Ջերմակլանիչ ռեակցիաներ
Արտաքին տեսք
Ջերմակլանիչ ռեակցիաներ, Էնդոթերմային ռեակցիաներ ( <հուն. ἔνδον – ներս և θέρμη – ջերմություն), քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են ջերմություն կլանելով։ Ջերմակլանիչ ռեակցիաների ջերմային էֆեկտը կախված է փոխազդող նյութերի բնույթից, ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից և այլնից։ Ջերմության կլանումով առաջացած նյութերը կոչվում են էնդոթերմային։ Ջերմակլանիչ ռեակցիաներ են օզոնի ստացումը, հանքանյութերից մետաղների վերականգնման ռեակցիաները, ֆոտոսինթեզը, քայքայման ռեակցիաների մեծ մասը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 54)։ |
|