Շվեդիայի ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիայի ազգային օր

Տեսակտոներ Շվեդիայում, ազգային տոն և պետական տոն
ԱմսաթիվՀունիսի 6
Անվանված էազգային տոն և Շվեդիա

Շվեդիայի ազգային օր կամ Շվեդիայի դրոշի օր (շվեդ.՝ Sveriges nationaldag կամ svenska flaggans dag), Շվեդիայում նշվում է ամեն տարի հունիսի 6-ին։ Տոնը սահմանվել է Ռիկսդագի (շվեդական խորհրդարան) կողմից 1983 թվականին, մինչ այդ այն նշվում էր, որպես Շվեդիայի դրոշի օր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Շվեդիայի հիմնադիրները առաջարկեցին հավերժացնել 1523 թվականին թագավոր Գուստավ I Վազայի ընտրության ամսաթիվը, իսկ 1910-ական թվականներից տոնն ավանդաբար նշվում է Ստոկհոլմի օլիմպիական մարզադաշտում։

Սակայն մի քանի տասնամյակ այս ամսաթիվը չի համարվել ազգային տոն։ 1523 թվականի հունիսի 6-ին Կալմարյան միությունը կազմալուծվեց, և ավարտվեց Դանիայի գահակալությունը, այսինքն այդ օրը Շվեդիան անկախություն ձեռք բերեց։ Բայց այս իրադարձությունները տեղի էին ունեցել բավականին վաղ ժամանակներում և բավարար նշանակություն չունեին հասարակական գիտակցության համար։ 2005 թվականին տոնի օրը դարձավ ոչ աշխատանքային, որի փոխարեն աշխատանքային դարձավ Սուրբ Հոգու օրը։ Դա նվազեցրեց ոչ աշխատանքային օրերի ընդհանուր քանակը տարվա ընթացքում, քանի որ հունիսի 6-ը երբեմն համընկնում էր հանգստյան օրերի հետ, մինչդեռ Սուրբ Հոգու օրը միշտ նշվում էր երկուշաբթի օրը (և Շվեդիայում այն կոչվում էր «Երրորդության երկուշաբթի»)։ Կառավարության այս որոշումը դժգոհություն առաջացրեց բազմաթիվ արհմիությունների մոտ։ Հետագայում այդ հարցը լուծվեց, շվեդներին տրվեց ութ ոչ աշխատանքային ժամ, որը նրանք կարող էին օգտագործել ցանկացած օր[1]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 6-ին Շվեդիայի պատմության մեջ տեղի ունեցած իրադարձություններ`

1523 և 1809 թվականների իրադարձությունները համարվում են ամենակարևորները. առաջինը Կալմարյան միությունից հետո Շվեդիայի պետության անկախության վերականգնումը, երկրորդը՝ կառավարման նոր համակարգի ստեղծումը, որը գոյություն ունեցավ մինչև 1970-ական թվականները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bové, Klara and Ekengren Oscarsson, Henrik, "Fler firar den svenska nationaldagen" in Larmar och gör sig till : SOM-undersökningen 2016 (PDF). SOM-institutet. 2017 թ․ հունիսի 28. ISBN 978-91-89673-39-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. "Mellan 2011 och 2016 ökade andelen som firar nationaldagen från 25 till 31 procent."
  2. «Nationaldagen den 6 juni som allmän helgdag» (Swedish). Sveriges riksdag. 2004 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)