Վարշավայի ապստամբության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշավայի ապստամբության թանգարան
Տեսակկառույց, ռազմական թանգարան և պատմության թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎոլյա
ՎայրՎարշավա
Ղեկավարության նստավայրՎարշավա, Լեհաստան և Q33613994?, Վոլյա, Վարշավա, Լեհաստան
ՀասցեGrzybowska 79
Հիմնադրվել էփետրվարի 10, 1983
Այցելուներ416 000 մարդ
ՏնօրենJan Ołdakowski?
Կայք1944.pl
Քարտեզ
Քարտեզ

Վարշավայի ապստամբության թանգարանը (լեհ.՝ Muzeum Powstania Warszawskiego) գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Վոլա թաղամասում։

Վարշավայի ապստամբության թանգարան

Այն նվիրվել է 1944 թվականի Վարշավայի ապստամբությանը։ Հաստատությունը հիմնադրվել է 1983 թվականին, սակայն երկար տարիներ շինարարական աշխատանքներ չեն կատարվել։ Թանգարանը բացվել է 2004 թվականի հուլիսի 31-ին, ապստամբության 60 ամյակին[1][2][3][4][5][6]։

Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են հարյուրավոր իրեր օգտագործված ապստամբների կողմից, զենք-զինամթերքից մինչև սիրային նամակներ՝ պատերազմական իրավիճակների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։ Թանգարանի նպատակն է ստեղծել պատմական տեղեկատվությունների արխիվ՝ ներառելով ապստամբության մասին կարևոր փաստեր, ապստամբների հուշեր, ապստամբությունից կենդանի մնացած մարդկանց պատմություններ և ձայնագրություններ։

Թանգարանի տնօրենն է Յան Օլդակովսկին, իսկ նրա տեղակալը՝ Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի պատմաբան Դարիուս Գավինն է[7]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պատկերված է Վարշավայի ապստամբության ամբողջ տեսքը։

Որոշ հարկերում ցուցադրություններ կան, որտեղ ցուցադրվում են լուսանկարներ, աուդիո և վիդեո, ինտերակտիվ ցուցադրություններ, ձեռքի աշխատանքներ, գրավոր հաշվետվություններ և այլ վկայություններ, թե ինչպիսին է եղել Վարշավայի կյանքը գերմանական օկուպացիայի ժամանակ, ապստամբության և դրա հետևանքների մասին։ Վարշավայի յուրաքանչյուր թաղամասին նվիրված ցուցադրություններ կան։ Կան բազմաթիվ տեղեկատվական թերթիկներ և թռուցիկներ (լեհերեն և անգլերեն լեզուներով), ներառյալ 63 օրացույցային թերթեր՝ 1944 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1944 թվականի հոկտեմբերի 2-ը, ներառելով կարևոր իրադարձություններ և դեպքեր. որոնք տեղի են ունեցել ապստամբության այդ ժամանակահատվածում։

Փոքրիկ ապստամբի արձան

Որոշ բաժինների ցուցադրություններ ներառում են.

  • Փոքրիկ ապստամբի սենյակ ` նվիրված ամենաերիտասարդ ապստամբներին։ Սենյակում է գտնվում Փոքրիկ ապստամբի հուշարձանը և Ռոզա Մարիա Գոժիևսկայի գունավոր լուսանկարը, ով հայտնի էր, որպես «փոքրիկ բուժքույր»։
  • Կինոսրահ. փոքրիկ սրահ, որտեղ ցուցադրվում է ապստամբության ժամանակ ցուցադրված տեսանյութեր
  • Ապստամբների հոսպիտալ. ապստամբության ժամանակ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար
  • Մեծ սրահ / օդանավարան, ազատարար B-24 օդանավը տեղավորելու համար
  • Մեծ կինոթատրոն
  • Դիտարկման աշտարակ
  • Տպագրական խանութ ` գերմանական օկուպացիայի ընթացքում ստորգետնյա թերթերի արտադրության համար օգտագործվող բնօրինակ գրամեքենաներ և տպագրական սարքավորումներ պարունակող սենյակ
  • Քաղաքի ավերակներ. 1945 թվականին օդից վերցված Վարշավայի ավերակների կարճ 3D ֆիլմը
  • Նացիստական շրջան, որտեղ ցուցադրվում է գերմանացիների օկուպացիայի սարսափները, նրանց համագործակիցների կողմից ապստամբության ժամանակ կատարված վայրագությունների մասին
  • Կոմունիստների շրջան, որտեղ ցուցադրվում է Լեհաստանի խորհրդային իշխանությունը, Ստալինյան կառավարությունը, ապստամբության օգնության պակասը և հետխորհրդային լեհ կոմունիստական կուսակցության ճակատագիրը։

Այլ կարևոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել և ստեղծվել են մի շարք կարևոր շինություններ և կռույցներ.

  • 1940-ականների ոճի սրճարան
  • Ազատության այգի ՝ շուրջ 30 պոստերներով, գունավոր լուսանկարներով, որոնք արվել են ապստամբության ժամանակ
  • Ազատության այգի ՝ Կուբուս զրահապատ մեքենայի կրկնօրինակով, որն արտադրվել է Վարշավայի Պաուշլի շրջանի ապստամբների կողմից,ապստամբության ժամանակ
  • Ազատության այգի ՝ Յոզեֆ Պանիատովսկու արձանի մնացորդներով, որն ապստամբության ժամանակ պայթեցրել են գերմանցիները
  • Ազատության այգի ՝ Փողոցային արվեստի նմուշներով
  • Հուշահամալիր - հուշատախտախտակ՝ հազարավոր անուններով, ովքեր զոհվել են ապստամբության ժամանակ, «Մոնթերի զանգը»
  • Հուշանվերներ խանութ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ołdakowski, Jan (2004). «Word from the Museum Director». Warsaw Rising Museum website (original). Warsaw Rising Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. «Exhibition». Warsaw Rising Museum website. Warsaw Rising Museum. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Warsaw Rising Museum (Muzeum Powstania Warszawskiego)». Official Tourist Website of Warsaw. Warsaw Tourist Office. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «Warsaw Rising Museum | Warsaw Life». Warsaw-Life.com. Lifeboat Limited. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Spolar, Christine (2008 թ․ ապրիլի 9). «Polish museum wages battle for wartime letters». Chicago Tribune. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Warsaw Rising Museum reveals groundbreaking 3D film [Watch]». WBJ Online. Warsaw Business Journal. 2010 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Rozmowa dnia. Z Dariuszem Gawinem rozmawia Paweł Luty Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Stowarzyszenie Dziennikarzy Polskich.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարշավայի ապստամբության թանգարան» հոդվածին։