Շահպրակ ալեհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահպրակ ալեհեր
Շահպրակ ալեհեր
Շահպրակ ալեհեր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Anchonieae
Ցեղ Շահպրակ (Matthiola)
Տեսակ Շահպրակ ալեհեր (M. incana)
Միջազգային անվանում
Matthiola incana

Շահպրակ ալեհեր (լատին․՝ Matthiola incana), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է, ունի 20-40 սմ բարձրությամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները օվալաձև են, կապտականաչավուն, մազմզուկապատ և փայլուն կանաչ։ Ծաղիկները բուրումնավետ են, հասարակ (4 պսակաթերթիկներով) կամ լիաթերթիկ, ամենատարբեր գունավորմամբ (սպիտակ, կրեմագույն, վարդագույն, կարմրի տարբեր երանգներով, երկնագույն, բաց մանուշակագույն, մուգ մանուշակագույն, կարմրաշագանակագույն)՝ հավաքված հասկերում։ Հասարակ ծաղիկների ծաղկումը տևում է 4-5, իսկ լիաթերթիկները՝ 15-20 օր։ Շահպրակը լավ է աճում ամենատարբեր հողակլիմայական պայմաներում, գերադասում է ավազակավային փուխր, սննդանյութերով հարուստ, ջրաթափանց և օդաթափանց, ստրուկտուրային հողերը։ Լուսասեր է և ցրտադիմացկուն։ Բազմանում է սերմերի միջոցով։

Ցանքը կատարում են մարտին։ Առաջին զույգ տերևները երևալուց հետո ծիլերը վերատնկում են 7 սմ տրամագիծ ունեցող թաղարներում։ Երիտասարդ բույսերը պետք է պահել չոր և լուսավոր պայմաներում։ Գրունտում տնկում են մայիսին։ Ուշ գարնանային ցրտահարություները լավ են տանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն տարածում ունեն հետևյալ տեսակները.

  • թզուկ (15-18 սմ),
  • անգլիական (23-25 սմ),
  • դրեզդենյան (ջահանման),
  • տեյխերովյան (փայլուն տերևներով),
  • նիցայան (ուշ է ծաղկում),
  • էքսցելզիոր (ցողունը թույլ է ճյուղավորված)։

Օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահպրակ ալեհեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահպրակ ալեհեր» հոդվածին։