«Դեյվիդ Ֆիլո»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի միլիարդատերեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 25. | Տող 25. | ||
[[Կատեգորիա:Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ]] |
[[Կատեգորիա:Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի միլիարդատերեր]] |
11:01, 25 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Դեյվիդ Ֆիլո (անգլ.՝ David Robert Filo, ապրիլի 20, 1966[1], Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկյան գործարար և Ջերի Յանգի հետ Yahoo!-ի համահիմնադիրը։
Կենսագրություն
Ֆիլոն ծնվել է Վիսկոնսինում։ Վեց տարեկանում նա տեղափոխվել է Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ արվարձան Մոսս Բլաֆ։ Ավարտել է Սեմ Հյուսթոնի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել է հաշվողական տեխնիկայի բակալավրի աստիճան Թուլեյնի համալսարանում (Դին կրթաթոշակի շնորհիվ) և մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում[2]։
1994 թվականի փետրվարին Նա Ջերի Յանգի հետ ստեղծել է «Ջերի և Դևիդի ուղեցույցը համաշխարհային համացանցում» ինտերնետ-կայքը, որը բաղկացած է այլ կայքերի կատալոգից։ Ավելի ուշ կայքը վերանվանվել է «Yahoo!»։ «Yahoo!»-ն արագ դարձել է շատ հայտնի է, ինչն էր դրդել է Ֆիլոյին և Յանգին ստեղծել Yahoo! Inc ընկերությունը [3]։
Ի սկզբանե Yahoo!-ն վեբ կատալոգում եղել է վեբ պորտալ, որը տրամադրել է ապրանքների և ծառայությունների լայն տեսականի։ Ներկայումս այն հանդիսանում է առաջատար ինտերնետ-բրենդներից մեկը և հեռահաղորդակցության ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հանդիսանում է համացանցում ամենաշատ այցելվող վեբ-կայքերից մեկը[4][5]։
Անձնական կյանք
2005 թվականին 30 մլն դոլար է նվիրաբերել իր մայր բուհին՝ Թուլեյնի համալսարանի ինժեներական ֆակուլտետին[6]։
Ամուսնացած է լուսանկարչուհի և ուսուցչուհի Անժելա Բուենինգի հետ[7]։
2014 թվականի դեկտեմբերին Forbes-ը Ֆիլոյի կարողությունը գնահատել է 3,8 մլրդ դոլար, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել 580-րդ տեղն աշխարհում[6]։ 2017 թվականի դրությամբ նա զբաղեցնում է 564-րդ տեղը[8]։
Ծանոթագրություններ
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ «David Filo». Forbes. October 17, 2014.
- ↑ Yahoo! Inc. - История компании . yhoo.client.shareholder.com
- ↑ Alex Gray (April 10, 2017). «These are the world's most popular websites». World Economic Forum. Վերցված է July 5, 2018-ին.
- ↑ «Самые популярные сайты 2012: Alexa Ranks 500 самых посещаемых сайтов», Huffington Post, 9 августа 2012 г.
- ↑ 6,0 6,1 «Forbes 400 Richest Americans: #292 David Filo». Forbes. March 2013.
- ↑ Another billionaire drops Արխիվացված Դեկտեմբեր 5, 2008 Wayback Machine
- ↑ «The World's Billionaires». Forbes (անգլերեն). Վերցված է 2017-05-24-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ֆիլո» հոդվածին։ |
|