Ջերի Յանգ
Ջերի Յանգ չինարեն՝ 杨致远 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1968[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն[3][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան[3][2] և Piedmont Hills High School? |
Երկեր | Yahoo[3][2] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, գործարար և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Akiko Yamazaki?[3] |
Անդամություն | 100-ի կոմիտե[4] և տնօրենների խորհուրդ[4] |
![]() |
Ջերի Յանգ (անգլ.՝ Jerry Yang, նոյեմբերի 6, 1968[1][2], Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն[3][2], չինարեն՝ 楊致遠), համացանցային ձեռնարկատեր, Yahoo! Inc ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թայբեյում։ Նրա հայրը մահացել է, երբ նա եղել է երկու տարեկան։ Տաս տարեկան հասակում ընտանիքի հետ (մոր և կրտսեր եղբոր հետ) տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ Սան Խոսե, ԱՄՆ։ Մայրն անգլերենի ուսուցչուհի էր, դրա համար էլ ԱՄՆ տեղափոխվելուց երեք տարի անց Ջերի ազատ կարողանում էր խոսել անգլերեն։ Դպրոցն ավարտելուց հետո Սթենդֆորդի համալսարանում ստացել է բակալավրի, այնուհետև մագիստրոսի կոչում՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում։
1994 թվականին լինելով ուսանող՝ Դեյվիդ Ֆիլոյի հետ համատեղ ստեղծել է «Jerry and Dave’s Guide to the World Wide Web» («Ջերիի և Դեյվի համաշխարհային սարդոստայնի ուղեցույց») կայքը, որը բաղկացած էր այլ կայքերի կատալոգներից, շուտով կայքն անվանափոխվել է՝ դառնալով Yahoo! (բացականչական նշանով)։ Կայքը շատ արագ հայտնիություն է ձեռք բերել և 1995 թվականի ապրիլին Յանգը և Ֆիլոն հիմնադրել են Yahoo! Inc ընկերությունը։
2007 թվականի հունիսից 2009 թվականի հունվարը Յանգը եղել է ընկերության տնօրենը, քննադատության է ենթարկվել, քանի որ չի ցանկացել բարձրացնել ընկերության արժեթղթերի գինը և մերժել է միավորվել Microsoft-ին։ 2009 թվականի հունվարին լքել է տնօրենի պաշտոնը, սակայն զբաղեցրել է «Yahoo Chief» («Yahoo!-ի ավագ») պաշտոնը՝ փաստացի մնալով որպես ընկերության ղեկավար։ 2012 թվականի հունվարի 17-ին հայտարարվել է, որ Ջերի Յանգը թողնում է ընկերության բոլոր պաշտոնները[5]։
Ֆորբս ամսագրի տվյալներով՝ միլիարդատիրոջ կարողությունը 2015 թվականին կազմել է $2 միլիարդ[6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Ակիկո Յամազակին ունի ճապոնական ծագում, մեծացել է Կոստա Ռիկայում։ Ունեն երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://economictimes.indiatimes.com/tech/internet/jerry-yang-dot-com-billionaire/articleshow/3726157.cms?from=mdr
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://news.stanford.edu/news/2007/february21/donors-022107.html
- ↑ 4,0 4,1 https://knight-hennessy.stanford.edu/people/jerry-yang
- ↑ «YAHOO!-Ի ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ / Բիզնես 24»։ բիզնես.հայ։ Վերցված է 2019-09-20
- ↑ Jerry Yang on Forbes Lists
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Category:Jerry Yang (entrepreneur) Վիքիպահեստում |
---|