«Գրեյհաունդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎top: clean up, փոխարինվեց: )- → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Շան ցեղատեսակ}}
{{Տեղեկաքարտ Շան ցեղատեսակ}}
'''Գրեյհաունդ''' ({{lang-en|greyhound}}, «մոխրագույն քերծե»)-[[անգլիա]]կան քերծե: [[Կինոլոգիական միջազգային ֆեդերացիա]]յի ստանդարտ № 158։
'''Գրեյհաունդ''' ({{lang-en|greyhound}}, «մոխրագույն քերծե»), [[անգլիա]]կան քերծե: [[Կինոլոգիական միջազգային ֆեդերացիա]]յի ստանդարտ № 158։


Գրեյհաունդները [[որսորդական շներ]] են, սակայն դա բնավ չի նշանակում, որ նրանք ընդունակ են որսին հետապնդելիս հաղթահարել հսկայական տարածություններ: Նրանց հիմնական յուրահատկությունը` դա շատ արագ վազքն է կարճ հեռավորությամբ, որի շնորհիվ միանշանակ կարող են նապաստակ որսալ(որը ոչ բոլոր կենդանիներն են ի զորու):
Գրեյհաունդները [[որսորդական շներ]] են, սակայն դա բնավ չի նշանակում, որ նրանք ընդունակ են որսին հետապնդելիս հաղթահարել հսկայական տարածություններ: Նրանց հիմնական յուրահատկությունը` դա շատ արագ վազքն է կարճ հեռավորությամբ, որի շնորհիվ միանշանակ կարող են նապաստակ որսալ(որը ոչ բոլոր կենդանիներն են ի զորու):

22:29, 6 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Գրեյհաունդ
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Գրեյհաունդ (անգլ.՝ greyhound, «մոխրագույն քերծե»), անգլիական քերծե: Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի ստանդարտ № 158։

Գրեյհաունդները որսորդական շներ են, սակայն դա բնավ չի նշանակում, որ նրանք ընդունակ են որսին հետապնդելիս հաղթահարել հսկայական տարածություններ: Նրանց հիմնական յուրահատկությունը` դա շատ արագ վազքն է կարճ հեռավորությամբ, որի շնորհիվ միանշանակ կարող են նապաստակ որսալ(որը ոչ բոլոր կենդանիներն են ի զորու):

Անգլիական քերծեների ամենամեծ արագությունը արձանագրվել է 1994 թվականի մարտի 5-ին` Ավստրալիայում, Սթար Թայթլ անվամբ գրեյհաունդը զարգացրել է 67,32 կմ/ժ արագություն:

Վագրագույն գրեյհաունդ

Ցեղատեսակի պատմություն

Հին Եգիպտոսում գոյություն ուներ նման հարթ մաշկ ունեցող քերծեներ (եգիպ.՝ jesem), ինչը վկայում է Մերերուկայի դամբարանի պատկերներից (Մ. թ. ա. 24-րդ դար)[1]: Մինչդեռ 2004 թվականին արված ԴՆԹ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ գրեյհաունդը մոտ կապ չի ունեցել այդ ցեղատեսակների հետ, սակայն հանդիսացել է հովվաշների հարազատները: Ենթադրում են, որ նրանք բուծվել են «Vertagus» քերծեներից, որոնց պահում էին Արևելյան Եվրոպայի կամ Եվրասիայի կելտերը: Ենթադրվում է, որ նրանք (կամ շները, որոնց նույն կերպ են անվանել) հայտնվել են Բրիտանական կղզիների տարածքում մ.թ.ա. VI-V դարերում Եվրոպայի կելտերի նախնիներից:

Պատմությունը որոշ մանրամասներ թաքցնում է Եվրոպայում գրեյհաունդների հայտնվելու վերաբերյալ, չնայած քերծեների որսը X-րդ դարում դարձել էր անգլիական ազնվականների համար զվարճանք և գյուղացիների համար սննդի աղբյուր: Մինչդեռ 1014 թվականի «Օրենքներ անտառների համար» լույս տեսնելուց հետո գրեյհաունդը դարձավ ազնվականության բացառիկ արտոնությունը. գյուղացիներին խստիվ արգելվում էր պահել դրանք:

Բնութագիր

Վազքի ժամանակ
  • Սովորական հասակը (բարձրությունը հաշվվում է թիկունքից) մեծ արու շների հասակը կազմում է 71-76սմ, իսկ էգերի մոտ` 68-71սմ:
  • Ստանդարտը պայմանավորված չէ քաշով, սակայն այն հիմնականում կազմում է արուների մոտ 27-40կգ, իսկ էգերի մոտ` 26-34կգ:
  • Գույնը սպիտակ, ոսկեգույն, երկնագույն, շագանակագույն, սև, ավազագույն, ոսկեդեղին, սպիտակի համադրությունը նշված գույների հետ:
  • Մարմնային կառուցվածքը պնդակազմ, համաչափ և մկանուտ, հստակ ուրվագիծ, խորը կուրծք, զարգացած ուսեր, հետևի ամուր ոտքեր, երկարավուն գլուխ և երկար վիզ:
  • Ինտելեկտը համարվում են ամենախելացի և մարդուն շատ լավ հասկացող շներից մեկը, հեշտ ընտելացող վարժեցնելուն:
  • Խնամքը բավականին հեշտ, կարող են երջանիկ ապրել քաղաքային պայմաններում, երկարատև զբոսանք չեն պահանջում (օրական 2-3 անգամ` 1 ժամից ոչ ավելի):

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Kathryn A. Bard An Introduction to the Archaeology of Ancient Egypt. — John Wiley & Sons, 2015. — С. 171. — 508 с. — ISBN 9781118896112

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյհաունդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյհաունդ» հոդվածին։