Կասերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կասերին
ԵրկիրԹունիս Թունիս
ԲԾՄ656 մետր
Բնակչություն108 794 մարդ
Փոստային դասիչ1200
Կասերին (Թունիս)##
Կասերին (Թունիս)

Կասերին (արաբ․՝ ولاية القصرين‎‎), Թունիսի համանուն վիլայեթի մայրաքաղաքը։ Բնակչությունը կազմում է 114463 մարդ։ Գտնվում է Թունիսի ամենաբարձր լեռան՝ Շամբիի կողքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջանում Կասերինը հռոմեական գաղութ էր, որը հայտնի էր որպես Կիլիում։

Քաղաքում կան այդ դարաշրջանի հնագիտական վայրեր՝ դամբարաններ, թերմեր, հաղթական կամարներ, ամֆիթատրոն և քրիստոնեական բազիլիկ[1]։

Ֆլավիոսի դամբարանը

Հայտնի հուշարձաններից է «Ֆլավիուսի դամբարանը», որը կառուցվել է տեղի հողատեր Տիտոս Ֆլավիուս Սեկունդայի համար 2-րդ դարի վերջին։ Տապանաքարի վրա կա 110 տողանոց բանաստեղծություն՝ նվիրված Ֆլավիոսին, որն անտիկ շրջանից պահպանված ամենաերկար լատիներեն տապանագիր է[2]։

Ամֆիթատրոնը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարի վերջին[3]։

544 թվականին բյուզանդացիները պարտություն կրեցին բերբերներից Կիլիումի ճակատամարտում։

1906 թվականին քաղաքում տեղի ունեցավ գաղութային վարչակազմի դեմ ուղղված բեդվինների առաջին ապստամբություններից մեկը։

1943 թվականի փետրվարին Կասերինի մերձակայքում տեղի ունեցավ Թունիսի արշավի ամենամեծ մարտերից մեկը՝ Կասերինի լեռնանցքի ճակատամարտը։

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիմ Հագգի․ 2007 թվական
  • Կարիմ Հագգի (ծնվել է 1984 թ. հունվարի 20-ին), թունիսցի ֆուտբոլիստ
  • Ֆաուզիա Ալոուի (ծնվել է 1958 թվականին), բանաստեղծ, գրող[4][5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասերինյան տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Լավ զարգացած է նաև վերամշակման արդյունաբերությունը։ Քաղաքն ունի աղյուսի, մարմար վերամշակող գործարաններ, կարագի արտադրությն ու էսպարտոյի վերամշակման գործարաններ, ինչպես նաև Benetton Group-ի կարի ֆաբրիկաներ։ Քաղաքում զարգացած է նաև էկոտուրիզմը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասերին (1981–2010, Էքստրեմալ 1950–2017)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 25.2
(77.4)
31.5
(88.7)
33.0
(91.4)
34.7
(94.5)
41.7
(107.1)
43.4
(110.1)
43.6
(110.5)
42.5
(108.5)
40.3
(104.5)
36.0
(96.8)
31.6
(88.9)
26.5
(79.7)
43.6
(110.5)
Միջին բարձր °C (°F) 13.7
(56.7)
15.1
(59.2)
18.4
(65.1)
21.5
(70.7)
26.8
(80.2)
32.1
(89.8)
35.9
(96.6)
35.1
(95.2)
29.7
(85.5)
25.1
(77.2)
18.7
(65.7)
14.7
(58.5)
23.9
(75.03)
Միջին օրական °C (°F) 7.9
(46.2)
8.9
(48)
12.4
(54.3)
15.6
(60.1)
20.1
(68.2)
24.7
(76.5)
28.0
(82.4)
27.3
(81.1)
22.6
(72.7)
18.7
(65.7)
12.5
(54.5)
8.9
(48)
17.3
(63.14)
Միջին ցածր °C (°F) 2.8
(37)
3.5
(38.3)
5.8
(42.4)
8.3
(46.9)
12.4
(54.3)
16.3
(61.3)
18.9
(66)
19.0
(66.2)
16.3
(61.3)
12.4
(54.3)
7.2
(45)
4.0
(39.2)
10.58
(51.02)
Ռեկորդային ցածր °C (°F) −7.0
(19.4)
−6.0
(21.2)
−3.0
(26.6)
0.0
(32)
3.2
(37.8)
8.0
(46.4)
10.5
(50.9)
12.0
(53.6)
5.8
(42.4)
0.5
(32.9)
−3.1
(26.4)
−6.5
(20.3)
−7.0
(19.4)
Տեղումներ մմ (դյույմ) 27.7
(1.091)
14.5
(0.571)
19.0
(0.748)
29.6
(1.165)
30.2
(1.189)
21.4
(0.843)
13.6
(0.535)
29.7
(1.169)
40.1
(1.579)
21.3
(0.839)
24.7
(0.972)
16.7
(0.657)
288.5
(11.358)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 2.9 2.2 3.9 4.3 4.5 3.1 1.6 3.6 4.7 3.7 3.3 2.3 40.1
աղբյուր: Institut National de la Météorologie (precipitation days 1961–1990)[6][7][8][note 1]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Station ID for Kasserine is 64646111.[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Associazione Storico-Culturale S. Agostino: "Cillium"
  2. «A COMMENTARY ON THE VERSE INSCRIPTION ON THE TOMB OF THE FLAVII AT CILLIUM» (PDF). uga.edu. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  3. Stillwell; և այլք: (1976). The Princeton Encyclopedia of Classical Sites. Princeton University Press. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  4. Faouzia Aloui Profile in africultures
  5. Faouzia Aloui at Diwanalarab
  6. «Les normales climatiques en Tunisie entre 1981 2010» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  7. «Données normales climatiques 1961-1990» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  8. «Les extrêmes climatiques en Tunisie» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  9. «Réseau des stations météorologiques synoptiques de la Tunisie» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասերին» հոդվածին։