Սոֆիան Բուֆալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիան Բուֆալ
ֆր.՝ Sofiane Boufal
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սոֆիան Բուֆալ
Ազգությունը մարոկկացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1993(1993-09-17)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 170 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 19
Պատանեկան կարիերա
2010-2012 Ֆրանսիա Անժե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Ֆրանսիա Անժե 46 (4)
2015-2016 Ֆրանսիա Լիլ 43 (14)
2016-ներկա Անգլիա Սաութհեմփթոն 29 (2)
Ազգային հավաքական
2016-ներկա Մարոկկո Մարոկկո 5(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 21, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 31, 2017

Սոֆիան Բուֆալ (ֆր.՝ Sofiane Boufal, սեպտեմբերի 17, 1993(1993-09-17)[1][2][3], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[1][5]), մարոկկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոնի» և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անժե»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուֆալն իր կարիերան սկսել է ֆրնասիական «Անժեի» կազմում։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը մարոկկացին նշել է 18 տարեկան հասակում՝ 2012 թվականի օգոստոսին՝ «Իստրեսի» դեմ խաղում։ Առաջին մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 31 հանդիպման։

2014-15 մրցաշրջանի ընթացքում օգնել է թիմին նվաճել Լիգա 1-ում հանդես գալու իրավունք։

«Լիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 9-ին Սոֆիան Բուֆալը տեղափոխվել է Լիգա 1-ում հանդես եկող «Լիլ»։ Իր առաջին մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, որնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Իսկ երկրորդ մրցաշրջանի ընթացքում 35 խաղում խփել է 12 գոլ։

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 29-ին Սոֆիանը տեղափոխվել է «Սաութհեմփթոն»[6]։ Տրանսֆերն արժեցել է 16 միլիոն £, իսկ ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։

2016-17 մրցաշրջանի ընթացքում Բուֆալը դարձել է 2 գոլի հեղինակ[7][8]։

2017 թվականի հոկտեմբերի 21-ին Սոֆիան Բուֆալը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղում և օգնել է իր թիմին հաղթել 1-0 հաշվով[9]։ Այդ խաղում նա դաշտ է դուրս եկել 80-րդ րոպեին, իսկ գոլ է խփել 5 րոպե անց։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Բուֆալը նշել է 2016 թվականի մարտի 26-ին՝ Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի Կաբե Վերդեի հավաքականի դեմ խաղում[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի լիգայի գավաթի արծաթե մեդալակիր - 2015-16
  • Լիգայի գավաթի արծաթե մեդալակիր - 2016-17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
  5. 5,0 5,1 L'Équipe (ֆր.)Groupe Amaury, 1946. — ed. size: 327168 — ISSN 0153-1069; 2263-4940
  6. «Sofiane Boufal joins Southampton from Lille on five-year contract». Southampton F.C. 2016 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Southampton 1 – 0 Sunderland». BBC Sport. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Boufal wins Goal of the Season». Southampton F.C. 2017 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Fisher, Ben (2017 թ․ հոկտեմբերի 21). «Sofiane Boufal wonder goal gives Southampton win against West Brom». The Guardian. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Cape Verde Islands vs. Morocco - 25 March 2016». soccerway.com. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիան Բուֆալ» հոդվածին։