«Էմին Հուսեյնով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 11. Տող 11.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
==Արտաքին հղումներ==

*[http://www.cnn.com/videos/world/2015/06/19/intv-amanpour-azerbaijan-emin-huseynov.cnn CNN interview: Azerbaijan activist in exile: 'I'm afraid for my life']
*[https://www.youtube.com/watch?v=bUxO_-tP25E BBC World News interview with Emin Huseynov] (YouTube video)
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Ադրբեջանցի լրագրողներ]]
[[Կատեգորիա:Ադրբեջանցի լրագրողներ]]
[[Կատեգորիա:Հետաքննող լրագրողներ]]
[[Կատեգորիա:Հետաքննող լրագրողներ]]

15:06, 13 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Էմին Հուսեյնով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1979(1979-12-04) (44 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունլրագրող և իրավապաշտպան
ԱշխատավայրQ65277788?

Էմին Ռաֆիք օղլու Հուսեյնով (ադրբ.՝ Emin Hüseynov, դեկտեմբերի 4, 1979(1979-12-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան։ Եղել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահը։ Ադրբեջանում ծավալած լրագրողական գործունեության պատճառով ձերբակալությունից խուսափելու համար՝ լքել է Ադրբեջանը և քաղաքական ապաստան ստացել Շվեյցարիայում։

Կենսագրություն

Էմին Հուսեյնովը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 4-ին Բաքվում։ Սովորել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2002-2005 թվականներին աշխատել է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունում[1]։ 2006 թվականին դարձել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի հիմնադիր անդամը և նախագահը[2][1]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2014 թվականը, երբ ստիպված է եղել անցնել ընդհատակ։ 2008 թվականին դարձել է ITV հեռուստաընկերության հեռուստածրագրերից մեկի խորհրդատու։ 2010 թվականին դարձել է Objective TV-ի հիմնադիր անդամը և նախագահը[1]։ Ամուսնացած է ԱՄՆ քաղաքացի Սառա Փաուլսվորթի հետ[3]։

Բռնաճնշումներ և աքսոր

2008 թվականին Հուսեյնովը հայտարարել է, որ Ադրբեջանի ոստիկանությունը բիրտ ուժով ցրել է խաղաղ ցուցարարներին։ Նա ևս ձերբակալվել էր ոստիկանների կողմից և ծեծի ենթարկվել։ Ծեծի արդյունքում Հուսեյնովը ստացել էր ուղեղի ցնցում և հոսպիտալացվել էր։ Այս դեպքից հետո, նրա մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ[4][5]։

2014 թվականի օգոստոսին լրագրողների վրա հարձակումների ժամանակ վախենալով ձերբակալվել ոստիկանության կողմից՝ Հուսեյնովը փորձել է Ադրբեջանից փախչել Թուրքիա, սակայն սահմանին ձերբակալվել է։ Այդ ընթացքում, խուզարկվել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի Բաքվի գրասենյակը։ Վախենալով իր կյանքի համար՝ Հուսեյնովը դիմել է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատուն, որն օգնել է նրան անցնել ընդհատակ։ Ընդհատակում գտնվելու ժամանակ՝ իշխանությունների կողմից փակվել են Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակները, իսկ անդամները ձերբակալվել են։ Նրանցից ոմանք էլ ծեծի են ենթարկվել[4][2]։ Բացի այդ, Հուսեյնովը մեղադրվել է իշխանության չարաշահման և հարկերից խուսափելու մեջ, որի հաստատման պարագայում նա կարող էր դատապարտվել մինչև 12 տարի ազատազրկման[4][2]։ Շուրջ մեկ տարի մնալով ընդհատակում՝ Հուսեյնովը 2015 թվականի հունիսի 13-ին մեկնել է Շվեյցարիա[4]։ Թռիչքը կազմակերպվել էր Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալթերի կողմից։ Ներկայումս Հուսեյնովը բնակվում է Բեռնում։ Նա արդեն իսկ ստացել է քաղաքական ապաստան[6][2][7]։

Միջազգային արձագանք և դատապարտում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «İctimai Kanal» (Azerbaijani). Lent.az. 22 April 2013.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «About Emin». Free Emin. Courage Foundation.
  3. Lawmaker Says American Officials Lacked 'Courage' To Help Azerbaijani Activist. Radio Free Europe/Radio Liberty. 13 February 2015. Retrieved 24 January 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Media Freedom Activist Emin Huseynov charged with Tax Evasion and Abuse of Power». Council of Europe. 2 April 2015. Արխիվացված է օրիգինալից 2015-09-03-ին.
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «article» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. «Swiss fly out opposition journalist hiding at its Azerbaijan embassy». Guardian. 13 June 2015.
  7. Michael Weiss (11 February 2015). «Trapped in Baku». Foreign Policy. Վերցված է 3 September 2015-ին.

Արտաքին հղումներ