Ջերմակլանիչ ռեակցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմակլանիչ ռեակցիաներ, Էնդոթերմային ռեակցիաներ ( <հուն. ἔνδον – ներս և θέρμη – ջերմություն), քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են ջերմություն կլանելով։ Ջերմակլանիչ ռեակցիաների ջերմային էֆեկտը կախված է փոխազդող նյութերի բնույթից, ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից ևն։ Ջերմության կլանումով առաջացած նյութերը կոչվում են էնդոթերմային։ Ջերմակլանիչ ռեակցիաներ են օզոնի ստացումը, հանքանյութերից մետաղների վերականգնման ռեակցիաները, ֆոտոսինթեզը, քայքայման ռեակցիաների մեծ մասը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 54