ, ռևմատոիդ արթրիտ, ողնաշարի ուռուցքներ, վնասվածք, Պեջետի հիվանդություն, սկոլիոզ, սպոնդիլոլիսթեզ, ախոնդրոպլազիա[3]
Հիվանդության ախտանշաններՑավ, թմրածություն, թուլություն վերջույթներում[4]
Բուժաքննությունmedical imaging?
Բժշկական մասնագիտությունՕրթոպեդիա, նյարդավիրաբուժություն
MedlinePlus000441
MeSHIDD013130 և D013130
Disease OntologyDOID:6725 և DOID:6725
ՀոմանիշներՍպինալ ստենոզ
ԱխտորոշումՀիմնված է ախտանիշների և բժշկական պատկերավորման վրա[5]
Տարբերակիչ ախտորոշումՁիու պոչի համախտանիշ, օստեոմիելիտ, ծայրամասային անոթային խանգարում, ֆիբրոմիալգիա[6]
ԲուժումԴեղորայք, վարժություններ, վիրահատություն[7]
ԲարդություններԱնմիզապահություն, անկղապահություն, սեռական գերծառույթի խանգարումներ[4]
ՍկիզբըԱստիճանական[4]
Հանդիպման հաճախականությունՄարդկանց մինչև 8%-ը[5]
Spinal stenosis Վիքիպահեստում

Սպինալ նեղացում, ողնաշարային խողովակի կամ նյարդային խողովակների նեղացումը, որի պատճառով ճնշվում են ողնուղեղը և նյարդերը[7]։ Ախտանիշները կարող են ներառել ցավը, թմրածությունը, թուլությունը վերին և ստորին վերջույթներում[4]։ Ախտանիշները սովորոաբար աստիճանական են և թուլանում են առաջ թեքվելուց[4]։ Ծանր ախտանիշներից են անմիզապահությունը, անկղապահությունը և սեռական գործառույթի խանգարումը[4]։

Պատճառներից են օստեոարթրիտը, ռևմատոիդ արթրիտը, ողնաշարի ուռուցքները, վնասվածքները, Պեջետի հիվանդությունը, սկոլիոզը, սպոնդիլոլիսթեզը և ախոնդրոպլազիան[3]։ Այն դասակարգվում է ըստ ողնաշարի ախտահարված հատվածի՝ պարանոցային, կրծքային և գոտկային[1]։ Գոտկային նեղացումը պարանոցային նեղացումից հետո ամենահաճախն է հանդիպում[1]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների և բժշկական պատկերավորման տվյալների վրա[5]։

Բուժումը իր մեջ ներառում է դեղերը, վիրահատությունը, կորսետների օգտագործումը[7]։ Օգտագործվող դեղամիջոցներն են՝ ՈՍՀԲԴ, ացետամինոֆեն, ստերոիդների ներարկում[8]։ Հատուկ վարժությունները նույնպես կարող են օգտակար լինել[4]։ Կարող է խորհուրդ տրվել ակտիվության որոշակի սահմանափակում[7]։ Վիրահատություն կատարվում է այն դեպքում, երբ այլ բուժման միջոցները անարդյունավետ են։ Սովորաբար կատարվում է լամինէկտոմիա[8]։

Սպինալ նեղացում առաջանում է մարդկանց մոտ[5]։ Այն ավելի հաճախ առաջանում է 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ[9]։ Կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է հավասար հաճախականությամբ[10]։ Այս վիճակի առաջին նկարագրությունը տրվել է 1803 թվականին՝ Անտոնի Պորտալի կողմից[11]։ Այս հիվանդգին վիճակի մասին նկարագրություններ եղել են Հին Եգիպտոսի ժամանակ[11]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր, որը ցույց է տալիս սպինալ նեղացումը՝ ողնուղեղի ճնշումով

Հաճախակի դիտվող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանգնեած ժամանակ անհարմարության զգացում (94 %)
  • Ցավ/անհարմարության զգացում ուսերում, ձեռքում, ափում (78 %)
  • Երկկողմանի ախտանիշներ (68 %)
  • Թմրածություն՝ վնասման մակարդակին կամ դրանից ներքև (63 %)
  • Թուլություն՝ վնասման մակարդակին կամ դրանից ներքև (43 %)
  • Ցավ կամ թուլություն՝ հետույքում/միայն ազդրում (8 %)
  • Ցավ կամ թուլություն ծնկից ներքև (3 %)[12]

Նյարդաբանական խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարանոցային միելոպաթիա[13]՝ համախտանիշ է, որը առաջանում է ողնուղեղի պարանոցային մասի ճնշումից։ Դրա պատճառով լինում է թմրածություն ձեռքերում, հավասարակշռության խախտում, անմիզապահություն, անկղապահություն և թուլություն, որը կարող է բերել պարալիզի (շարժման լրիվ անկարողության)։
  • Նյարդերի ճնշում[14]՝ բերում է թմրածության։
  • Նյարդաբանական ընդմիջվող կաղություն[12][15][16]՝ բնորոշվում է ստորին վերջույթի թմրածությամբ, թուլությամբ, ցավով[15], որը կարող է ճառագայթել ստորին վերջույթի այլ հատվածներ երկար կանգնած մնալու դեպքում[12]։ Ողնաշարի ուղղվելուց ախտանիշները հայտնվում են, իսկ ծալվելու ժամանակ վերանում են։ Նստած և պարկած ժամանակ ախտանիշները լինում են նվազագույն ախտանիշներ[12] ։
Մարդու ողնաշար
  • Ռադիկուլոպաթիա (ցավով կամ առանց ցավի)[15]՝ նյարդաբանական վիճակ է՝ կապված նյարդարմատների ճնշման հետ, որի հետևանքով լինում է թուլություն, զգայության և ռեֆլեքսների խանգանում։
  • Ձիու պոչի համախտանիշ[17] - Ստորին վերջույթի ցավ, թուլություն, թմրածություն, որը կարող է ներառել շեքը, հետույքը։ Կարող է դիտվել նաև անմիզապահություն, անկղապահություն։
  • Մեջքի ստորին հատվածի ցավ[12][16]՝ միջողնային սկավառակի կամ հոդերի վնասման պատճառով[18]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատճառներից յուրաքանչյուրը կարող է բերել ողնաշարի անցքերի նեղացման։

  • Ողնաշարի կապանները կարող են հաստանալ (դեղին կապաններ)[19][20]
  • Ոսկրային հավելյալ աճեր կարող են առաջանալ, որոնք ուղղվում են դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր
  • Միջողնային սկավառակների ճողվածքները կարող են ուղղվել դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր[21]
  • Միջողնային սկավառակի դեգեներատիվ հիվանդությունը առաջացնում է ողնաշարային խողովակի նեղացում[22]
  • Հոդավորումները խախտվում են
  • Ողնաշարի կոտրվածքներ, որոնք հաճախ են հանդիպում օստեոպորոզի ժամանակ[23]
  • Հոդերի վրա առաջանում են կիստաներ, որոնք առաջացնում են նյարդերի ճնշում

Արթրիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օստեոարթրիտ
  • Ռևմատոիդ արթրիտ—սպինալ խնդիրների շատ ավելի հազվադեպ պատճառ է

Բնածին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ողնաշարային խողովակը ծնվելուց շատ նեղ է
  • Ողնաշարի կառուցվածքի խանգարումները կարող են բերել ողնաշարային խողովակի նեղացման

Ողնաշարի անկայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատահարները և վնասվածքները կարող են ողնաշարի կառուցվածքում առաջացնել խախտումներ, իսկ պայթյունային կոտրվածքների պատճառով ոսկորների կտորները կարող են խրվել ողնաշարային խողովակի մեջ[24]:
  • Պարանոցային միելոպաթիայով հիվանդները պատահարի մեջ հայտնվելու դեպքում ունեն ողնաշարը վնասելու ավելի մեծ ռիսկ[25]:

Ուռուցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փափուկ հյուսվածքի ոչ նորմալ աճը կարող է առաջացնել բորբոքում:
  • Հյուսվածքի աճը դեպի ողնաշարային խողովակ, որը ճնշում է ողնուղեղը, նյարդերը:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահաճախ հանդիպող տեսակներն են պարանոցային սպինալ նեղացումը՝ պարանոցի մակարդակին և գոտկային սպինալ նեղացումը՝ գոտկային շրջանի մակարդակին: Կրծքային սպինալ նեղացումը ավելի հազվադեպ է դիտվում[26]:

Գոտկային նեղացման դեպքում մեջքի ստորին հատվածի նյարդերը ճնշվում են, որը կարող է բերել նստանյարդի ճնշման ախտանիշների (թուլություն, թմրածքություն, որը ճառագայթում է դեպի մեջք, հետույք և ոտքեր):

Պարանոցային սպինալ նեղացումը կարող է լինել ավելի վտանգավոր, երբ ճնշում է ողնուղեղը: Պարանոցային հատվածի նեղացումը կարող է բերել միելոպաթիայի, որի ժամանակ լինում է մարմնի թուլություն և պարալիզ (շարժման անկարողություն)[27]: Սպինալ նեղացման այսպիսի ծանր դրսևորումները բացակայում են գոտկային նեղացման ժամանակ: Ողնուղեղը վերջանում է չափահաս մարդու գոտկային վերին ողի մակարդակին, դրանից հետո շարունակվում է որպես նյարդաթելերի խուրձ՝ ձիու պոչ[28]: Պարանոցային սպինալ նեղացումը ճնշում է գործադրում ողնուղեղի վրա՝ պարանոցի մակարդակին: Այն հաճախ առաջանում է քրոնիկ դեգեներացիայի պատճառով[29], բայց կարող է լինել նաև բնածին և վնասվածքային: Բուժումը հաճախ վիրահատական է[29]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

L3/4 և L4/5 մակարդակներին դիտվում է ծանր սպինալ նեղացում

Սպինալ նեղացում ախտորոշելու համար հետազոտվում է ամբողջ ողնաշարը: Ախտորոշումը սկսում են հիվանդության պատմության ուսումնասիրումից և ֆիզիկալ հետազոտություններից: Ռենտգեն և մագնիսառեզոնանսային հետազոտությունները կատարվում են խնդրի հստակ տեղակայումը պարզելու համար:

Հիվանդության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության պատմությունը հետազոտության ամենակարևոր մասն է, քանզի այն բժշկին կարող է տալ տվյալ սուբյեկտիվ ախտանիշների, հնարավոր պատճառների մասին[30]:

Ֆիզիկալ հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպինալ նեղացումով հիվանդի հետազոտությունը կարող է տալ բժշկին տեղեկություն՝ նյարդի ճնշման հստակ տեղակայման մասին: Մի քանի յուրահատուկ նշանների վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել, որոնցից են զգացողության խանգարումը, թմրածությունը, ռեֆլեքսների խանգարումը և ցանկացած տեսակի մկանային թուլությունը[30]:

ՄՌՇ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսառեզոնանսային շերտագրությունը դարձել է սպինալ նեղացման ախտորոշման ամենահաճախ կիրառվող եղանակը: ՄՌՇ-ն օգտագործում է էլեկտրամագնիսական ալիքներ՝ ողնաշարի պատկերները ստանալու համար: ՄՌՇ-ն ավելի շատ հյուսվածքներ է ցույց տալիս, ներառյալ նյարդերը, մկանները և կապանները, որոնք համակարգչային շերտագրությունով և ռենտգեն հետազոտությունով ավելի վատ են երևում

Համակարգչային շերտագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտկային շրջանում կատարվում է պունկցիա և ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ ներարկվում է կոնտրաստ նյութ: Ռենտգենյան հետազոտությունով և համակարգչային շերտագրությունով երևում է ողնաշարային խողովակի նեղացումը: Այն հատկապես տեղեկատվական է ողնաշարային խողովակների գրպանիկների նեղացումը տեսնելու համար: Այն նաև անհրաժեշտ է իրականացնել այն մարդկանց դեպքում, որոնց հակացուցված է կատարել մագնիսառեզոնանսային շերտագրություն, օրինակ՝ արհեստական ռիթմավարների առկայության դեպքում:

«Կարմիր» ազդանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տենդ
  • Գիշերային ցավեր
  • Քայլքի խանգարում
  • Կառուցվածքային խանգարում
  • Չբացատրվող քաշի կորուստ
  • Նախկինում ունեցած կարցինոմա
  • Ուժեղ ցավ պարկելու դեպքում
  • Վերջերս ունեցած վնասվածք՝ կասկածելի կոտրվածքով
  • Նյարդաբանական ծանր կամ հարաճող խանգարման առկայությունdeficit[17]

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը լինում է վիրահատական կամ ոչ վիրահատական: Դեռ հստակ ապացուցված չէ, թե այդ երկու եղանակներից որն է արդյունավետ գոտկային սպինալ նեղացման բուժման համար[31]:

Ոչ վիրահատական բուժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վիրահատական եղանակների արդյունավետությունը պարզ չէ, քանզի դրանք դեռ լավ ուսումնասիրված չեն[32]:

  • Ուսուցանում հիվանդության և ախտանիշները թուլացնելու եղանակների մասին
  • Ցավը և բորբոքումը հանող դեղամիջոցներ, որոնցից են ացետամինոֆենը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ)
  • Ֆիզիկական աշխատանք՝ ընդհանուր առողջությունը ամրապնդելու համար, օրինակ՝ հեծանիվ վարել, երբ առաջ թեքվելը վարելու ժամանակ կարող է թուլացնել ախտանիշները: Քայլելը և լողը նույնպես կարող են օգտակար լինել
  • Ավել քաշից ազատվել՝ հիվանդության ախտանիշները թուլացնելու և ընթացքը դանդաղեցնելու համար
  • Ֆիզիոթերապիա՝ սեփական կարիքները հոգալու հնարավորությունները լավացնելու համար[33]: Հատուկ ձգման վարժությունները կարող են թուլացնել ցավերը և մնացած ախտանիշները:
  • Գոտկային էպիդուրալ ստերոիդների կամ անզգայացնողների ներարկումը արդյունավետությունը շատ քիչ ապացույցներ ունի[32][34][35]:

Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոտկային դեկոմպրեսիվ լամինէկտոմիա՝ այս վիրահատության ժամանակ հեռացվում է ողնաշարային խողովակը ծածկող ոսկորի հատվածը և հաստացած կապանները՝ նյարդերի վրա եղած ճնշումը վերացնելու նպատակով։ Մարդկանց 70-90 %-ի մոտ լինում է դրական արդյունք[36]։
  • Արհեստական իմպլանտ՝ այս դեպքում կիրառվում է հատուկ U-նման իմպլանտ, որի տեղադրվում է մեջքի ստորին հատվածի երկու ոսկորների միջև։ Այն պահպանում է ողնաշարը ստաբիլ դիրքում դեկոմպրեսիվ վիրահատությունից հետո։ Իմպլանտը ապահովում է երկու ոսկորների միջև եղած ճիշտ տարածությունը, ինչի շնորհիվ նյարդերը ազատ տեղակայվում են և գնում են դեպի իրենց կողմից նյարդավորվող հատվածները[37]։
  • Պարանոցային միելոպաթիայի դեպքում կատարվող վիրահատությունը կատարվում է առջևից կամ հետևից՝ կախված մի քանի գործոններից, որոնցից են ճնշման հատվածը և պարանոցի դիրքը։
    • Առաջային պարանոցային սկավառակի հեռացում և միաձուլում՝ վիրահատական միջամտություն է պարանոցային հատվածի ախտահարման դեպքում։ Սկավառակի ճնշող հատվածները հեռացվում են և ողնաշարի դիրքը կայունացնում։
    • Հետին մուտքի դեպքում պետք է հատել ողնաշարի հետին մասնիկները։ Եղանակներից են լամինէկտոմիան, լամիէկտոմիան և միաձուլումը, լամինոպլաստիկան։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • NAMCS-ի տվյալներով ԱՄՆ-ում բժշկի դիմելու 3.9 % դեպքերը 29.964.894-ից կապված են մեջքի խնդիրների հետ[38]։
  • անգլ.՝ Longitudinal Framingham Heart Study-ն հայտնաբերել է, որ տղամարդկանց 1%-ի և կանանց 1.5%-ի մոտ հայտնաբերվում է ողերի սահում միմյանց նկատմամբ 54 տարեկանին մոտ։ Հետագա 25 տարիների ընթացքում տղամարդկանց 11%-ի և կանանց 25%-ի մոտ լինում է ողների դեգեներատիվ սահում միմյանց նկատմամբ[39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Canale S. Terry, Beaty James H. (2012)։ Campbell's Operative Orthopaedics E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1994։ ISBN 978-0323087186 
  2. Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  3. 3,0 3,1 «Spinal Stenosis»։ National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն)։ 11 April 2017։ Վերցված է 19 December 2017 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Spinal Stenosis»։ National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն)։ 11 April 2017։ Վերցված է 19 December 2017 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Domino Frank J. (2010)։ The 5-Minute Clinical Consult 2011 (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 1224։ ISBN 9781608312597 
  6. Ferri Fred F. (2017)։ Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1202։ ISBN 9780323529570 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Spinal Stenosis»։ National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն)։ 11 April 2017։ Վերցված է 19 December 2017 
  8. 8,0 8,1 «Spinal Stenosis»։ National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն)։ 11 April 2017։ Վերցված է 19 December 2017 
  9. «Spinal Stenosis»։ National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն)։ 11 April 2017։ Վերցված է 19 December 2017 
  10. «Lumbar Spinal Stenosis»։ OrthoInfo - AAOS։ December 2013։ Վերցված է 19 December 2017 
  11. 11,0 11,1 Boos Norbert, Aebi Max (2008)։ Spinal Disorders: Fundamentals of Diagnosis and Treatment (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջեր 21–22։ ISBN 9783540690917 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Mazanec D. J., Podichetty V. K., Hsia A. (2002)։ «Lumbar Canal Stenosis: Start with nonsurgical therapy»։ Cleveland Clinic Journal of Medicine 69 (11): 909–917։ doi:10.3949/ccjm.69.11.909 
  13. «What is CSM?»։ Myelopathy.org։ Վերցված է 2015-11-23 
  14. «Cervical Radiculopathy (Pinched Nerve)»։ AAOS։ Վերցված է 13 December 2011 
  15. 15,0 15,1 15,2 Costantini A., Buchser E., Van Buyten J. P. (2009)։ «Spinal Cord Stimulation for the Treatment of Chronic Pain in Patients with Lumbar Spinal Stenosis»։ Neuromodulation 13 (4): 275–380։ PMID 21992882։ doi:10.1111/j.1525-1403.2010.00289.x 
  16. 16,0 16,1 Goren A., Yildiz N., Topuz O., Findikoglu G., Ardic F. (2010)։ «Efficacy of exercise and ultrasound in patients with lumbar spinal stenosis: A prospective randomized controlled trial»։ Clinical Rehabilitation 24 (7): 623–631։ PMID 20530650։ doi:10.1177/0269215510367539 
  17. 17,0 17,1 Doorly, T. P., Lambing, C. L., Malanga, G. A., Maurer, P. M., Ralph R., R. (2010). Algorithmic approach to the management of the patient with lumbar spinal stenosis. Journal of Family Practice, 59 S1-S8
  18. Mazanec, D. J., Podichetty, V. K., Hsia, A. (2002) Lumbar Clinic Journal of Medicine 69 (11).
  19. Park JB, Lee JK, Park SJ, Riew KD, "Hypertrophy of ligamentum flavum in lumbar spinal stenosis associated with increased proteinase inhibitor concentration," J Bone Joint Surg Am. 2005 Dec;87(12):2750-7.
  20. ligamentum flavum, Physio-Pedia.com
  21. "Herniated Disk," Mayo-Clinic.org
  22. "Degenerative Disk Disease," Mayfieldclinic.com
  23. "Causes of Spinal Compression Fractures,", WebMD
  24. «Spinal stenosis Causes»։ Mayo Clinic։ 2012-06-28։ Վերցված է 2015-04-17 
  25. Wu Jau-Ching, Ko Chin-Chu, Yen Yu-Shu, Huang Wen-Cheng, Chen Yu-Chun, Liu Laura, Tu Tsung-Hsi, Lo Su-Shun, Cheng Henrich (2013-07-01)։ «Epidemiology of cervical spondylotic myelopathy and its risk of causing spinal cord injury: a national cohort study»։ Neurosurgical Focus 35 (1): E10։ PMID 23815246։ doi:10.3171/2013.4.FOCUS13122 
  26. Vokshoor A (February 14, 2010)։ «Spinal Stenosis»։ eMedicine։ Վերցված է December 30, 2010 
  27. «CSM Symptoms»։ Myelopathy.org։ Վերցված է 2015-11-23 
  28. Waxman SG (2000)։ Correlative Neuroanatomy (24th ed.) 
  29. 29,0 29,1 Meyer F, Börm W, Thomé C, Börm, Thomé (May 2008)։ «Degenerative cervical spinal stenosis: current strategies in diagnosis and treatment»։ Dtsch Arztebl Int 105 (20): 366–72։ PMC 2696878։ PMID 19626174։ doi:10.3238/arztebl.2008.0366 
  30. 30,0 30,1 Cluett, Jonathan, M.D. (2010) Spinal Stenosis - How is Spinal Stenosis Diagnosed?
  31. Zaina F, Tomkins-Lane C, Carragee E, Negrini S (29 January 2016)։ «Surgical versus non-surgical treatment for lumbar spinal stenosis»։ The Cochrane Database of Systematic Reviews 1 (1): CD010264։ PMID 26824399։ doi:10.1002/14651858.CD010264.pub2 
  32. 32,0 32,1 Ammendolia C, Stuber KJ, Rok E, Rampersaud R, Kennedy CA, Pennick V, Steenstra IA, de Bruin LK, Furlan AD (30 August 2013)։ «Nonoperative treatment for lumbar spinal stenosis with neurogenic claudication»։ The Cochrane Database of Systematic Reviews 8 (8): CD010712։ PMID 23996271։ doi:10.1002/14651858.CD010712 
  33. «Lumbar Spinal Stenosis-Treatment Overview»։ WebMD։ Վերցված է 2015-04-17 
  34. Manchikanti L, Kaye AD, Manchikanti K, Boswell M, Pampati V, Hirsch J (February 2015)։ «Efficacy of epidural injections in the treatment of lumbar central spinal stenosis: a systematic review.»։ Anesthesiology and Pain Medicine 5 (1): e23139։ PMC 4350165։ PMID 25789241։ doi:10.5812/aapm.23139 
  35. Chou R, Hashimoto R, Friedly J, Fu R, Bougatsos C, Dana T, Sullivan SD, Jarvik J (25 August 2015)։ «Epidural Corticosteroid Injections for Radiculopathy and Spinal Stenosis: A Systematic Review and Meta-analysis»։ Annals of Internal Medicine 163 (5): 373–81։ PMID 26302454։ doi:10.7326/M15-0934 
  36. Malamut edited by Joseph I. Sirven, Barbara L. (2008)։ Clinical neurology of the older adult (2nd ed.)։ Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins։ էջ 220։ ISBN 9780781769471 
  37. «coflex Interlaminar Technology - P110008»։ FDA։ 2014-01-17։ Վերցված է 2015-04-17 
  38. «Spinal Stenosis Details»։ Spinalstenosis.org։ Վերցված է 2015-04-17 
  39. Treatment of Degenerative Lumbar Spinal Stenosis, Evidence Report/Technology Assessment, No. 32. (2001). In AHRQ Archive. Retrieved 2/29/2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]