«Սոնակշի Սինհա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան}} '''Սոնակշի Սինհա''' ({{lang-en|Sonakshi Sinha}}, {{ԱԾ}}), հնդիկ Դերասանուհի|դեր...»: |
(Տարբերություն չկա)
|
10:40, 15 հունվարի 2021-ի տարբերակ
Ծնվել է | հունիսի 2, 1987 (36 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | SNDT Women's University? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, ֆոտոմոդել և երգչուհի |
Ծնողներ | հայր՝ Shatrughan Sinha?, մայր՝ Poonam Sinha? |
Սոնակշի Սինհա (անգլ.՝ Sonakshi Sinha, հունիսի 2, 1987, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել: Սոնակշին իր դերասանական դեբյուտը կատարեց 2010 թվականին` «Անվախը» ֆիլմում, որի համար նա ստացավ Filmfare Award մրցանակ՝ որպես լավագույն դեբյուտային կին դերասանուհի:
Կենսագրություն
Սոնակշի Սինհան ծնվել է դերասանների ընտանիքում: Հայրը դերասան և քաղաքական գործիչ Շատրուգհան Սինհան է, մայրը՝ դերասանուհի Պունամ Սինհան (կարիերայի սկզբում նրան անվանում էին Կոմալ): Բացի նրանից, ընտանիքում կային երկվորյակ եղբայրներ՝ Լավ Սինհա և Քուշ Սինհա: Սոնակշիի զարմիկը դերասանուհի Պուջա Ռուպարելն է, որը առավել հայտնի է «Սիրահարված արքա» ֆիլմում, որտեղ նա խաղում փոքրիկ երեխայի:
Սոնակշին իր կարիերան սկսել է որպես զգեստների դիզայներ և զգեստներ է պատրաստել «Իմ սիրտը պատկանում է ուրիշին» ֆիլմի համար: 2009 թվականին նա Հնդկաստանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում աշխատում էր որպես մոդել: Չնայած նա դերասանական ընտանիքից էր, Սոնակշին երբեք չի օգտագործել իր հոր անունը: Նա հաջողությունների հասավ միայն իր իսկ ջանքերի և համառության շնորհիվ: Սոնակշին երբեք չէր երազում դերասանուհի դառնալ, բայց Հնդկաստանում նորաձևության շաբաթվա ընթացքում Սալման Խանը տեսավ նրան և առաջարկեց նրան «Անվախը» ֆիլմում նկարահանվել:
Մասալա ժանրի մի շարք կոմերցիոն հիթերից հետո Սոնակշիին առաջարկել են մարմնավորել ականավոր բանաստեղծուհի Ամրիտա Պրիտամին՝ ռեժիսոր Ջասմիթ Ռինի կենսագրական ֆիլմի մեջ նկարահանվելու համար[1][2][3]: Քննադատների և երկրպագուների կողմից բարձր է գնահատվել նրա նախորդ դերը Վիկրամադիտյա Մոտվանի «Ավազակը» ֆիլմում[4]:
2014 թվականին Սոնակշին կատարեց իր առաջին դեբյուտը թամիլական կինոնկարում՝ նկարահանվելով Lingaa մարտաֆիլմում, որում խաղում էր Ռաջնիկանտի հետ[5], իսկ հաջորդում որպես երգչուհի, ձայնագրել է «Aaj Mood Ishqholic Hai» երգը Meet Bros-ի հետ[6][7]: 2017 թվականին նա խաղաց պակիստանցի լրագրողի Noor ֆիլմում, որը ձախողվեց կինովաճառքում և սպանության մեջ կասկածվող Ittefaq թրիլլերում՝ Սիդհարթ Մալհոտրայի: 1969 թվականի համանուն ֆիլմի վերամշակմամբ` Ittefaq-ը դարձավ հնդկական ամենաշահութաբեր կինոնկարը նոյեմբերին` հավաքելով շուրջ 300 միլիոն ռուփի[8]:
2018 թվականին թողարկվեց Happy Bhag Jayegi Returns ֆիլմը, որը 2016 թվականին թողարկված համանուն ֆիլմի շարունակությունն է, այստեղ նույնպես Սոնակշին կատարեց իր երգերից մեկը: Նույն թվականին Դիլջիթ Դոսանջի հետ միասին թողարկվեց Welcome in New-York ֆիլմը, սակայն ֆիլմը տապալվեց կինովաճառքում: Նա նաև նկարահանվել է Total Dhamaal ֆիլմի համար նախատեսված «Mungda» երաժշտական համարի մեջ, որը դարձավ երգի ռիմեյքը, որի տակ պարել է Հելենը Inkaar ֆիլմում: Չնայած բուն երգի տարբեր արձագանքներին[9], ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ: Այժմ Սոնակշին համաձայնել է նկարահանվել «Անվախը 3» ֆիլմում, որը իր դեբյուտային «Անվախը» ֆիլմի տրիքվելն է: Նկարահանումները սկսվել են 2019 թվականի սկզբներին[10]:
Ֆիլմագրությունը
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2010 | Անվախը | Dabangg | Ռաջո |
2012 | Համազգեստի պատիվ | Rowdy Rathore | Նիրաջա |
2012 | Ծաղրածուն | Joker | Մանալի |
2012 | Անհավատալի պատմություն | Oh My God! | կամեո «Go Go Govinda» երգում |
2012 | Սարդարի որդին | Son of Sardaar | Սուկհմիտա |
2012 | Անվախը 2 | Dabangg 2 | Ռաջո Պանդեյ |
2013 | Խիզախը | Himmatwala | կամեո «Thank God It's Friday» երգում |
2013 | Ավազակը | Lootera | Պակհի Ռոյ Չաուդհարի |
2013 | Մի անգամ Մումբայում 2 | Once Upon a Time in Mumbai Dobaara! | Ջասմին |
2013 | Ղեկավար | Boss | կամեո «Party All Night» և «Har Kisi Ko» երգերում |
2013 | Ռաջայի փամփուշտը | Bullett Raja | Միտալի |
2013 | Ռ…Ռաջկումար | R… Rajkumar | Չանդա |
2014 | Զինվորը միշտ ծառայության մեջ է | Holiday | Սաիդա |
2014 | Սև ձի/ Ջեքսոն մարտիկը | Action Jackson | Կհուշի |
2014 | Lingaa(թամիլ.) | Բհարատի | |
2015 | Զայրույթ | Tevar | Ռադհիկա |
2016 | Ակիրա | Akira | Ակիրա |
2016 | Ֆորս 2 | Force 2 | Կամալջիտ Կաուր |
2017 | Noor | Նուր | |
2018 | Welcome to the New York | Ջինալ Պատել | |
2018 | Թափառական | Malang | |
2018 | Yamla Pagla Deewana: Phir Se | ||
2019 | Radhe | ||
2019 | Անվախը 3 | Dabangg 3 | Ռաջո Պանդեյ |
Ծանոթագրություններ
- ↑ «Sonakshi Sinha to turn serious with Amrita Pritam biopic». Indian Express (անգլերեն). 2014-12-23. Վերցված է 2014-12-26-ին.
- ↑ «The biopic saga continues: Now, Sonakshi Sinha as Amrita Pritam?». India Today (անգլերեն). 2014-10-06. Վերցված է 2014-12-26-ին.
- ↑ «Sonakshi Sinha Returns to Non-Commercial Genre With Amrita Pritam Biopic» (անգլերեն). NDTV. 2014-12-23. Վերցված է 2014-12-26-ին.
- ↑ «Lootera: a slow pace romantic saga worth watching, say critics». Hindustan Times (անգլերեն). 2013-07-05. Վերցված է 2017-10-12-ին.
- ↑ «Rajinikanth fascinated by Sonakshi Sinha's work in Tamil debut film 'Lingaa'». The Indian Express (անգլերեն). 2014-05-12. Վերցված է 2014-05-17-ին.
- ↑ Shreya Thakur (2015-12-23). «Sonakshi Sinha's badass look in Desi Kalakaar or boho-chic in Aaj Mood Hai Ishqoholic – vote now!». Bollywood Life (անգլերեն). Վերցված է 2015-12-24-ին.
- ↑ «Sonakshi Sinha turns singer; records her first single». International Business Times (անգլերեն). 2015-11-19. Վերցված է 2017-05-15-ին.
- ↑ «Bollywood box-office November 2017: Will Vidya Balan's Tumhari Sulu beat Sonakshi Sinha's Ittefaq this month?». The Indian Express (անգլերեն). 2017-11-29. Վերցված է 2018-01-14-ին.
- ↑ Subhash K. Jha (2019-02-07). «Mungda song: Original team blasts Sonakshi Sinha's remix». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2019-04-05-ին.
- ↑ «Sonakshi Sinha reveals when 'Dabangg 3' will start shooting». The Times of India (անգլերեն). 2018-01-10. Վերցված է 2018-01-14-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնակշի Սինհա» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոնակշի Սինհա կատեգորիայում։ |