«Լիդիա Գասպարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Լիդիա Վասիլևնա Գասպարյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ, բժիշկ: Հայրենական մեծ պատերազմի...»:
 
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Անձ}}
{{Անձ}}
'''Լիդիա Վասիլևնա Գասպարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]], [[բժիշկ]]: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից:
'''Լիդիա Վասիլևնա Գասպարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]], [[բժիշկ]], [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) գործողությունների մասնակից:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

09:19, 1 Մարտի 2021-ի տարբերակ

Լիդիա Գասպարյան
Ծնվել է1923
ԾննդավայրԶապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍամարղանդի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունմանկավարժ և բժիշկ
ԱշխատավայրԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց

Լիդիա Վասիլևնա Գասպարյան (1923, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից:

Կենսագրություն

Լիդիա Գասպարյանը ծնվել է 1923 թվականին, Զապորոժիեի մարզի Նե-Ֆերոգոլսկի շրջանի Դեմյանովկա գյուղում: Սովորել է Սամարղանդի բժշկական ինստիտուտում: 1942 թվականի օգոստոսի 12-ին Սամարղանդի բժշկական ինստիտուտի կոմերիտական ժողովի ժամանակ ստացվել են ռազմաճակատ մեկնելու կոմերիտական ուղեգրեր[1]:

Հայրենիքի նկատմամբ սրբազան պարտքը կատարելու համար Լիդիան հոսպիտալի հետ մեկնել է ռազմաճակատ: Լինում էր, որ 2-3 օր ու գիշեր շարունակ չէին հեռանում հոսպիտալից, մինչև ավարտվեր վիրավոր մարտիկների ընդունումը և առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալը: Լիդիան աշխատել է վիրահատող խմբում: Չորս ամիս ծառայելուց հետո նա պարգևատրվել է «Բժշկական ծառայության գերազանցիկ» կրծքանշանով և այլ մարտական մեդալներով: Զորամասի կազմում Լիդիան եղել է Լեհաստանում ու Չեխոսլովակիայում: Ուկրաինայում ծառայելիս ծանոթացել է հոսպիտալի վիրաբույժներից մեկի՝ Երևանի բժշկական ինստիտուտի շրջանավարտ Դավիթ Գասպարյանի հետ, և նրանք ամուսնացել են[1]:

Պատերազմի ավարտից հետո Լիդիան ամուսնու հետ փոխադրվել են Ուրալ: Լիդիան աշխատել է դպրոցում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել են Երևան, որտեղ Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում դասավանդել է տնարարություն[1]:

Պարգևներ

  • «Բժշկական ծառայության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ