Մերձարկտիկական կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերձարկտիկական կլիման քարտեզի վրա (ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման)՝
     Dsc      Dsd      Dwc      Dwd      Dfc      Dfd

Մերձարկտիկական կլիմա, կլիմայի տեսակ, որը հիմնականում բնորոշ է Երկրի մերձբևեռային (մերձարկտիկական) շրջաններին՝ տունդրայի գոտի, անտառային տունդրայի և տայգայի (մասնավորապես՝ խոսքը հյուսիսային տայգայի մասին է)։

Մերձարկտիկական կլիմայի գլխավոր առանձնահատկությունը համարվում է եթե ոչ բացակայությունը, այլ կլիմայական ամռան կարճ տևողությունը։ Նույնիսկ ամենատաք ամսվա օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցում +15 °C-ը։ Միշտ հնարավոր են ցրտահարություններ։ Ձմեռը միշտ երկարատև է, կախված աշխարհագրական դիրքից կարող է լինել ինչպես շատ ցուրտ, այնպես էլ համեմատաբար մեղմ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման (Dfc, Dwc, Dfd և Dwd) մերձարկտիկական կլիմայի տեսակները։ Բոլոր տեսակները դասակարգվում են խոնավ ցուրտ ցուցանիշներով[1][2]։

  • Dfc – կարճ զով ամառ, 10˚С-ից բարձր միջին ամսական ջերմաստիճանով ժամանակաշրջանը 4 ամսից կարճ է, ամբողջ տարվա ընթացքում բարձր է խոնավության աստիճանը։
  • Dwc – կարճ զով ամառ, 10˚С-ից բարձր միջին ամսական ջերմաստիճանով ժամանակաշրջանը 4 ամսից կարճ է, չոր սեզոն ամռանը։
  • Dfd – ամառը նման է «с» տիպին, շատ ցուրտ ձմեռ, ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը −38˚С, ամբողջ տարվա ընթացքում բարձր է խոնավության աստիճանը։
  • Dwd- ամառը նման է «с» տիպին, շատ ցուրտ ձմեռ, ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը −38˚С, չոր սեզոն ամռանը։

Հյուսիսային կիսագունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային ծայրամասերում, լայնություններում, որոնք արդեն կարելի է անվանել մերձբևեռային, գտնվում է տունդրայի գոտին։ Ձմեռներն այստեղ երկարատև են և սառնամանիքային, ամառը ցուրտ է, ցրտահարություններով։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +10 — +12˚С: Ցուրտ ամառը որոշում է տունդրայի լանդշաֆտը[3]։ Տեղումներն այստեղ ավելի քիչ են, քան տայգայի գոտում՝ 300 մմ-ից քիչ, իսկ Արևելյան Սիբիրում, որտեղ տունդրայի գոտի ավելի քիչ են ներթափանցում ցիկլոնները՝ նույնիսկ 100 մմ-ից քիչ։

Չնայած տեղումները քիչ են, այնուամենայնիվ ամպամածությունը մեծ է, և տեղումներով օրերը շատ են, հետևաբար, դրանք թափվում են քիչ քանակությամբ օդի խոնավության ցածր խոնավության արդյունքում։ Տեղումների առավելագույն քանակությունը թափվում է ամռանը։ Չնայած տեղումները քիչ են, ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք գերազանցում են գոլորշացումը, այդ պատճառով տունդրայում դիտվում է ավելցուկային խոնավություն և, հավերժական սառցույթի պայմաններում՝ ճահճացում։

Տունդրայում քիչ թե շատ արտահայտված է մթնոլորտի շրջանառության մուսոնային բնույթը՝ ամառը գերակշռում են դեպի մայրցամաք ուղղված, իսկ ձմռանը՝ մայրցամաքից եկող քամիները։

Սալեխարդում (հս. լ. 66.5˚, արլ. ե. 66.6˚) հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +14,8˚С, հունվարին՝ −23,2˚С, տեղումների տարեկան քանակը՝ 260 մմ։ Վերխոյանսկում հուլիսին՝ +16,5˚С, հունվարին՝ −45,4˚С, տեղումների տարեկան քանակը՝ 138 մմ։ Ֆորտ Ֆերսոն կայանում՝ (հս.լ. 67.4˚, արմ. ե. 134.9˚) հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +15˚С, հունվարին՝ −29˚С, տեղումների տարեկան քանակը՝ 260 մմ։ Անքորեջ շրջանում հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +14,9˚С, հունվարին՝ −8,3˚С, տեղումների տարեկան քանակը՝ 409 մմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Geography of climate». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Updated Köppen-Geiger Climate Map of the World by Murray Peel
  3. Subarctic Division

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Метеорология и климатология. Ленинград, 1968 г. Автор — Хромов С. П.
  • Атлас мира. ГНПП Картография, 2005 г.