«Սերը ժանտախտի օրերին»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 4. | Տող 4. | ||
}} |
}} |
||
'''Սերը |
'''Սերը խոլերայի օրերին''' ({{lang-es|El amor en los tiempos del cólera}}, [[Գաբրիել Գարսիա Մարկես]]ի [[1985]] թվականին հրատարակված վեպը, որը համարվում է գրողի ամենարժեքավոր ստեղծագործություններից մեկը<ref>Г. Г. Маркес, Любовь во время чумы, Звезда, 2001, ISBN 5-901354-01-X</ref>։ |
||
== Սյուժե == |
== Սյուժե == |
15:03, 5 փետրվարի 2021-ի տարբերակ
Սերը խոլերայի օրերին El amor en los tiempos del cólera | |
---|---|
Հեղինակ | Գաբրիել Գարսիա Մարկես |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | իսպաներեն |
Նկարագրում է | Կարիբյան ավազան |
Էջեր | 464[1] |
Երկիր | Կոլումբիա |
Հրատարակիչ | Penguin Random House |
Հրատարակման տարեթիվ | 1985 |
Թարգմանիչ | Edith Grossman? |
Վիքիքաղվածք | Սերը ժանտախտի օրերին |
Սերը խոլերայի օրերին (իսպ.՝ El amor en los tiempos del cólera, Գաբրիել Գարսիա Մարկեսի 1985 թվականին հրատարակված վեպը, որը համարվում է գրողի ամենարժեքավոր ստեղծագործություններից մեկը[2]։
Սյուժե
Վեպի գլխավոր հերոսը Ֆերմինա Դասան է։ Նա մերժում է մանկության ընկերոջ՝ Ֆլորենտինա Արիսայի առաջարկությունը, իմանալով, որ իրենց երիտասարդ սերը սոսկ միամիտ դրվագ է եղել իր կյանքում։ 21 տարեկանում (վերջնաժամկետ, որը ինքն իր համար սահմանել էր ամուսնության համար) նա ամուսնանում է Խուվենալ Ուրբինոյի հետ։ Ուրբինոն բժիշկ էր, որը տարվել էր գիտությամբ և ժանտախտի դեմ պայքարելու գաղափարներով։ Նա շատ ռացիանալ մարդ էր, ում ամբողջ կյանքը հստակ կազմակերպված էր։ Ուրբինոյի սերը հակադարձվում է Արիսայի սիրուն, որը լցված էր հնացած ռոմանտիզմով։ Ֆերմինան իմանում է, որ Ուրբինոն այն նվիրված ամուսինը չէ, ինչպիսին թվում էր։ Նա անկեղծ խոստովանում է իրենց ամուսնության ընթացքում իր ունեցած սիրային կապի մասին։ Երբ Ուրբինոն մահանում է, Ֆերմինոյի ու Արիսայի սերը պոռթկում է նոր ուժով, այնինչ նրանք արդեն երիտասարդ չէին։ Բայց դա արդեն այն միամիտ երիտասարդական սերը չէր, այլ չափահասների, որոնք հասկացել էին կյանքը։ Նրանք ճանապարհորդում են Արիսային պատկանող նավով և սիրում էին միմյանց։ Ավելորդ սահմանային ստուգումների կանգառներից խուսափելու համար, նրանք դրոշ էին կախել, որը նշանակում էր հիվանդության առկայություն նավի վրա (այստեղից էլ ծագում է վեպի անվանումը)։ Միայն թե այդպիսի դրոշով նրանց հետ չեն թողնում և սիրահարները մեկնում են նոր ճանապարհորդության։
Վեպի կերպարները
- Ֆերմինա Դասա-գլխավոր հերոսուհի
- Ֆլորենտինո Արիսա-գլխավոր հերոս
- Խուրվենալ Ուրբինո դե լա Կալյե-Ֆերմինա Դասայի ամուսինը
- Լորենցո Դասա-Ֆերմինա Դասայի հայրը
- Խերեմյա դե Սենտ-Ամուր-նկարիչ, որի ինքնասպանությամբ սկսվում է վեպը
- Տրանսիտա Արսա-Ֆլորենտինոյի մայրը
- Իլդեբրանդա Սանչես-Ֆերմինայի զարմիկը
- Միս Բարբա Լինչ-Ուրբինոյի սիրուհին
- Լեոն 12-րդ-Ֆլորենտինա Արիսայի գործատուն,Կարիբյան գետային շոգենավատորմի նախագահ
- Լեոնա Կասիանի-Ֆլորենտինա Արիսայի գործընկերը
Էկրանավորում
2007 թվականին վեպը էկրանավորվել է New Line Cinema կինոստուդիայում[3]։
Գրականություն
- Литературный иллюзион, или Магия слов Габриэля Гарсиа Маркеса
- Габриель Гарсия Маркес. Любовь во время чумы в библиотеке Lib.ru
Ծանոթագրություններ
- ↑ https://www.penguinrandomhouse.com/books/57987/el-amor-en-los-tiempos-del-colera-by-gabriel-garcia-marquez/
- ↑ Г. Г. Маркес, Любовь во время чумы, Звезда, 2001, ISBN 5-901354-01-X
- ↑ Love in the Time of Cholera (2007)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերը ժանտախտի օրերին» հոդվածին։ |
|