Միխայիլ ֆոն դեր Նոննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ ֆոն դեր Նոննե
Դիմանկար

Երևան քաղաքի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ,
քաղաքային խորհրդի դեպուտատ,

պետական խորհրդական
Ծնվել էմայիսի 12 (24), 1838[1]
ԾննդավայրՊետերբուրգի նահանգ
Մահացել էապրիլի 12, 1919(1919-04-12) (80 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մասնագիտությունճարտարապետ

Միխայիլ ֆոն դեր Նոննե (մայիսի 12 (24), 1838[1], Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 12, 1919(1919-04-12), Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն), Երևանի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ, պետական խորհրդական, գնդապետ, քաղաքային խորհրդի դեպուտատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տուն՝ Միխայիլ ֆոն դեր Նոննեի, 1895, Հանրապետության փողոց 30, Ճարտարապետ` Մ. ֆոն դեր Նոննե, 1922-1937 թթ.՝ Հայկական դիվիզիայի շտաբ

Ծնվել է 1838 թվականի մայիսի 12-ին Պետերբուրգի գավառում։ 1854 թվականի հունիսի 4-ին անցել է զինվորական ծառայության՝ շտաբի փոխտեղակալի կոչումով։

1859 թվականի հուլիսի 16-ին ստացել է սպայի կոչում, 1861 թվականի հուլիսի 25-ին՝ տեղակալի կոչում։ Եղել է վաշտի հրամանատար և մասնակցել 1863 թվականի կովկասյան արշավանքին։ 1866 թվականի հուլիսի 14-ին դարձել է փոխկապիտան, 1871 թվականի օգոստոսի 30-ից՝ կապիտան։

1868 թվականին տեղափոխվել է Երևան։ 1884 թվականի հունիսի 20-ին ստացել է ավագ գնդապետի կոչում։ Ծառայել է ինժեներական զորքերում։ 1876-1909 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարագետ։ 1898 թվականին 4 տարի ժամկետով ընտրվել է Երևանի քաղաքային դումայի իրավասու։ Միևնույն ժամանակ եղել է Երևանի նահանգի՝ բանտարկյալների հոգաբարձության կոմիտեի նախագահ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1919 թվականի ապրիլի 12-ին՝ 81 տարեկան հասակում։ Թաղված է Բաքվի լյուտերանական գերեզմանատանը։

Շինարարական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում մի շարք հասարակական և մասնավոր շինարարական նախագծերի հեղինակ է, այդ թվում՝

  • Երևանի բանտ (1800-ական թվականներ) (կանգուն չէ)
  • Արական գիմնազիայի շենքի առաջին նախագիծ՝ Աստաֆյան (ներկայումս՝ Աբովյան) փողոցում (1881 թվական)
  • Միխայիլ ֆոն դեր Նոննեի եկամտաբեր տները Գուբերնսկայա (ներկայումս՝ Հանրապետության) փողոցում (1895 և 1876 թվականներ)
  • Արական գիմնազիայի շենքը՝ Նազարովսկայա (ներկայումս՝ Ամիրյան) փողոցում (1896 թվական)
  • Մուրթուզ Ղուլի խանի եկամտաբեր տունը (1900 թվական)
  • Շուստովի գործարանի սպիրտի զտման մասնաշենքը (1907 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Erik Amburger database (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]