Միխայիլ ֆոն դեր Նոննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ ֆոն դեր Նոննե
Fondernonne.gif
Երևան քաղաքի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ,

քաղաքային խորհրդի դեպուտատ,

պետական խորհրդական
Ծնվել էմայիսի 12, 1838(1838-05-12)
ԾննդավայրՊետերբուրգի նահանգ
Մահացել էապրիլի 12, 1919(1919-04-12) (80 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունճարտարապետ և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր ճարտարապետ[1]

Միխայիլ ֆոն դեր Նոննե (մայիսի 12, 1838(1838-05-12) - ապրիլի 12, 1919(1919-04-12)), Երևանի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ, պետական խորհրդական, գնդապետ, քաղաքային խորհրդի դեպուտատ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տուն՝ Միխայիլ ֆոն դեր Նոննեի, 1895, Հանրապետության փողոց 30, Ճարտարապետ` Մ. ֆոն դեր Նոննե, 1922-1937 թթ.՝ Հայկական դիվիզիայի շտաբ

Ծնվել է 1838 թ. մայիսի 12-ին Պետերբուրգի գավառում։ 1854 թ. հունիսի 4-ին անցել է զինվորական ծառայության՝ փոխտեղակալի կոչումով։

1859 թ. հուլիսի 16-ին ստացել է սպայի կոչում, 1861 թ. հուլիսի 25-ին՝ տեղակալի կոչում։ Եղել է վաշտի հրամանատար և մասնակցել 1863 թ. կովկասյան արշավանքին։ 1866 թվականի հուլիսի 14-ին դարձել է փոխկապիտան, 1871 թ. օգոստոսի 30-ից՝ կապիտան։

1868 թ. տեղափոխվել է Երևան։ 1884 թ. հունիսի 20-ին ստացել է ավագ գնդապետի կոչում։ Ծառայել է ինժեներական զորքերում։ 1876-1909 թթ.՝ Երևանի գլխավոր ճարտարագետ։ 1898 թ. 4 տարի ժամկետով ընտրվել է Երևանի քաղաքային դումայի իրավասու։ Միևնույն ժամանակ եղել է Երևանի նահանգի՝ բանտարկյալների հոգաբարձության կոմիտեի նախագահ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1919 թ. ապրիլի 12-ին՝ 81 տարեկան հասակում։ Թաղված է Բաքվի լյուտերանական գերեզմանատանը։

Շինարարական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում մի շարք հասարակական և մասնավոր շինարարական նախագծերի հեղինակ է, այդ թվում՝

  • Երևանի բանտ (1800-ական թթ) (կանգուն չէ)
  • Արական գիմնազիայի շենք՝ Աստաֆյան (ներկայումս՝ Աբովյան) փողոցում (1881 թ.)
  • Միխայիլ ֆոն դեր Նոննեի եկամտաբեր տները Գուբերնսկայա (ներկայումս՝ Հանրապետության) փողոցում (1895 և 1876 թթ)
  • Արական գիմնազիայի շենքը՝ Նազարովսկայա (ներկայումս՝ Ամիրյան) փողոցում (1896)
  • Մուրթուզ Ղուլի խանի եկամտաբեր տունը (1900 թ.)
  • Շուստովի գործարանի սպիրտի զտման մասնաշենքը (1907 թ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%AC_%D6%86%D5%B8%D5%B6_%D5%A4%D5%A5%D6%80_%D5%86%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5