Լիդիա Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Գասպարյան
Ծնվել է1923
ԾննդավայրԶապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍամարղանդի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունմանկավարժ և բժիշկ
ԱշխատավայրԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց

Լիդիա Վասիլևնա Գասպարյան (1923, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Գասպարյանը ծնվել է 1923 թվականին, Զապորոժիեի մարզի Նե-Ֆերոգոլսկի շրջանի Դեմյանովկա գյուղում։ Սովորել է Սամարղանդի բժշկական ինստիտուտում։ 1942 թվականի օգոստոսի 12-ին Սամարղանդի բժշկական ինստիտուտի կոմերիտական ժողովի ժամանակ ստացվել են ռազմաճակատ մեկնելու կոմերիտական ուղեգրեր[1]։

Հայրենիքի նկատմամբ սրբազան պարտքը կատարելու համար Լիդիան հոսպիտալի հետ մեկնել է ռազմաճակատ։ Լինում էր, որ 2-3 օր ու գիշեր շարունակ չէին հեռանում հոսպիտալից, մինչև ավարտվեր վիրավոր մարտիկների ընդունումը և առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալը։ Լիդիան աշխատել է վիրահատող խմբում։ Չորս ամիս ծառայելուց հետո նա պարգևատրվել է «Բժշկական ծառայության գերազանցիկ» կրծքանշանով և այլ մարտական մեդալներով։ Զորամասի կազմում Լիդիան եղել է Լեհաստանում ու Չեխոսլովակիայում։ Ուկրաինայում ծառայելիս ծանոթացել է հոսպիտալի վիրաբույժներից մեկի՝ Երևանի բժշկական ինստիտուտի շրջանավարտ Դավիթ Գասպարյանի հետ, և նրանք ամուսնացել են[1]։

Պատերազմի ավարտից հետո Լիդիան ամուսնու հետ փոխադրվել են Ուրալ։ Լիդիան աշխատել է դպրոցում։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել են Երևան, որտեղ Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում դասավանդել է տնարարություն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բժշկական ծառայության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]