«Ամանոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: et:Näärid
Տող 39. Տող 39.


[[Կատեգորիա:Տոներ]]
[[Կատեգորիա:Տոներ]]

[[xmf:ახალი წანა]]


[[af:Nuwejaarsdag]]
[[af:Nuwejaarsdag]]
Տող 60. Տող 62.
[[eo:Novjaro]]
[[eo:Novjaro]]
[[es:Año Nuevo]]
[[es:Año Nuevo]]
[[et:Näärid]]
[[eu:Urteberri-egun]]
[[eu:Urteberri-egun]]
[[fa:سال نو]]
[[fa:سال نو]]
Տող 125. Տող 128.
[[wa:Novelan]]
[[wa:Novelan]]
[[war:Bag-o nga Tuig]]
[[war:Bag-o nga Tuig]]
[[xmf:ახალი წანა]]
[[zh:元旦]]
[[zh:元旦]]

22:40, 19 Նոյեմբերի 2012-ի տարբերակ

Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Ինչպես ասվեց, այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Դրանով մարդիկ չափում են օրերը, կյանքը, իրենց գործերի պատմությունը, որպեսզի իմանան, թե ինչի են հասել տվյալ ժամանակամիջոցում՝ մեկ տարում։

Ծագումը

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Տարբեր երկրներում

Եգիպտոս

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

Պարսկաստան

Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից և կոչվում էր «վարդի և գինու» օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» անունը, որը այսօր էլ նշում են մեծ շուքով։

Ռուսասատան

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։

Հայաստան

Ամանորը (հին հայերենում` «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ : Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ ։

Նոր տոմար

Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի 16-րդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում։

Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն։ Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր։

Այսպիսով, հունվարի մեկը Նոր տարվա սկիզբը համարելը բնավ էլ պատմական իրադրության հետ չի կապվում և ընդունված է պայմանականորեն։ Բայց ժամանակի ընթացքում այն ավանդույթի ուժ ստացավ։ Այդ օրը, որը այսօր մեզ համար այնքան հարազատ ու անփոխարինելի է դարձել, ունի համեմատաբար նոր պատմություն :

Չնայած միջազգային մասշտաբով հունվարի 1–ը պաշտոնապես ընդունված է Նոր տարի, բայց Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, Արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական նոր տարին։

Պարզաբանում

  • Տարեգրության մեջ, ժամանակի ընթացքում ստեղծվել էին երկու տոմարներ, որոնք հիմնվում էին աստղաբաշխական հաշիվների վրա: Դրանցից մեկը կոչվում էր Հին կամ Հուլյան, մյուսը՝ Նոր կամ Գրիգորյան։

Արտաքին հղումներ