«Զուլում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 2. Տող 2.


{{ՀՀ}}
{{ՀՀ}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=715}}

[[Կատեգորիա:Հայկական հարց]]
[[Կատեգորիա:Հայկական հարց]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրություն]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրություն]]

13:10, 28 Հուլիսի 2021-ի տարբերակ

«Զուլում» (թուրքzulum - ճնշում, բռնություն, բռնատիրություն), Օսմանյան Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդ II-ի (1878-1909) բռնապետական կառավարման անվանումը գրականության մեջ։ Այդ շրջանի Թուրքիայում վերացվեցին սահմանադրական կարգի սաղմերը, հաստատվեց երկրի հասարակաքաղաքական և մշակութային զարգացումն արգելակող բռնության ու ահաբեկչության ռազմաոստիկանական վարչակարգ։ Պետական ապարատում տիրում էր կաշառակերությունն ու գանձագողությունը։ Ամենաչնչին կասկածի դեպքում ձերբակալվում, աքսորվում և գլխատվում էին մարդիկ։ «Զուլումն» արտահայտվեց նաև պանիսլամիզմի ուժեղացմամբ։ Կազմակերպվեցին ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի, զանգվածային կոտորածներ (1894-96 թթ.)։ «Զուլումի» քաղաքականությունն անցկացնելիս Աբդուլ Համիդը հենվում էր խոշոր ֆեոդալների և, մասնավորապես, ոչ թուրք ծագում ունեցող (քուրդ, ալբանացի, չերքեզ, արաբ) բեկերի ու նրանց շուրջը համախմբված աշիրեթների վրա։ «Զուլումի» վարչակարգը ուժեղացնում է դժգոհությունը բնակչության ամենատարբեր խավերում, որից էլ օգտվում են երիտթուրքերը և հեղաշրջման միջոցով վերջ տալիս համիդյան տիրակալությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 715