«Եկատերինա Վերուլաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Խորհրդային դերասանուհիներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 32. | Տող 32. | ||
[[Կատեգորիա:Վրացի դերասանուհիներ]] |
[[Կատեգորիա:Վրացի դերասանուհիներ]] |
||
[[Կատեգորիա:Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ]] |
[[Կատեգորիա:Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ]] |
||
[[Կատեգորիա:Խորհրդային դերասանուհիներ]] |
17:12, 8 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Եկատերինա Վերուլաշվիլի վրաց.՝ ეკატერინე ვერულაშვილი | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1917[1] |
Մահացել է | սեպտեմբերի 29, 1973[1] (56 տարեկան) |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Եկատերինա Վառլամի Վերուլաշվիլի (վրաց.՝ ეკატერინე ვერულაშვილი, 1917 - 1973), կինոյի և թատրոնի վրացի դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)[2]։
Կենսագրություն
Եկատերինա Վերուլաշվիլին ծնվել է 1917 թվականին։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1940 թվականին և ընդունվել Քութայիսի դրամատիկական թատրոնի թատերախումբ։ Այնտեղ աշխատել է մինչև 1942 թվականը, երբ կամավոր մեկնել է ռազմաճակատ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակում՝ զենիթային զորամասում։
1943 թվականին վերադարձել է պատերազմից և խաղացել Խաշուրի (Խաշուրիի բանվորական դրամատիկական թատրոն), Գորի (Գորիի Գ. Էրիսթավիի անվան դրամատիկական թատրոն), Թելավ (Թելավի դրամատիկական թատրոն) քաղաքների թատրոններում։ 1956 թվականին Եկատերինա Վերուլաշվիլին դարձել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի դերասան։
Պարգևներ
- 1966 — Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ[2]
Ֆիլմագրություն
- 1963 — Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը — գյուղացի կին
- 1964 — Հարսանիք
- 1965 — Հիմա ժամանակներն ուրիշ են
- 1966 — Ես տեսնում եմ արևը — այծի տիրուհին
- 1966 — Հանդիպում անցյալի հետ — Ակվարինե
- 1966 — Ալադինի կախարդական լամպը — Ալադինի մայրը
- 1969 — Մի՛ վշտանա — Թամար
- 1969 — Երջանիկ գյուտերի ժամանակ
- 1969 — Տատիկն ու թոռները
- 1970 — Իմ քաղաքի աստղը
- 1971 — Խաթաբալա — լացող կին
- 1972 — Ընդհանրապես կորած — միսս Ուոթսոն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Եկատերինա Վերուլաշվիլին kino-teatr.ru կայքում (ռուս.)
Արտաքին հղումներ
- Եկատերինա Վերուլաշվիլին Internet Movie Database կայքում (անգլ.)