Դեյվիդ Ֆիլո
Դեյվիդ Ֆիլո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 20, 1966[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Վիսկոնսին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թուլեյնի համալսարան, Ստենֆորդի համալսարան և Sam Houston High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և համակարգչային գիտնական |
David Filo Վիքիպահեստում |
Դեյվիդ Ֆիլո (անգլ.՝ David Robert Filo, ապրիլի 20, 1966[1], Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկյան գործարար և Ջերի Յանգի հետ Yahoo!-ի համահիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլոն ծնվել է Վիսկոնսինում։ Վեց տարեկանում նա տեղափոխվել է Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ արվարձան Մոսս Բլաֆ։ Ավարտել է Սեմ Հյուսթոնի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել է հաշվողական տեխնիկայի բակալավրի աստիճան Թուլեյնի համալսարանում (Դին կրթաթոշակի շնորհիվ) և մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում[2]։
1994 թվականի փետրվարին նա Ջերի Յանգի հետ ստեղծել է «Ջերի և Դևիդի ուղեցույցը համաշխարհային համացանցում» ինտերնետ-կայքը, որը բաղկացած է այլ կայքերի կատալոգից։ Ավելի ուշ կայքը վերանվանվել է «Yahoo!»։ «Yahoo!»-ն արագ դարձել է շատ հայտնի է, ինչն էր դրդել է Ֆիլոյին և Յանգին ստեղծել Yahoo! Inc ընկերությունը [3]։
Ի սկզբանե Yahoo!-ն վեբ կատալոգում եղել է վեբ պորտալ, որը տրամադրել է ապրանքների և ծառայությունների լայն տեսականի։ Ներկայումս այն հանդիսանում է առաջատար ինտերնետ-բրենդներից մեկը և հեռահաղորդակցության ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հանդիսանում է համացանցում ամենաշատ այցելվող վեբ-կայքերից մեկը[4][5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին 30 մլն դոլար է նվիրաբերել իր մայր բուհին՝ Թուլեյնի համալսարանի ինժեներական ֆակուլտետին[6]։
Ամուսնացած է լուսանկարչուհի և ուսուցչուհի Անժելա Բուենինգի հետ[7]։
2014 թվականի դեկտեմբերին Forbes-ը Ֆիլոյի կարողությունը գնահատել է 3,8 մլրդ դոլար, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել 580-րդ տեղն աշխարհում[6]։ 2017 թվականի դրությամբ նա զբաղեցնում է 564-րդ տեղը[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ «David Filo»։ Forbes։ October 17, 2014
- ↑ Yahoo! Inc. - История компании . yhoo.client.shareholder.com
- ↑ Alex Gray (April 10, 2017)։ «These are the world's most popular websites»։ World Economic Forum։ Վերցված է July 5, 2018
- ↑ «Самые популярные сайты 2012: Alexa Ranks 500 самых посещаемых сайтов», Huffington Post, 9 августа 2012 г.
- ↑ 6,0 6,1 «Forbes 400 Richest Americans: #292 David Filo»։ Forbes։ March 2013
- ↑ Another billionaire drops Archived December 5, 2008, at the Wayback Machine.
- ↑ «The World's Billionaires»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2017-05-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|