Շահպրակ ալեհեր
Շահպրակ ալեհեր | |
![]() Շահպրակ ալեհեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Anchonieae |
Ցեղ | Շահպրակ (Matthiola) |
Տեսակ | Շահպրակ ալեհեր (M. incana) |
Միջազգային անվանում | |
Matthiola incana |
Շահպրակ ալեհեր (լատ.՝ Matthiola incana), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է, ունի 20-40 սմ բարձրությամբ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները օվալաձև են, կապտականաչավուն, մազմզուկապատ և փայլուն կանաչ։ Ծաղիկները բուրումնավետ են, հասարակ (4 պսակաթերթիկներով) կամ լիաթերթիկ, ամենատարբեր գունավորմամբ (սպիտակ, կրեմագույն, վարդագույն, կարմրի տարբեր երանգներով, երկնագույն, բաց մանուշակագույն, մուգ մանուշակագույն, կարմրաշագանակագույն)՝ հավաքված հասկերում։ Հասարակ ծաղիկների ծաղկումը տևում է 4-5, իսկ լիաթերթիկները՝ 15-20 օր։ Շահպրակը լավ է աճում ամենատարբեր հողակլիմայական պայմաներում, գերադասում է ավազակավային փուխր, սննդանյութերով հարուստ, ջրաթափանց և օդաթափանց, ստրուկտուրային հողերը։ Լուսասեր է և ցրտադիմացկուն։ Բազմանում է սերմերի միջոցով։
Ցանքը կատարում են մարտին։ Առաջին զույգ տերևները երևալուց հետո ծիլերը վերատնկում են 7 սմ տրամագիծ ունեցող թաղարներում։ Երիտասարդ բույսերը պետք է պահել չոր և լուսավոր պայմաներում։ Գրունտում տնկում են մայիսին։ Ուշ գարնանային ցրտահարություները լավ են տանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայն տարածում ունեն հետևյալ տեսակները.
- թզուկ (15-18 սմ),
- անգլիական (23-25 սմ),
- դրեզդենյան (ջահանման),
- տեյխերովյան (փայլուն տերևներով),
- նիցայան (ուշ է ծաղկում),
- էքսցելզիոր (ցողունը թույլ է ճյուղավորված)։
Օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
|
|