«Թևավորը, բրդոտը և յուղոտը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 26. Տող 26.
| Բորիս Ֆիլչիկով
| Բորիս Ֆիլչիկով
|-
|-
| Նկարիչ-մուլտիպլիկատորներ`
| մուլտիպլիկատորներ`
| Վլադիմիր Շևչենկո, [[Էլվիրա Մասլովա]], Տատյանա Պամերանցևա, Գալինա Զոլոտովսկայա, [[Սերգեյ Դյոժկին]], [[Վլադիմիր Վիշեգորոդցև]]
| Վլադիմիր Շևչենկո, [[Էլվիրա Մասլովա]], Տատյանա Պամերանցևա, Գալինա Զոլոտովսկայա, [[Սերգեյ Դյոժկին]], [[Վլադիմիր Վիշեգորոդցև]]
|-
|-
Տող 37. Տող 37.
| Խմբագիր`
| Խմբագիր`
| Նատալյա Աբրամովա
| Նատալյա Աբրամովա
|-
| Օգնական`
| Օլգա Ապանասովա
|-
|-
| Տնօրեն`
| Տնօրեն`

06:43, 3 Հունիսի 2020-ի տարբերակ

Թևավորը, բրդոտը և յուղոտը
Պատկեր:Крылатый, мохнатый, да масленый.jpg
Տեսակնկարված անիմացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Արբեկով
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչԵկատերինա Միխայլովա
ԵրաժշտությունՆինա Սավիչևա
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն489 վայրկյան
Թվական1990

Թևավորը, բրդոտը և յուղոտը (ռուս.՝ Крылатый, мохнатый да масленый), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Արբեկովը, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում` ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի` Իրինա Կարնաուխովայի մշակման:

Սյուժե

Ապրում էին երեք եղբայրներ. թևավոր Ճնճղուկը, բրդոտ Մկնիկը և յուղոտ Նրբաբլիթը: Ճնճղուկը թռչում էր դաշտում, Մկնիկը փախչում էր տերերից, իսկ Նրբաբլիթը փախչում էր թավայի միջից: Եղբայրները շատ լավ էին ապրում, և յուրաքանչյուրն իր աշխատանքով էր զբաղվում. թևավորը թռչում էր անտառ` սունկ հավաքելու, բրդոտը ցախ էր հավաքում, իսկ յուղոտը համեղ բանջարապուր էր պատրաստում վառարանում: Նրանք ապրում էին` յուրաքանչյուրն իր գործը կատարելով և միմյանց օգնելով: Մի օր եղբայրները մտածում են, թե ինչո՞ւ է ամեն անգամ թևավորը թռչում է սնկերի և հատապտուղների հետևից, բրդոտը` վառելափայտ բերում, իսկ ուտելիքը պատրաստում է միայն յուղոտը: Նրանք որոշում են փոխվել իրենց աշխատանքներով: Թևավորը որոշում է, որ կարող է թռչել վառելափայտ բերելու, բրդոտը որոշում է, որ ինքը կարող է վառարանը վառել և ուտելիք պատրաստել, իսկ յուղոտը որոշում է գնալ անտառ` սնկեր և հատապտուղներ բերելու: Սակայն դժբախտություն է պատահում: Յուղոտը անտառում հանդիպում է աղվեսին, որը որոշում է ուտել նրան, թևավորը չի կարողանում այնպես մանրացնել փայտը, որ վառարանը վառի, իսկ բրդոտը չի կարողանում պատրաստել համեղ բանջարապուր, ինչպես նրբաբլիթն էր եփում: Եղբայրները մի օրում ոչինչ չեն հասցնում անել: Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուրի աշխատանքն էլ ծանր է և որոշում են վերադառնալ իրենց նախկին պարտավորություններին: Նրանք սկսում են ապրել ինչպես նախկինում. վառում են վառարանը, բանջարապուր եփում և թեյ խմում:

Հեղինակներ

Ռեժիսոր` Վլադիմիր Արբեկով
Սցենարի հեղինակ` Ժաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչ` Եկատերինա Միխայլովա, Ֆյոդոր Ելդինով
Կոմպոզիտոր` Նինա Սավիչևա
Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Շևչենկո, Էլվիրա Մասլովա, Տատյանա Պամերանցևա, Գալինա Զոլոտովսկայա, Սերգեյ Դյոժկին, Վլադիմիր Վիշեգորոդցև
Նկարիչներ` Սերգեյ Մարակասով, Տատյանա Զվարիկինա, Աննա Ատամանովա, Օլգա Գրիշանովա, Վիկտորյա Մակինա
Մոնտաժող` Գ. Սմիրնովա
Խմբագիր` Նատալյա Աբրամովա
Տնօրեն` Լիլիանա Մոնախովա
  • Հեղինակները ցուցադրվել են մուլտֆիլմի լուսագրերում:

Դերերը հնչյունավորել են

  • Յուրի Պուզիրյով` Յուղոտ նրբաբլիթ
  • Անատոլի Բարանցև` Թևավոր ճնճղուկ
  • Մարիա Վինոգրադովա` Աղվես
  • Մարգարիտա Կարաբելնիկովա` Բրդոտ արջ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 70-71.